From Wikipedia, the free encyclopedia
Սենտ Էնդրյուսի համալսարանը (շոտլանդերեն՝ Սենտ-Անդրեասի համալսարան, կրճատ՝ Սենտ Էնդ, որը վերցված է լատիներեն Sancti Andreae-ից, հանդես է գալիս հետընտրական անվանակարգերում) հանդիսանում է Շոտլանդիայի Սենտ-Էնդրյուս քաղաքի պետական համալսարան։ Այն Շոտլանդիայի չորս հնագույն համալսարաններից ամենահինն է, Միացյալ Թագավորության և անգլալեզու աշխարհի երրորդ հնագույն համալսարանն է՝ Օքսֆորդի և Քեմբրիջի համալսարաններից հետո։ Սենտ-Էնդրյուսը հիմնադրվել է 1413 թվականին, երբ Ավինյոն Անտիպոպ Բենեդիկտ XIII-ը հրովարտակ ներկայացրեց ավգուստինյան հոգևորականների փոքրիկ հիմնադիր խմբին։
Սենտ-Էնդրյուս համալսարան University of St Andrews | |
---|---|
Սենտ-Էնդրյուս համալսարանի զինանշան | |
Տեսակ | հասարակական համալսարան, ancient university of Scotland? և ազատ հասանելիության հրատարակություն |
Կարգախոս | հին հունարեն՝ , Αἰὲν ἀριστεύειν (Aien aristeuein)[1] |
Հիմնադրված է | 1413-10-28 )[2] |
Հիմնադրիր | Henry Wardlaw? |
Նախագահ | Պիտենվեմի Լորդ Քեմփբելը |
Ռեկտոր | Սրդյա Պոպովիչ |
Ուսանողներ | 8,984[3] |
Ընդհանուր անձնակազմ | 1,137[4] |
Ասպիրանտուրա | 1,763[3] |
Անդամակցություն | ORCID[5][6], Jisc[7], Digital Preservation Coalition[8] և Եվրոպայի համալսարանների միություն[9] |
Գույներ | Ամերիկյան քոլեջ, Սենտ Անդրեուս Սենտ Մերրիի քոլեջ Բժշկական քոլեջ Սենտ Լեոնարդի քոլեջ |
Երկիր | Անգլիա |
Տեղագրություն | Շոտլանդիա, Սենտ Անդրեուս |
Հասցե | Քոլեջի քաղաք |
Պարգևներ | £90.0M (2019 թվականի հուլիսի 31-ից)[4] |
Կայք | st-andrews.ac.uk(անգլ.) |
University of St Andrews Վիքիպահեստում |
Սենտ-Էնդրյուսը կազմված է մի շարք հաստատություններից, որոնք բաղկացած են երեք քոլեջներից՝ Միացյալ քոլեջ(Սենտ Սալվատորի և Սենտ Լեոնարդի քոլեջների միություն), Սենտ Մերիի քոլեջ և Սենտ Լեոնարդի քոլեջ, վերջինս անվանվել է Սենտ Լեոնարդի՝ որպես հետբուհական հասարակության ոչ կանոնադրական վերածնունդ։ Կան 18 ակադեմիական դպրոցներ, որոնք ընդգրկում են 4 ֆակուլտետներ[10]։ Համալսարանը զբաղեցնում է պատմական և ժամանակակից շենքեր, որոնք տեղակայված են ամբողջ քաղաքում։ Ուսումնական տարին բաղկացած է 2 կիսամյակներից՝ Մարտինմասից և Քենդլմասից։ Ուսուցման ժամանակ քաղաքի բնակչության ավելի քան մեկ երրորդը կամ անձնակազմի անդամներ են կամ համալսարանի ուսանողներ[11]։ Ուսանողական մարմինը բավականին բազմազան է. ավելի քան 145 ազգություն ներկայացված է, որը կազմում է Մեծ Բրիտանիայից դուրս գտնվող երկրների ընդունման 45%-ը։ Ուսանողների մոտավորապես մեկ ութերորդը Եվրոպական Միության մնացած երկրներից է, իսկ մնացած երրորդը՝ անդրծովյան շրջաններից, որոնց միայն 15%-ը Հյուսիսային Ամերիկան են ներկայացնում[12][13]։ Համալսարանի մարզական թիմերը մրցում են BUCS մրցումներում[14], իսկ ուսանողական մարմինը հայտնի է պահպանելու այնպիսի հին ավանդույթներ, ինչպիսիք են Րայսին Ուիքենդը, Մեյ Դիփը և տարբերակիչ գիտական հագուստի կրումը[15]։
Այն երկու անգամ անվանակոչվել է «Տարվա համալսարան»՝ «Թայմս»-ի և «Սանդի Թայմս»-ի «Լավ համալսարանական ուղեցույցի» միջոցով։ Այս անվանակոչմանն արժանացել են Միացյալ Թագավորության համալսարաններից միայն երկուսը[16][17]։ 2020 թվականին Սենտ-Էնդրյուսը Օքսֆորդից և Քեմբրիջից հետո Մեծ Բրիտանիայում ուներ բակալավրիատի ընդունելության երկրորդ բարձրագույն մակարդակը՝ ստանալով UCAS Entry Tariff-ի 211 միավոր[18]։ Սենտ-Էնդրյուսն ունի շատ նշանավոր շրջանավարտներ և փոխկապակցված ֆակուլտետներ, այդ թվում նշանավոր մաթեմատիկոսներ, գիտնականներ, աստվածաբաններ, փիլիսոփաներ և քաղաքական գործիչներ։ Վերջին շրջանավարտների թվում են Շոտլանդիայի նախկին առաջին նախարար Ալեքս Սալմոնդը, Կաբինետի քարտուղար և քաղաքացիական ծառայության ղեկավար Մարկ Սեդվիլը, Գաղտնի հետախուզական ծառայության պետ Ալեքս Յանգերը, Պաշտպանության նախկին պետքարտուղար պարոն Մայքլ Ֆոլոնը, Օլիմպիական հեծանվավազքի ոսկե մեդալակիր Քրիս Հոյը, Քեմբրիջի դուքս արքայազն Ուիլյամը և Քեմբրիջի դքսուհի Քեթրինը։ Նոբելյան վեց դափնեկիրներ կան Սենտ-Էնդրյուսի շրջանավարտների և նախկին աշխատակիցների շարքում. երկուսը՝ քիմիայի և ֆիզիոլոգիայի կամ բժշկության ոլորտում, մեկական՝ խաղաղության և գրականության ոլորտում։
