թատրոնի ռուս խորհրդային դերասան, թատրոնի ու կինոյի ռեժիսոր, սցենարիստ, պրոդոր From Wikipedia, the free encyclopedia
Սերգեյ Իշխանի Գազարով (ռուս.՝ Сергей Ишханович Газаров, հունվարի 13, 1958, Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), ազգությամբ հայ[1], թատրոնի և կինոյի խորհրդային և ռուսական դերասան, կինոռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր։
Սերգեյ Գազարով | |
---|---|
Ծնվել է | հունվարի 13, 1958 (66 տարեկան) |
Ծննդավայր | Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Ռուսաստանի թատերական արվեստի համալսարան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Մասնագիտություն | դերասան, կինոռեժիսոր, թատերական ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր, կինոպրոդյուսեր և ռեժիսոր |
Սերգեյ Գազարովը ծնվել է Բաքվում։ Հայրը գինու գործարանի տնօրեն էր, իսկ մայրը` մասնագիտությամբ հաշվապահ[2]։ 1980 թվականին Սերգեյն ավարտել է Ռուսաստանի թատերական արվեստի ինստիտուտը և աշխատանքի անցել Մոսկվայի «Սովրեմեննիկ» թատրոնում։
1986-1991 թվականներին աշխատել է Օլեգ Տաբակովի ղեկավարության ներքո գտնվող թատրոն-ստուդիայում, որտեղ 1991 թվականին բեմադրել է «Ռևիզորը» ներկայացումը և արժանացել Ռուսաստանի թատերական գործիչների մրցանակին։ Նույն 1991 թվականին կազմակերպել է «Նիկիտա և Պյոտր» մասնավոր կինոընկերությունը։ 1998 թվականից հանդիսանում է Արմեն Ջիգարխանյանի ղեկավարության ներքո գործող Մոսկվայի դրամատիկական թատրոնի գլխավոր ռեժիսորը։
Առաջին անգամ կինոյում նկարահանվել է 1980 թվականին։ Առաջին գլխավոր դերը կինոյում` Սեբաստյան Ալարկոնի «Միայնակ վաճառականի շահույթը» (1984 թ.) կինոնկարում Ռաուլ Սանչեսի դերն էր։ 1989 թվականին, առաջին անգամ հանդես է եկել որպես ռեժիսոր։
Սերգեյ Գազարովն ամուսնացած է եղել հայտնի դերասանուհի Իրինա Մետլիցկայայի հետ։ Նրանք ունեն երկու որդի` Նիկիտան և Պյոտրը։ 1997 թվականին Իրինա Մետլիցկայան մահացել է լեյկոզից։
Համաձայն որոշ տեղեկությունների, Սերգեյ Գազարովը կրկին ամուսնացել է և ունի որդի[3]։
Ռեժիսոր
Դերասան
Թվական | Անվանում | Բնօրինակ անվանում | Կերպար |
---|---|---|---|
1980 | Անկոչ ընկերը | Незваный друг | լաբորատորիայի վարիչ |
1981 | Հարազատները | Родня | հյուր |
1983 | Ռոմեո և Ջուլիետ | Ромео и Джульетта | Պյոտր |
1984 | Միայնակ վաճառականի շահույթը | Выигрыш одинокого коммерсанта | Ռաուլ Սանչես |
1985 | Պարահրապարակ | Танцплощадка | Միտյա |
1986 | Յագուար | Ягуар | լեյտենանտ Գամբոա |
1986 | Մսյո Պերիշոնի ճանապարհորդությունը | Путешествие мсье Перришона | Դանիել |
1987 | Հաջողակը | Везучая | Բորիս |
1987 | Թռչելու ժամանակն է | Время летать | Արկադի |
1987 | Բազկաթոռ | Кресло | Մանսուրով |
1988 | Սպիտակ ոսկոր | - | Համլետ Կարապետովիչ |
1988 | Մի բիլիարդի թիմի պատմություն | История одной бильярдной команды | Պաչո Պալմա |
