Կորոնավիրուսներ (լատին․՝ Coronaviridae), 2020 թվականի հունվարի տվյալներով 43 տեսակ ներառող վիրուսների ընտանիք, որոնք ախտահարում են մարդուն, կատուներին, թռչուններին, շներին, խոշոր եղջերավորներին, խոզերին և նապաստակներին։

Արագ փաստեր Կորոնավիրուսներ, Տեսակ ...
Կորոնավիրուսներ
Thumb
Վիրուսային մենինգիտը ուղեղային պատյանների բորբոքման պատճառ է
Տեսակտաքսոն
 Coronaviridae Վիքիպահեստում
Փակել

Առաջին անգամ հայտնաբերվել է 1965 թվականին սուր քթաբորբով (ռինիտ) հիվանդի մոտ։

Կառուցվածք

Thumb
Կորոնավիրուսի վիրիոն

Գենոմը իրենից ներկայացնում է միաշղթա (+)ՌՆԹ։ Նուկլեոկապսիդը շրջապատված է սպիտակուցային թաղանթով և լիպիդային արտաքին թաղանթով, որից հեռանում են քորոցանման փշաձև ելուստներ, որոնք նմանվում են թագի․ այստեղից էլ ծագել է կորոնավիրուս անվանումը (corona-թագ)։

Աճեցվում է մարդու սաղմի կուլտուրայի հիման վրա։

Կլինիկա

Կորոնավիրուսը կարող է ախտահարել

Առաջնային վերարտադրությունը տեղի է ունենում քթի խոռոչի և շնչառական համակարգի լորձաթաղանթում, որի արդյունքում առաջանում է առատ քթարտադրություն, իսկ երեխաների մոտ՝ բրոնխիտ և թոքաբորբ։

Շնչառական կորոնավիրուսը ներկայացված է OC38, OC43 շտամմներով, իսկ էնտերիտի պատճառ է հանդիսանում 229 E շտամը։

Տեսակներից մեկը հանդիսանում է ոչ տիպիկ թոքաբորբի (ատիպիկ թոքաբորբ) հարուցիչ։

COVID-19

Նոր կորոնավիրուս COVID-19-ն առաջին անգամ հայտնաբերվել է 2019 թվականին Ուհանում բռնկված թոքաբորբի համաճարակի ընթացքում՝ հիվանդներից մեկի մոտ[1][2]։ Ուհանում նոր վիրուսը լաբորատոր թեստերով հայտնաբերվել է 59 թոքաբորբով հիվանդներից 15-ի մոտ[3]։ 2020 թվականի հունիսի 15-ի տվյալներով ներկայումս աշխարհում մոտ 8 միլիոն մարդ համարվում է վարակակիր։ Այն տարածված է աշխարհի գրեթե բոլոր երկրներում։

Տես նաև

Ծանոթագրություններ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.