Համալսարանը հիմնադրվել է 1410 թվականին, երբ ավգուստինյան մի խումբ հոգևորականներ, որոնց Փարիզի համալսարանի ներկայացուցիչները մազապուրծ էին եղել Ավինյոնի հերետիկոսությունից, իսկ Օքսֆորդի և Քեմբրիջի ներկայացուցիչները՝ անգլո-շոտլանդական պատերազմներից, Սենտ-Էնդրյուսում ձևավորեցին բարձրագույն կրթության հասարակություն, որն առաջարկում էր դասախոսությունների դասընթացներ աստվածության, տրամաբանության, փիլիսոփայության և իրավագիտության ոլորտում։ 1411 թվականի փետրվարի 28-ին[19] Սենտ-Էնդրյուսի եպիսկոպոս Հենրի Ուարդլավի[20] կողմից արտոնության կանոնադրություն շնորհվեց վարպետների և գիտնականների հասարակությանը։ Այնուհետև Ուարդլավը հաջողությամբ դիմեց Ավինյոն Պապ Բենեդիկտ XIII-ին՝ դպրոցական համալսարանի կարգավիճակ շնորհելու խնդրանքով և 1413 թվականի օգոստոսի 28-ին[21] ներկայացրեց մի շարք հրովարտակներ։ Շոտլանդիայի թագավոր Ջեյմս I-ը 1432 թվականին հաստատեց համալսարանի հրովարտակը։
Հաջորդ թագավորներն աջակցեցին համալսարանին, իսկ Շոտլանդիայի թագավոր Ջեյմս V-ը 1532 թվականին «հաստատեց համալսարանի արտոնությունները»[22][23]։ Աստվածաբանության և արվեստի քոլեջը, որը կոչվում էր Սենտ Ջոնսի քոլեջ, հիմնադրվել է 1418 թվականին[24]՝ Մոնտրոսի Ռոբերտի և Լինդորոսի Լոուրենսի կողմից։ Սենտ Սալվատորի քոլեջը հիմնադրվել է 1450 թվականին՝ եպիսկոպոս Ջեյմս Քենեդու կողմից[25]։ Սենտ Լեոնարդի քոլեջը հիմնադրվել է 1511 թվականին՝ արքեպիսկոպոս Ալեքսանդր Ստյուարտի կողմից, ով նպատակ ուներ, որ այն ունենա շատ ավելի վանական բնույթ, քան մյուս քոլեջներից մեկը։ 1538 թվականին Սենտ Ջոնսի քոլեջը վերահիմնադրվեց կարդինալ Ջեյմս Բիթոնի կողմից և աստվածաբանության և օրենքի ուսումնասիրության համար այս քոլեջը հանդես եկավ Սենտ Մերիի քոլեջի անվան ներքո։ Այն նպատակ ուներ խրախուսելու կաթոլիկ ավանդական ուսմունքները՝ ի դեմս զարգացող շոտլանդական բարեփոխումների, սակայն երբ Շոտլանդիան 1560 թվականին պաշտոնապես պառակտվեց Պապականության, այն դարձավ բողոքական հոգևորականների ուսումնական հաստատություն[26]:1538 թվականին հիմնադրման ժամանակ Սենտ Մերին նախատեսվում էր որպես քոլեջ՝ աստվածաբանության, օրենքի և բժշկության, ինչպես նաև արվեստի ուսուցման համար, բայց դրա կարիերան այս լայնամասշտաբ ծավալով հանդերձ կարճատև էր։ 1579 թվականի Խորհրդարանի կողմից հաստատված նոր հիմնադրումի և շտկման ներքո այն առանձնացվեց միայն աստվածաբանության ուսումնասիրության համար և այդ ժամանակից ի վեր այն մնաց որպես աստվածաբանության քոլեջ[27][28]։ Համալսարանական որոշ շենքեր, որոնք սկիզբ են առնում այս ժամանակաշրջանից, մինչ օրս շարունակում են մնալ գործածության մեջ։ Այսպիսի կառույցներից են Սենտ Աալվատորի մատուռը, Սենտ Լեոնարդ քոլեջի մատուռը և Սենտ Մերիի քոլեջի քառանկյուն բակը։ Այս ժամանակ դասավանդման մեծ մասը կրոնական բնույթ էր կրում, և այս դասերը վարում էին մայր տաճարի հետ կապված հոգևորականները։
17-րդ և 18-րդ դարերի ընթացքում համալսարանն ունեցել է խառը ճակատագրեր և հաճախ նրա շուրջ կատարվում էին քաղաքացիական և կրոնական անկարգություններ։ 1747 թվականի սուր դեպրեսիայի ժամանակ ֆինանսական լուրջ խնդիրները հանգեցրին Սենտ Լեոնարդ քոլեջի լուծարմանը, որի ունեցվածքն ու անձնակազմը կցվեցին Սենտ Սալվատոր քոլեջին՝ ստեղծելու Սենտ Սալվատորի և Սենտ Լեոնարդի Միացյալ քոլեջ[19]։ Այս ընթացքում ուսանողների թիվը շատ քիչ էր։ Օրինակ, երբ 1773 թվականին Սեմուել Ջոնսոնը այցելեց համալսարան, համալսարանը 100-ից քիչ թվով ուսանողներ ուներ, և Ջոնսոնի կարծիքով համալսարանն աստիճանական անկում էր ապրում։ Նա նկարագրեց այն որպես «քայքայման մեջ տառապել և կյանքի համար պայքարել» արտահայտությամբ[29]։ Այս ժամանակահատվածում Շոտլանդիայի աղքատությունը նաև վնասեց Սենտ-Էնդրյուսին, քանի որ քչերն էին կարողանում հովանավորել համալսարանը և նրա քոլեջները, և պետության կողմից տրամադրած անբավարար աջակցության պատճառով նրանց ստացած եկամուտը սակավ էր։