1989 | Խաղացողը | Катала | Շոթա |
1989 | Մուտք լաբիրինթոս | Вход в лабиринт | Օմար Ռամազանով |
1990 | Դահիճը | Палач | Իգոր Պոգոդին |
1990 | Սիրո օրը | День любви | Վադիմ Բեզուգլով |
1990 | Սանիտարական գոտի | Сэнит зон | Միխայիլ Սեմյոնովիչ |
1990 | Տաքսի-բլյուզ | Такси-блюз | ադմինիստրատոր |
1990 | Իսպանացի դերասանուհի ռուս նախարարի համար | Испанская актриса для русского министра | Միխայիլ Ալբերտովիչ |
1990 | Նիկոլայ Վավիլով | Николай Вавилов | Իսահակ Պրեզենտ |
1991 | Հազար դոլար` մի կողմի | Тысяча долларов в одну сторону | Թելման |
1991 | ՊԱԿ-ի գործակալները նույնպես սիրահարվում են | Агенты КГБ тоже влюбляются | Անատոլի Պուխով |
1992 | Մաքսանենգը | Контрабандист | Միշա |
1992 | Ալիսան և Հնագրավաճառը | Алиса и Букинист | Կրոխին |
1992 | Ռուսական պիցցա | Russian Pizza Blues | Գազարով |
1993 | Մակարով | Макаров | բարապան |
1993 | Գլադիատոր` վարձով | Гладиатор по найму | Ստաս Կոստիլև |
2002 | Next 2 | Next 2 | Անդրեյ Սեմիրյադին |
2004 | Իմ խորթ եղբայր Ֆրանկենշտեյնը | Мой сводный брат Франкенштейн | Էդիկ |
2004 | Խոսքեր և երաժշտություն | Слова и музыка | Լյովա |
2005 | Թուրքական գամբիտ | Турецкий гамбит | Յուսուֆ փաշա |
2005 | Դոկտոր Ժիվագո | Доктор Живаго | Ալավերդով |
2006 | Նապաստակն անդունդի վրա | Заяц над бездной | գնչուական բարոն |
2007 | 12 | 12 | թիֆլիսցի հայ |
2007 | Խուզարկու Պուտիլինը | Сыщик Путилин | Կիլին |
2007 | Թակարդ | Капкан | Ցեզար Կոպիտով |
2008 | Ոսկե բանալին | Золотой ключик | Յակով Սոլոմոնովիչ |
2008 | Ոհմակ | Стая | Գիվի |
2009 | Տուժվածը | Потерпевший | Սավելի |
2009 | Սալամանդրի հետքը | След Саламандры | Ֆայզուլլահ խան |
2009 | Ժուրով | Журов | Ստեփան Կարոյան |
2010 | Ռիտա | Рита | Վալերա |
2010 | Դոկտոր Տիրսա | Доктор Тырса | Ֆեոդոր Գրաուբե |
2010 | Ո՞վ եմ ես | Кто я? | Պյոտր Տրոֆիմով |
2010 | Համբույր պատի միջով | Поцелуй сквозь стену | Վիկտոր Պիլսուդսկի |
2010 | Առանց տղամարդկանց | Без мужчин | Սեմյոնով |
2011 | Հակախաղ | Контригра | Ռոբերտ Լեյ |
2012 | Լրտեսը | Шпион | Լավրենտի Բերիա |
2012 | Ութի օգոստոսը | Август. Восьмого | Կիրիլ Իվանովիչ |
2012 | Մայրիկները | Мамы | - |
2012 | Քողարկման ներքո | Под прикрытием | Բարիկ Կուբանյան |
2012 | Հոկեյի խաղեր | Хоккейные игры | Անատոլի Տարասով |
2012 | Գլորիայի ոսկին | Золото Глории | նավապետ Ռոջեր |
2013 | Լեգենդ Կրուգի մասին | Легенды о Круге | Արչիլ Բաթումսկի |
2013 | Ժողովուրդների հոր որդին | Сын отца народов | Լավրենտի Բերիա |
2013 | Մարաթոն | Марафон | Ժորիկ |
2014 | Սիրել - չսիրել | Любит не любит | Միխայիլ |
2016 | Անձնակազմ | Экипаж | Պյոտր Շեստակով |
2016 | Սերն ու Սաքսը | Любовь и Сакс | Պարոն Ջան |
2017 | Քեզանից հետո | После тебя | բժիշկ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.