From Wikipedia, the free encyclopedia
«Իմ խորթ եղբայր Ֆրանկենշտեյնը» (ռուս.՝ «Мой сводный брат Франкенштейн»), 2004 թվականի գեղարվեստական ֆիլմ՝ նկարահանված Վալերի Տոդորովսկու կողմից։
Իմ խորթ եղբայր Ֆրանկենշտեյնը ռուս.՝ Мой сводный брат Франкенштейн | |
---|---|
Երկիր | Ռուսաստան[1] |
Ժանր | դրամա |
Թեմա | ընտանիք[1] և ծնող-երեխա հարաբերություններ[1] |
Թվական | 2004 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Վալերի Տոդորովսկի[1] |
Պրոդյուսեր | Լեոնիդ Յարմոլնիկ |
Սցենարի հեղինակ | Գենադի Օստրովսկի[1] |
Դերակատարներ | Լեոնիդ Յարմոլնիկ[1], Ելենա Յակովլևա[1], Սերգեյ Գարմաշ և Դանիիլ Սպիվակովսկի[1] |
Օպերատոր | Սերգեյ Միխալչուկ[1] |
Երաժշտություն | Ալեքսեյ Այգի[1] |
Նկարահանման վայր | Մինսկ |
Կինոընկերություն | Racoon Cinema[2] և Prior-Premier[2] |
Տևողություն | 111 րոպե |
Յուլիկը, որ աշխատում է որպես լրագրող, նամակ է ստանում մի կնոջից, ում հետ ծանոթ է եղել քսան տարի առաջ։ Կինը հայտնում է, որ Յուլիկը որդի ունի։ Ընդ որում, Յուլիկն ամուսնացած է. նրա կինը՝ Ռիտան, աշխատում է որպես բնակարանային գործակալ, իսկ երեխաները՝ Եգորն ու Անյան, դպրոցականներ են։ Պավլիկը գալիս է Մոսկվա՝ հոր մոտ։ Նա վերադառնում է Չեչնիայից, որտեղ մասնակցել է պատերազմին ու կորցրել մի աչքը։ Պավլիկին թվում է, թե ամենուր թշնամիներ են։ Յուլիկը սկզբում չի ցանկանում ընդունել որդուն ու չափազանց սառն է վերաբերվում նրան։
Պավելի ու Ռիտայի խոսակցությունից պազվում է, որ տղայի հարազատ մայրը մահացել է, երբ նա բանակում է եղել։ Նույն օրը Եգորն իր ընկերներին հրավիրում է միասին դիտելու «Ֆրանկենշտեյն» ֆիլմը, որի գլխավոր դերում հանդես է գալիս Բորիս Կարլոֆը։ Դպրոցականները ծաղրում են Պավլիկին։
Մի անգամ Պավլիկի վրա հարձակվում են անծանոթներ, ծեծում նրան ու պահանջում, որ հեռանա քաղաքից։ Սակայն Պավելը հաղթում է ու իմանում, որ նրանց ուղարկել է Եգորը։ Երեկոյան վերադառնալով տուն՝ Պավելը Եգորին զգուշացնում է, որ իրենց ուզում են գժտեցնել։ Ռիտան նկատում է, որ Պավելը ծեծկռտուքի մեջ է ընկել, ու Յուլիկին համոզում է նրան տանել հոգեբուժարան։ Սակայն Յուլիկը, տեսնելով հիվանդանոցում տիրող իրավիճակը, որդուն տուն է տանում։
Մի քանի օր անց Յուլիկը, առավոտյան չգտնելով երեխաներին, իմանում է, որ Պավելը նրանց տարել է անվտանգ տեղ։ Հեռախոսով նա Ռիտային ու Յուլիկին պատվիրում է նստել գնացք, և գիշերը նրանք հասնում են Էլեոնորա Դմիտրիևնայի՝ Պավլիկի մոր ամառանոցը։ Պավելը մի քանի անգամ կրակում է ի պատասխան պահակի գոռոցի, և ի վերջո նրանց շրջապատում է ոստիկանությունը։ Փոխհրաձգության արդյունքում Պավելին սպանում են։
Դերասան | Դեր |
---|---|
Լեոնիդ Յարմոլնիկ | Յուլիկ |
Իրինա Սոկոլովա | Էլեոնորա Դմիտրիևնա |
Ելենա Յակովլևա | Ռիտա |
Դանիիլ Սպիվակովսկի | Պավլիկ |
Սերգեյ Գարմաշ | Թիմուր Կորբատովիչ |
Արտյոմ Շալիմով | Եգոր |
Մարիաննա Իլինա | Անյա |
Սերգեյ Գազարով | Էդիկ |
Էլվիրա Դանիլինա | Գալինա |
Սերգեյ Սոսնովսկի |
Ֆիլմի սաունդթրեքն առանձին սկավառակով թողարկվել է 2004 թվականին («WWW.Records», «Рекун ТВ» ՍՊԸ արտոնագրով)։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.