19-րդ դարի երկրորդ կեսին համալսարանները ճնշում էին գործադրում կանանց համար բարձրագույն կրթական հաստատություն բացելու համար[30]։ 1876 թվականին
համալսարանի սենատը թույլատրեց, որ կանայք Սենտ Էնդրյուսում կրթություն ստանան այն մակարդակով, որը հավասարազոր էր տղամարդկանց ստացած կրթության մագիստրոսի աստիճանի կոչմանը։ Սխեման հայտնի դարձավ որպես «ԿԳԱ քննություն»(Կանանց գրականության արվեստ)։ Այն պահանջում էր, որ կանայք անցնեն հինգ առարկաներ սովորական մակարդակով, իսկ մեկը՝ գերազանցության մակարդակով և նրանց իրավունք տրվեր համալսարանից որակավորում ստանալու համար[31]։ 1889 թվականին Համալսարանների(Շոտլանդիա) ակտը[32] հնարավորություն տվեց պաշտոնապես ընդունել կանանց Սենտ-Էնդրյուսում կրթություն ստանալը, որը հավասարազոր կլիներ տղամարդ ուսանողների ստացած կրթությանը։ Ագնես Ֆորբս Բլեքդերը դարձավ առաջին կինը, ով 1894 թվականի հոկտեմբերին ավարտեց Սենտ-Էնդրյուսը նույն մակարդակեվ ինչ տղամարդիկ և նա նվաճեց իր մագիստրոսի աստիճանը[33]։ Նա ընդունվեց համալսարան 1892 թվականին՝ Սենտ-Էնդրյուսը դարձնելով առաջին համալսարանը Շոտլանդիայում, որն ընդունում է կին ուսանողներ նույն մակարդակով, ինչ տղամարդիկ։ Ի պատասխան համալսարան հաճախող կին ուսանողների աճող թվաքանակին՝ կանանց առաջին սրահը կառուցվեց 1896 թվականին և կոչվեց Համալսարանի սրահ[34]։ Մինչև 20-րդ դարի սկիզբ Սենտ-Էնդրյուսը առաջարկում էր ավանդական կրթություն՝ հիմնված դասական լեզուների, աստվածաբանական և փիլիսոփայական ուսումնասիրությունների վրա և դժվարությամբ էր ընդունում ավելի գործնական ոլորտներ, ինչպիսիք են գիտությունն ու բժշկությունը, որոնք դառնում էին առավել հայտնի այլ համալսարաններում։ Ի պատասխան արդիականացման անհրաժեշտության, ուսանողների թվի մեծացման հակման և ֆինանսական խնդիրների թեթևացման՝ համալսարանը 1897 թվականին[35] միավորվեց Դունդեի համալսարանական քոլեջի հետ, որը կենտրոնացած էր գիտական և մասնագիտական թեմաների վրա։ Դունդեի համալսարանական քոլեջի մեջ ընդգրկվելուց հետո Սենտ-Էնդրյուսի խնդիրները հիմնականում պակասեցին և այն, օրինակ, կարողացավ առաջարկել բժշկական աստիճաններ։ Հատկանշական է, որ մինչև 1967 թվականը շատ ուսանողներ, ովքեր ստացել էին Սենտ-Էնդրյուս համալսարանի գիտական աստիճան, իրականում իրենց համալսարանական կարիերայի մեծ մասը, երբեմն էլ ողջ մասը,անցկացրել են Դունդեյում։ Սրա արդյունքում Սենտ-Էնդրյուսը կորցրեց իր աստիճան տրամադրելու կարողությունը այն բազմաթիվ ոլորտներում, ինչպիսիք են բժշկությունը, ստոմատոլոգիան, իրավագիտությունը, հաշվապահությունը և ինժեներությունը։ Կորցնելով նաև բակալավրիատի բժշկական MBChB աստիճանի կոչումը շնորհելու իրավունքը, այն զրկվեց նաև ասպիրանտուրայի դոկտորի աստիճան շնորհելու իրավունքից։ Ի վերջո Անգլիայում Մանչեսթերի համալսարանի հետ նոր պայմանավորվածության միջոցով, Սենտ-Էնդրյուսը կարողացավ առաջարկել բժշկություն սովորելու հնարավորություն։ 1972 թվականին Սենտ Լեոնարդի քոլեջը վերակազմավորվեց որպես ասպիրանտուրական հաստատություն[36]։
Սենտ-Էնդրյուսի պատմական կապերը Միացյալ Նահանգների հետ նախանշում են երկրի անկախությունը։ Ջեյմս Ուիլսոնը՝ Անկախության հռչակագրի ստորագրողը, հաճախել է(բայց չի ավարտել) Սենտ-Էնդրյուս համալսարանը։ Ուիլսոնը Ջորջ Վաշինգտոնի կողմից Միացյալ Նահանգների Գերագույն դատարանին ներկայացրած 6 ինքնատիպ դատավորներից մեկն էր և Փենսիլվանիայի իրավաբանական դպրոցի հիմնադիրը։ Սենտ-Էնդրյուսի հետ կապ ունեցած ամերիկյան այլ նշանավոր գործիչների թվում են շոտլանդա-ամերիկացի արդյունաբերող Էնդրյու Կարնեգին, ով 1901 թվականին ընտրվել է ռեկտոր և որի անունը տրվել է հեղինակավոր Կարնեգիի կրթաթոշակին, և ամերիկացի բարերար Էդուարդ Հարկենսը, ով 1930 թվականին ապահովեց Սենտ Սալվատորի սրահի կառուցումը։ «Օգոստա» գոլֆի ազգային ակումբի, Վարպետների մրցաշարի համահիմնադիր ամերիկացի Բոբբի Ջոնսը 1958 թվականին անվանվել է Սենտ-Էնդրյուս քաղաքի ազատարար՝ Բենջամին Ֆրանկլինից[37] հետո դառնալով միայն երկրորդ ամերիկացին,որ այդքան մեծ պատիվ ունի։ Այսօր խիստ մրցունակ կրթաթոշակների փոխանակումը՝ Ռոբերտ Թ. Ջոնսի անվան կրթաթոշակը գոյություն ունի Ատլանտայի Սենտ-Էնդրյուսի և Էմորի համալսարանների միջև։ Միացյալ Նահանգների հետ կապերը պահպանվել են մինչ օրս և շարունակում են աճել։ 2009 թվականին իռլանդա-ամերիկացի քաղաքագետ Լուիզա Ռիչարդսոնը, ով մասնագիտանում է ահաբեկչության ուսումնասիրման գործում, հրավիրվեց Հարվարդից՝ ծառայելու որպես Սենտ-Էնդրյուսի առաջին կին տնօրեն և փոխկանցլեր[38]։ Հետագայում նա անցավ իր հաջորդ նշանակմանը որպես Օքսֆորդի համալսարանի փոխնախագահ[39]։ 1984 թվականին առաջին անգամ սկսվեց Հյուսիսային Ամերիկայից ուսանողների ակտիվ հավաքագրումն այն ամերիկացիներով, որոնք 2017 թվականին
կազմել են համալսարանի ուսանողների մեկ վեցերորդը[40]։ Ներկայացված են ուսանողներ Միացյալ Նահանգների և Կանադայի գրեթե յուրաքանչյուր նահանգից[12][41]։ Սա ամերիկացի ուսանողների ամենաբարձր մասնաբաժինն ու բացարձակ թիվն է բրիտանական բոլոր համալսարանների շարքերում[42][43]։ Լրատվամիջոցների զեկույցներում նշվում է, որ աճող թվով ամերիկացի ուսանողներ ներգրավվում են համալսարանի գիտնականներին, ավանդույթներին, հեղինակությանը, միջազգայնականությանը և համեմատաբար ցածր ուսման վարձերին[44][45][46][47]։ Քոլեջների Ֆիսկեի ուղեցույցում համալսարանը նաև կանոնավոր կերպով առանձնանում է որպես ոչ հյուսիսամերիկյան մի քանի համալսարաններից մեկը, որը ներկայանում է որպես «Լավագույն ձեռքբերում»[48][49] ամերիկյան քոլեջի ուղեցույց։ Սենտ-Էնդրյուսը մեծացրել է շրջանավարտների թիվը Միացյալ Նահանգներում, ընդ որում՝ ավելի քան 8000 շրջանավարտներ տարածվել են բոլոր 50 նահանգներում[50]:Քաղաքների մեծ մասում կան շրջանավարտների ակումբներ,որոնցից ամենամեծը գտնվում է Նյու Յորքում[51]։ Թե՛ Լոնդոնը, և թե՛ Նյու Յորքը հյուրընկալում են «Էնդրյուս հրեշտակներին»՝ շրջանավարտների կողմից ղեկավարվող հրեշտակների ներդրումների ցանցին, որը կենտրոնանում է ինչպես Միացյալ Թագավորության, այնպես էլ Միացյալ Նահանգների ավելի լայն համալսարանական համայնքների վրա[52]:Սենտ-Էնդրյուսը նաև կապեր է հաստատել ԱՄՆ-ի այլ համալսարանական շրջանավարտների և մասնավոր անդամության ակումբների հետ՝ շրջանավարտներին սոցիալական և ցանցային հնարավորություններ տրամադրելու նպատակով։ Օրինակ՝ շրջանավարտներն իրավունք ունեն անդամակցելու Նյու Յորքի Փրինսթոնյան, Պեն և Բոստոնի Ալգոնքինյան ակումբներին[53][54][55]։
2013 թվականին Միացյալ Նահանգների նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը մասնակցել է Սենտ-Էնդրյուս համալսարանի հիմնադրման 600-ամյակին նվիրված գիտական տոնակատարությանը[56]։ Քլինթոնը ստացել է իրավագիտության դոկտորի պատվավոր աստիճան և տրամադրել ավարտական ուղերձ, որում նա ասել է.«Ես իսկապես մխիթարվում եմ այն փաստից, որ ամերիկացիների վաղեմի ավանդույթը ջերմորեն ողջունվում է այստեղ՝ Սենտ-Էնդրյուսում։ Ես տեսնում եմ, որ դուք ամեն տարի կրթում եք մեկ հազարից ավելի ուսանողների` նրանց ներկայացնելով նոր գաղափարներ և հեռանկարներ, ինչպես նաև ըստ նրանց` ապահովելով առաջին կարգի կրթություն։ Ես հպարտ և բախտավոր եմ զգում տարիների ընթացքում վարձելու Սենտ-Էնդրյուսի մի քանի շրջանավարտներ և շնորհակալ եմ ձեզ նրանց այսքան լավ կրթելու համար[57] »:
Հիմնական հոդված՝ Սենտ-Էնդրյուս համալսարանի կառավարում
Շոտլանդիայի մյուս հնագույն համալսարանների հետ այս համալսարանի կառավարումը նույնպես որոշվում է 1858 թվականին ստեղծված
Համալսարանների (Շոտլանդիա) Ակտի կողմից։ Այս ակտը ստեղծեց 3 մարմին՝ Գլխավոր խորհուրդ, Համալսարանական պալատ և Ակադեմիական սենատ (Սենատուս Ակադեմիկուս)։
