քիմիական միացություն From Wikipedia, the free encyclopedia
Հիստամին, , հյուսվածքային հորմոն։ Առաջանում է հիստիդինից՝ դեկարբօքսիլացման միջոցով։ Ոչ ակտիվ, կապված վիճակում մեծ քանակությամբ պարունակվում է մարդու և կենդանիների լյարդում, թոքերում, մաշկում, թրոմբոցիտներում ու լեյկոցիտներում։ Ազատ ձևի է անցնում անաֆիլակտիկ շոկի, բորբոքային, ալերգիկ ռեակցիաների ժամանակ։ Այն բարձրացնում է մազանոթների թափանցելիությունը, սեղմում խոշոր անոթները, խիստ ուժեղացնում է ստամոքսում աղաթթվի արտազատումը շրջադիր բջիջներից։ Ազատ վիճակի անցնելիս այն առաջացնում է մաշկի կարմրություն, քոր, այրոց, բուշտեր և այլն։ Հիստամինը քայքայվում է հիստամինազ ֆերմենտով՝ հիմնականում աղիքներում ու երիկամներում։
Հիստամին | |
---|---|
Քիմիական բանաձև | C₅H₉N₃ |
Մոլային զանգված | 1,8E−25 կիլոգրամ[1] գ/մոլ |
Հալման ջերմաստիճան | 83,5 °C և 182,3 ℉ °C |
Եռման ջերմաստիճան | 209,5 °C և 409,1 ℉ °C |
Քիմիական հատկություններ | |
Դասակարգում | |
CAS համար | 51-45-6 |
PubChem | 774 |
EINECS համար | 200-100-6 |
SMILES | C1=C(NC=N1)CCN |
ЕС | 200-100-6 |
ChEBI | 753 |
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա) |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.