From Wikipedia, the free encyclopedia
Սերգեյ Վլադիմիրովիչ Միխալկով (փետրվարի 28 (մարտի 13), 1913[1][2][3], Մոսկվա, Մոսկվայի մարզ, Ռուսական կայսրություն[4] - օգոստոսի 27, 2009[5][2][6][…], Մոսկվա, Ռուսաստան[7]), ռուս խորհրդային գրող, հասարակական գործիչ։ ԽՍՀՄ մանկավարժական ԳԱ ակադեմիկոս (1971), ՌՍՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1967), սոցիալիստական աշխատանքի հերոս (1973)։
Սերգեյ Միխալկով ռուս.՝ Сергей Владимирович Михалков | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 28 (մարտի 13), 1913[1][2][3] |
Ծննդավայր | Մոսկվա, Մոսկվայի մարզ, Ռուսական կայսրություն[4] |
Վախճանվել է | օգոստոսի 27, 2009[5][2][6][…] (96 տարեկան) |
Վախճանի վայր | Մոսկվա, Ռուսաստան[7] |
Գերեզման | Նովոդեվիչյան գերեզմանոց |
Մասնագիտություն | դրամատուրգ, սցենարիստ, բանաստեղծ, գրող, մանկագիր, գիտաֆանտաստիկ գրող, երգերի հեղինակ, երգերի հեղինակ, քաղաքական գործիչ, արձակագիր, հրապարակախոս, ռազմական թղթակից, հասարակական գործիչ և թարգմանիչ |
Լեզու | ռուսերեն |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ, Ռուսական կայսրություն, Ռուսաստան և Ռուսական հանրապետություն |
Ժանրեր | բանաստեղծություն, առակ, պիես, հրապարակախոսություն և բանաստեղծություն |
Գրական ուղղություններ | սոցիալիստական ռեալիզմ |
Ուշագրավ աշխատանքներ | ԽՍՀՄ հիմն, Uncle Styopa the Veteran?, Ռուսաստանի Դաշնության օրհներգ, Անհնազանդության տոն և Թոմ Քենտի |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ | |
Ամուսին | Նատալյա Կոնչալովսկայա |
Զավակներ | Անդրեյ Կոնչալովսկի և Նիկիտա Միխալկով |
Sergey Mikhalkov Վիքիպահեստում |
Սովորել է Մ․ Գորկու անվան գրականության ինստիտուտում (1935—1937)։ Հայտնի են Միխալկովի մանկական ստեղծագործությունները։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին Միխալկովը եղել է ռազմաճակատային թերթերի թղթակից։ Հեղինակ է բազմաթիվ ակնարկների, պատմվածքների, երգիծական բանաստեղծությունների, ֆելիետոնների, առակների։ Գրել է պիեսներ մանկական թատրոնի համար՝ «Թոմ Քենտի» (1938), «Հատուկ հանձնարարություն» (1945), «Սոմբրերո» (1957), «Սիրելի տղա» (1971), և մեծերի համար՝ «Իլյա Գոլովին» (1950), «Որսորդը» (1956), «Վայրենիներ» (1958), «Խեցգետինները և կոկորդիլոսը» (1960)և այլն։ Սովետական երիտասարդ սերնդի դաստիարակության խորհրդածություններին է նվիրված նրա «Ամեն ինչ սկսվում է մանկուց» (1968) մանկավարժական հոդվածների ու գրառումների ժողովածուն։ 1976 թվականին լույս է տեսել Միխալկով «Ժամանակի նշանները» գիրքը (արդի գրական հարցեր)։ 1970 թվականից՝ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի պատգամավոր։ ԽՍՀՄ գրողների միության վարչության քարտուղար, ՌՍՖՍՀ գրողների միության Մոսկվայի կազմակերպության վարչության առաջին քարտուղար (1965-1970), ՌՍՖՍՀ գրողների միության նախագահ (1970 թվականից)։ «Ֆիտիլ» երգիծական կինոժուռնալի գլխավոր խմբագիր (1962 թվականից)։
ԽՍՀՄ պետական մրցանակի (1941, 1942, 1950, 1978) և Լենինյան մրցանակի (1970) դափնեկիր։ Պարգևատրվել է Լենինի 3, Հոկտեմբերյան հեղափոխության և այլ շքանշաններով։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.