Գլխավոր խորհուրդը համալսարանի բոլոր շրջանավարտների, գիտնականների և նախկին ակադեմիկոսների մշտական խորհրդատվական մարմինն է։ Տարեկան երկու անգամ այն հանդիպում է իրականացնում և նշանակում գործարար հանձնաժողով, որը ղեկավարում է այս հանդիպումները։ Դրա կարևորագույն գործառույթները Համալսարանական պալատի համար 2 խորհրդատուների և ամբողջ համալսարանի կանցլերի նշանակումն է։
Համալսարանական պալատը վարչական և ֆինանսական հարցերով պատասխանատու մարմին է և համալսարանի կառավարող մարմնի մեջ է։ Այն ղեկավարվում է ռեկտորի կողմից, ով ընտրվում է համալսարանում ընդգրկված ուսանողների կողմից։ Անդամները նշանակվում են Գլխավոր խորհրդի, Ակադեմիական սենատի և Ֆայֆ խորհրդի կողմից։ Ուսանողների ասոցիացիայի նախագահն ու ներկայացուցչության տնօրենը պալատի կողմից պաշտոնատար անձինք են։ Որոշ հոգևոր անդամներ ընտրվում են նույն կերպ և նրանք պետք է ապահովեն համալսարանի շրջանավարտների ֆիքսված թիվը։
Ակադեմիական սենատը (լատիներեն՝ Senatus Academicus) համալսարանի գերագույն գիտական մարմինն է։ Դրա անդամների թվում են համալսարանի բոլոր դասախոսները, որոշ ավագ ընթերցողներ, մի շարք ավագ դասախոսներ և ուսանողական սենատի երեք ընտրված ներկայացուցիչներ՝ մեկը արվեստի և աստվածաբանության ֆակուլտետից, մեկը` գիտության և բժշկության ֆակուլտետից և մեկ ասպիրանտ։ Այն պատասխանատու է աստիճանի ծրագրերի հաստատման, շրջանավարտներին բոլոր աստիճանների շնորհման և ուսանողների կարգապահության ապահովման համար։ Սենատի նախագահը համալսարանի գլխավոր գործադիր տնօրենն է։
Տնօրենը համալսարանի գլխավոր գործադիրն է և այս պաշտոնում նրան աջակցում են մի քանի հիմնական պաշտոնայներ, այդ թվում՝ տնօրենի տեղակալը, Միացյալ քոլեջի մագիստրոսը և քվեստորը։ Տնօրենը պատասխանատու է համալսարանի ընդհանուր կառավարման համար, և նա ղեկավարում է Ակադեմիական սենատը[58]։
Հիմնական հոդված՝ Սենտ-Էնդրյուս համալսարանի ռեկտոր
Շոտլանդիայում ռեկտորի պաշտոնը գոյություն ունի չորս հին համալսարաններում(Սենտ-Էնդրյուսի, Գլազգոի, Աբերդինի և Էդինբուրգի համալսարաններ), ինչպես նաև Դունդեի համալսարանում։ Այս պաշտոնն այդ համալսարանների անբաժանելի մասն էր կազմում 1889 թվականի Համալսարանների (Շոտլանդիա)Ակտի կողմից։ Սենտ-Էնդրյուս համալսարանի ռեկտորը նախագահում է համալսարանի կառավարող մարմինը՝ Համալսարանական պալատը և ընտրվում է ուսանողական մարմնի կողմից վստահեցնելու, որ նրանց կարիքները պատշաճ կերպով դիտարկվում են համալսարանի ղեկավարության կողմից։ Սենտ-Էնդրյուսի պատմության ընթացքում այս պաշտոնում են ընտրվել մի շարք նշանավոր մարդիկ, որոնց թվում են դերասան Ջոն Քլիզը,արդյունաբերող և բարերար Էնդրյու Կարնեգին, հեղինակ և բանաստեղծ Ռեդյարդ Քիփլինգը, Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ, Ռոզբերիի հինգերորդ կոմս Արչիբալդ Պրիմրոզը[59]։
Համալսարանն ընդգրկում է 3 քոլեջներ՝ Միացյալ քոլեջ, Սենտ Մերիի քոլեջ և Սենտ Լեոնարդի քոլեջ։ Սենտ-Էնդրյուսում քոլեջների նպատակը հիմնականում արարողակարգային է, քանի որ ուսանողները տեղավորվում են առանձին բնակելի սրահներում կամ մասնավոր բնակավայրերում։ Միացյալ քոլեջը պատասխանատու է արվեստի, գիտությունների և բժշկության ֆակուլտետների բոլոր ուսանողների համար, և հիմնված է Սենտ Սալվատորի քառանկյունաձև տարածքի շուրջ[60]:Սենտ Մերիի քոլեջը պատասխանատու է աստվածաբանության ֆակուլտետում սովորող բոլոր ուսանողների համար և ունի իր սեփական մակագրությամբ տարածքը Սենտ Մերիի քառանկյունաձև տարածքի մեջ[61]։ Սենտ Լեոնարդի քոլեջն այժմ պատասխանատու է բոլոր ասպիրանտ ուսանողների համար[62]։
Ակադեմիական 4 ֆակուլտետներն ամփոփված են 18 առարկաների մեջ։ Դեկանը նշանակվում է Միացյալ քոլեջի մագիստրոսի կողմից ` յուրաքանչյուր
ֆակուլտետի առօրյա վերահսկողությունը ապահովելու համար։ Ուսանողները դիմում են որևէ ֆակուլտետի անդամ դառնալու համար, ի տարբերություն դպրոցի, որի հիմքում ընկած է դասավանդումը։ Ֆակուլտետները և նրանց հարակից դպրոցները հետևյալն են.
