Խոզեր
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Խոզեր կամ խոզայիններ (լատին․՝ Suidae), կաթնասունների դասի երկսմբակավորների կարգի չորոճող կենդանիների ընտանիք։ Ներառում է 5 ցեղի 16 տեսակի խոզեր, որոնցից նշանավոր են վայրի խոզերը, եղջերախոզը կամ բաբիրուսը, գորտնուկախոզը, վրձնականջ խոզը կամ գետախոզը, անտառային մեծ խոզը և այլն։ Ընտանի խոզը համարվում է վայրի խոզի ենթատեսակ, որն ընտելացվել է ավելի քան 10 հազար տարի առաջ։ Վայրի խոզերը տարածված են Եվրասիայում և Աֆրիկայում, իսկ ընտանի խոզը հանդիպում է բոլոր մայրցամաքներում (բացի Անտարկտիդայից)։ Որոշ մայրցամաքներում հանդիպում են նաև ընտանի խոզի վայրենացված տեսակներ[1]։
Խոզեր | ||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||||
|
||||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||||
Suidae Gray, 1821
| ||||||||||||||
|
Հանդիպում են բոլոր մայրցամաքներում՝ բացառությամբ Ավստրալիայի և Անտարկտիդայի։ Վայրի խոզերին (վարազներ) մարդն ընտելացրել է շուրջ 10 հազար տարի առաջ։ Տարածված են եղել ամենուրեք՝ բևեռային շրջաններից մինչև հասարակած։ Հայաստանում վարազները հանդիպում են Սյունիքի, Տավուշի, Վայոց ձորի և այլ մարզերի անտառներում, Արաքս գետի առափնյա եղեգնուտներում։ Ապրում են ջրից ոչ հեռու անտառային գոտու խիտ մացառուտներում, փշոտ թփուտներում, խոնավ, ճահճոտ վայրերում։
Մարմնի երկարությունը մինչև 2 մ է, պոչինը՝ 20–25 սմ, էգերի կենդանի զանգվածը 125 կգ է, արուներինը՝ 250-300 կգ։ Ընտանի խոզից տարբերվում է մարմնի ամուր կառուցվածքով, ավելի մեծ գլխով, սուր սեպաձև երկար դնչով։ Ստորին ծնոտի 2 կողքերից դուրս են ցցված 2 սուր եռանկյունաձև ժանիքներ։ Մազածածկը զարգացած է. ունի խոզան և ենթաբուրդ։ Մարմնի վերին մասը դարչնագույն է՝ տարբեր երանգներով, ձագինը՝ բաց գույնի երկայնակի շերտերով։ Տեսողությունը թույլ է զարգացած, հոտառությունն ու լսողությունը՝ լավ։ Վայրի խոզերը նստակյաց կյանք են վարում. ցերեկը թաքնվում են, մթնշաղին և գիշերները՝ ակտիվանում։ Ամենակեր են. սնվում են անտառային պտուղներով (տանձ, խձոր, սալոր, կաղին, հաճար, շագանակ), պալարներով, խոտաբույսերով, միջատներով, կրծողներով, սողուններով և այլն։ Ունենում են 4–8 (հազվադեպ՝ 10–16) խոճկոր, որոնք 7–10 օր կերակրվում են միայն կաթով, ապա 3 ամիս՝ նաև բուսական կերով։ Մարմնակազմը ծանր է ու կոպիտ. իր ցեղակցի կողքին հսկա է թվում։ Դունչը երկար է՝ կարճ, շարժուն կնճիթով։ Մազածածկը նոսր է։ Ապրում են հոտերով (բոլուկ)։ Քնում են գիշերը, սնվում ցերեկը, 2–3 անգամ ավելի շատ խոճկորներ են ունենում։ Ընտանի ցեղական խոզերի կենդանի զանգվածը հասնում է մինչև 500 կգ-ի, ծնում և սնում են 10–12-ից մինչև 28–32 խոճկոր (տարին 2 անգամ)։ Հայաստանում մսատու խոզաբուծությունը կենտրոնացված է հյուսիսարևելյան և Արարատյան դաշտի տարածաշրջաններում։ Բացի խոշոր սպիտակից, բուծվում են նաև լանդրաս, ուելս, ուկրաինական, տափաստանային սպիտակ և հյուսիսկովկասյան խոզերի ցեղերը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.