From Wikipedia, the free encyclopedia
Էկզեմա, մաշկի քրոնիկական, հաճախ սրացումներով ուղեկցվող բորբոքային հիվանդություն։ Պատճառները բազմազան են, բայց հիմնականում կապված է նյարդային համակարգի գործունեության խանգարումների և օրգանիզմի վրա զանազան ալերգենների (ներկեր, դեղանյութեր, նյութափոխանակության խանգարումներից առաջացած արգասիքներ) ներգործության հետ։ Էկզեման կարող է տարածվել մաշկի բոլոր հատվածներում (բացառությամբ լորձաթաղանթների)։ Ըստ զարգացման դինամիկայի հիվանդությունը բաժանվում է 3 շրջանի՝ սուր, ենթասուր և քրոնիկական։ Սուր էկզեմաի ժամանակ մաշկի վրա առաջանում են տարբեր տեսակի և բնույթի ցաներ (պոլիմորֆ ցան), էրիթեմաներ, բշտիկներ, որոնք միաձուլվում են և առաջացնում կարմրավուն, բորբոքային հատվածներ (էրիթեմային փուլ)։ Ընթանում է ուժեղ, տանջալից քորով, ցավերով և տհաճ զգացումով։ Հետագայում բորբոքման ֆոնի վրա գերակշռում են հանգույցները (հանգուցավոր փուլ), իսկ բշտիկները պատռվում են, արտադրում մեծ քանակությամբ արտաքիրտ (թաց փուլ)։ Մի քանի շաբաթից հետո բշտիկները չորանում են, կեղևակալվում (կեղևային փուլ), իսկ հետո կեղևները պոկվում են, և մաշկը թեփոտվում է (թեփոտման փուլ)։ Սուր երևույթներն անցնելուց հետո հիվանդությունը հաճախ դառնում է քրոնիկական։ Բուժումը, հիմնականում պետք է որոշել ալերգենը։ Թաց փուլում էկզեմայի ցաները չորացնել ասեպտիկ դեղանյութերի (ռիվանոլի, արծաթի նիտրատի, ռեզորցինի լուծույթներ) թրջոցներով[1]։
Էկզեմա | |
---|---|
Բժշկական մասնագիտություն | Q11916943? |
ՀՄԴ-9 | 692692 |
ՀՄԴ-10 | L2020.-L3030. |
Eczema Վիքիպահեստում |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.