Որոշ առարկաներ առաջարկվում են ինչպես արվեստի, այնպես էլ գիտությունների ֆակուլտետներում, և այդ 6 առարկաներն են տնտեսագիտությունը, աշխարհագրությունը, կառավարումը, մաթեմատիկան, հոգեբանությունն ու կայուն զարգացումը։ Անկախ ֆակուլտետից թեմայի բովանդակությունը նույնն է[67]։
Սենտ-Էնդրյուսում ակադեմիական տարին բաղկացած է 2 կիսամյակից՝ Մարտինմասից և Քենդլմասից, որոնք անվանվել են շոտլանդական 4 տերմինից 2-ի և Եռամսյակի
օրերի անուններով։ Նոյեմբերի 11-ին Մարտինմասն ի սկզբանե հանդիսանում էր 4-րդ դարի եպիսկոպոս և ճգնավոր Սբ Մարտինի Տուրի տոնը։ Քենդլմասն ի սկզբանե եղել է փետրվարի 2-ին՝ մաքրագործման տոնի կամ Քրիստոսի շնորհանդեսի օրը։ Մարտինմասի կիսամյակը տևում է սեպտեմբերի սկզբից մինչև դեկտեմբերի կեսեր, իսկ քննությունները տեղի են ունենում Սուրբ Ծննդյան տոնից անմիջապես առաջ։ Սրան հետևում է միջկիսամյակային այն ժամանակահատվածը, երբ ավարտվում է Մարտինմասի կիսամյակի գործընթացը և պատրաստություններ են սկսվում Քենդլմասի կիսամյակի մեկնարկի համար, որը սկսվում է հունվար ամսից և ավարտվում է քննություններով՝ մայիսի վերջին։ Ավարտումը նշվում է հունիսի վերջին[68]։
«Գարդիան» պարբերականի հաստատած դասակարգման համաձայն, Սենտ-Էնդրյուսն ազգային հեղինակության տեսակետից Մեծ Բրիտանիայում գրավում է հինգերորդ հորիզոնականը՝ Օքսֆորդից, Քեմբրիջից, Իմպերիալից և ԼՏԴ-ից հետո[69]։ Չափը հաշվի առնելով, Սենտ-Էնդրյուսն աշխարհում երկրորդ տեղն է զբաղեցնում փոքր ու միջին չափի համապարփակ համալսարանների շարքում(Բրաուն համալսարանից հետո)` 2015 թվականին QS Intelligence Unit-ի չափումները օգտագործելով[70]։ 2014 թվականին Հետազոտությունների գերազանցության շրջանակը բազմաբովանդակ ֆակուլտետներով հաստատությունների շարքում որակեց Սենտ-Էնդրյուս համալսարանը իբրև 14-րդը Մեծ Բրիտանիայում և առաջինը Շոտլանդիայում՝ իր ելքային պրոֆիլի հետազոտության որակի(ՄԳ) համար[71]։ Սանդի Թայմսի բրիտանական համալսարանների 10-ամյա(1998-2007) միջին վարկանիշային աղյուսակում Սենտ-Էնդրյուսն ընդհանուր առմամբ զբաղեցրել է 9-րդ տեղը[72], և հանդիսանում է Մեծ Բրիտանիայի լավագույն վարկանիշ ունեցող համալսարանների «Սատոն 13»-ի անդամ[73]։ Իր շրջանավարտների գրեթե 86%-ը ստանում է Առաջին կարգի կամ Վերին երկրորդ կարգի գերազանցության աստիճան[74]։ Շոտլանդիայի հնագույն համալսարաններն արվեստի մագիստրոսի կոչումներ են շնորհում(բացառությամբ գիտության ուսանողներին, ովքեր շնորհվում են գիտությունների բակալավրի աստիճանով)։ Այդ կոչումները դասակարգվում են ավարտից հետո՝ ի տարբերություն Օքսբրիջի, որտեղ մի քանի տարի անց որևէ շրջանավարտ կարող է դառնալ արվեստի վարպետ և Մեծ Բրիտանիայի մնացած մասի, որտեղ շրջանավարտները շնորհվում են BAs-ով։ Նրանք կարող են պարգևատրվել շքանշաններով, ուսանողների մեծամասնությունը պարգևատրվում է շքանշաններով։ 2017 թվականին Սենտ-Էնդրյուսը (Ուորվիքի հետ միասին) հանդիսացել է որպես Միացյալ Թագավորության երկրորդ բարձրագույն շրջանավարտների աշխատատեղերի մակարդակ ունեցող համալսարան, որի շրջանավարտների 97.7 տոկոսն աշխատանքի կամ ուսումնասիրության մեջ է եղել ավարտելուց 3 ու կես տարի անց[75]։ Սենտ-Էնդրյուսը զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը Մեծ Բրիտանիայում (Շոտլանդիայում 1-ին) իր շրջանավարտների աշխատունակության համար, ինչպես տեղեկացված է Մեծ Բրիտանիայի խոշոր ընկերությունների հավաքագրողների կողմից[76]՝ Սանդի Թայմսի և Գուդ Յունիվերսիթիի 2016 ու 2017 թվականների ուղեցույցների համաձայն[77]։ Կրթության վարչության 2018 թվականին հրապարակած տվյալների համաձայն՝ Սենտ-Էնդրյուսը գնահատվել է որպես Միացյալ Թագավորության 5-րդ լավագույն համալսարանը՝ տղամարդ ուսանողների եկամուտը խթանելու և միջին աշխատավարձի 24,5% աճն ապահովելու համար, և կանանց համար 9-րդ լավագույն համալսարանը, որտեղ կին շրջանավարտները 14.8% աճ են վաստակել միջին շրջանավարտի համեմատ[78]։ Շվեդական ներդրումային ընկերության՝ Սկանդիայի իրականացրած անկախ զեկույցը եզրակացրեց, որ չնայած իր փոքր բակալավրիատի մարմնին՝ Սենտ-Էնդրյուսը Միացյալ
Թագավորության հինգերորդ լավագույն համալսարանն է՝ միլիոնատերեր պատրաստելու համար[79]։ «Հայ Ֆլայերս»-ի իրականացրած ուսումնասիրությունը հաստատեց, որ համալսարանը գտնվում է նաև Մեծ Բրիտանիայի համալսարանների առաջին հնգյակում` ինքնուրույն միլիոնատերեր պատրաստելու համար[80]։ Աշխատանքի հետազոտական ինստիտուտի մի ուսումնասիրության համաձայն՝ Սենտ-Էնդրյուսը պատրաստել է FTSE 100 ընկերությունների ավելի շատ տնօրեններ` իր չափսերի համեմատ,քան ցանկացած այլ ուսումնական հաստատություն Մեծ Բրիտանիայում[81]։ 2019 թվականի Համալսարանի ամբողջական ուղեցույցը Սենտ-Էնդրյուսի առաջարկած 25 առարկայից 24-ը դասեց ազգային տասնյակում՝ Սենտ-Էնդրյուսը դարձնելով Միացյալ Թագավորության 3 բազմաֆակուլտետային համալսարաններից(Օքսֆորդի և Քեմբրիջի հետ միասին) մեկը, որի առարկաների 95%-ը լավագույն տասնյակում են[82]։ «Թայմս»-ը, «Սանդի Թայմս»-ը, «Գուդ Յունիվերսիթի Գայդ 2017»-ը հայտարարեցին, որ Սենտ-Էնդրյուսի առաջարկած 26 առարկաներից 24-ը դասակարգվել են ազգային լավագույն վեցնյակում՝ 10 առարկաներով հանդերձ, որոնք զբաղեցրել են երրորդ հորիզոնականն այն առարկաներով, ինչպիսիք են անգլերենը, կառավարումը, փիլիսոփայությունը, միջազգային հարաբերությունները, իտալերենը, ֆիզիկան և աստղագիտությունը, դասական և հնագույն պատմությունը «Գարդիան համալսարանական ուղեցույց 2019»-ը դասակարգել է կենսաբանությունը, համակարգչային գիտությունը, միջազգային հարաբերությունները, ֆիզիկան և հոգեբանությունն իբրև առաջինը Միացյալ Թագավորությունում[83]։ Երկրային և ծովային գիտությունները, տնտեսագիտությունը, անգլերենը, կառավարումը, մաթեմատիկան, փիլիսոփայությունը և աստվածաբանությունը տեղ են գտել ազգային լավագույն եռյակում[84]։ 2015-16 թվականների բարձրագույն կրթության համաշխարհային համալսարանի վարկանիշային աղյուսակում Սենտ-Էնդրյուսն աշխարհում սոցիալական գիտությունների ոլորտում գրավել է 46-րդ տեղը[85], արվեստի և հումանիտար գիտությունների շարքում՝ 50-րդը[86], կյանքի գիտությունների շարքում՝ 74-րդը[87]:2014 թվականի CWTS Leiden-ի վարկանիշային աղյուսակը, որը «նպատակ ունի ապահովելու բուհերի գիտական ազդեցության խիստ ճշգրիտ չափումները», Սենտ-Էնդրյուսը դասակարգեց 39-րդն աշխարհում և 5-րդը հայրենիքում[88]։ 2020 թվականի աշխարհի համալսարանական վարկանիշի համաձայն՝ փիլիսոփայության ֆակուլտետն աշխարհում դասվեց 6-րդը (3-րդը Եվրոպայում)[89], մինչդեռ 2009 թվականի Փիլիսոփայական Գուրմանի երկամյա զեկույցում փիլիսոփայության վերաբերյալ շրջանավարտների ծրագրերն աշխարհում դասակարգվեցին 17-ը(2-րդը Միացյալ Թագավորությունում)[90]։
Տարի/Վարկանիշ | Գարդիան համալսարանական ուղեցույց | Թայմս և Սանդի Թայմս համալսարանական ուղեցույց | Ամբողջական համալսարանական ուղեցույց |
---|---|---|---|
2021 | Չի հրապարակվել | Չի հրապարակվել | 3 |
2020 | 2 | 3 | 3 |
2019 | 3 | 3 | 5 |
2017 | 2016 | 2015 | 2014 | 2013 | |
---|---|---|---|---|---|
Դիմումներ | 18,790 | 17,785 | 16,010 | 15,505 | 15,875 |
Առաջարկի տոկոս(%) | 42.3 | 44.8 | 46.7 | 53.0 | 41.2 |
Անդամագրվածներ | 1,915 | 1,955 | 1,835 | 2,115 | 1,770 |
Անդամագրվածների տոկոս (%) | 24.1 | 24.5 | 24.5 | 25.7 | 27.1 |
Դիմորդ/Անդամագրվածի հարաբերություն | 9.81 | 9.11 | 8.73 | 7.32 | 8.97 |
Ընդունվողների միջին սակացույցը[92][Ն 1] | n/a | 206 | 525 | 520 | 516 |
Համալսարանը դիմումներ է ստանում հիմնականում UCAS-ի և ընդհանուր հայտի միջոցով՝ վերջին թվերով, որոնք ցույց են տալիս,որ ընդհանուր առմամբ առկա է յուրաքանչյուր բակալավրիատի համար հասանելի 12 դիմում[93]։ Ընդհանուր առմամբ, համալսարանը Մեծ Բրիտանիայի առավել մրցունակ բուհերից մեկն է, որի 2016-17 թվականներին շոտլանդացի դիմորդների համար արձանագրվել են ընդունելության 8,35%, իսկ առաջարկի 22,5% տոկոսային մակարդակներ։ Տեղերն ապահովվում են Շոտլանդիայի կառավարության կողմից[94][95]։ 2017 թվականին շոտլանդացի դիմորդների համար առավել մրցունակ դասընթացներ են եղել միջազգային հարաբերությունների, կառավարման, տնտեսագիտության և ֆինանսների ոլորտները, որոնք կազմել են համապատասխանաբար 8.0%, 10.9% և 11.5%[94][96]: Տեղի ստանդարտ առաջարկը հակված է հինգ լավագույն բարձրագույն աստիճանի, որը համարժեք է AAAAB-ին, երեք լավագույն A-մակարդակները համարժեք են AAA-ին կամ միջազգային բակալավրիատում առնվազն 38 միավոր ստացածին[97]։ Հաջողակ դիմորդները,միջին հաշվով, ունեն 525 UCAS միավոր (համարժեք A մակարդակի A * A * աստիճանին), որը 2015 թվականի ընդունելության շրջանում դասվում է որպես Մեծ Բրիտանիայի բարձրագույն ուսումնական հաստատությունների 5-րդ ամենաբարձր ցուցանիշը[98]։ Տելեգրաֆն այս համալսարանը որակել է ընդունելության համար ամենադժվար համալսարանը Շոտլանդիայում[99]։ Համալսարանը Մեծ Բրիտանիայի բոլոր բարձրագույն ուսումնական հաստատությունների շարքում ունի ուսանողների ամենափոքր տոկոսներից մեկը (13%)՝ ավելի ցածր եկամտի տեսակետից[100][101]։ Ուսանողական մարմնի շուրջ 40%-ը անկախ դպրոցներից է[102]։ Համալսարանն ունի ֆինանսապես անկախ ուսանողների ամենամեծ մասնաբաժինը Մեծ Բրիտանիայում[103]։ Համալսարանը մասնակցում է մուտքի ընդլայմանն ուղված այնպիսի նախագծերին, ինչպիսիք են «Սատոն թրաստ ամառային դպրոց», «Առաջին հնարավորություններ», «Ռիչ ընդ սուոփ Շոտլանդիա» և «Գյուղական համայնքների մուտք» ծրագրերը, որպեսզի խորացնի համալսարանում ավանդաբար ներկայացված անձանց ներգրավվածությունը[104]։ 2008-ից 2015 թվականների միջև ընկած յոթ տարվա ընթացքում բուհում տարեկան հեռարձակման ծրագրերին մասնակցող աշակերտների թիվը ավելացել է մոտ տասն անգամ, մինչդեռ 2015 թվականի վերջին Սենտ-Էնդրյուս ընդունված նյութապես անապահով ուսանողների թիվն աճել է գրեթե 50 տոկոսով[105]:Համալսարանն ունի կանանց ավելի բարձր տեսակարար կշիռ, որը կազմում է 59,7%[106]։
Ի հիշատակ համալսարանի 600-ամյակի, դասախոսությունների 600-րդ շարքը 2011 թվականին գումարեց հանձնաժողով, որի նպատակով Սենտ-Էնդրյուս
ժամանեցին այնպիսի խոսնակներ, ինչպիսիք են նախկին վարչապետ Գորդոն Բրաունը, բնագետ Դեյվիդ Աթենբորուն և լեզվաբան Նոամ Չոմսկին[107]։ Ջեյմս Քինգ գրադարանի հիմնադրման 400-րդ տարելիցի տոնակատարության շրջանակներում, Ջեյմս Քինգ գրադարանի դասախոսությունները 2009 թվականին նախաձեռնվեցին «Գրադարանի իմաստը» թեմայով[108]։ Էնդրյու Լանգի դասախոսությունների շարքը նախաձեռնվեց 1927 թվականին և անվանակոչվեց շրջանավարտ ու բանաստեղծ Էնդրյու Լանգի անունով։ Այս շարքի ամենահայտնի դասախոսությունը 1939 թվականի Տոլկիենի կողմից տրված դասախոսությունն էր, որը վերնագրված էր որպես «Հեքիաթներ», իսկ այնուհետև հրատարակվեց որպես «Հեքիաթների մասին»[109]։ Հաշվարկվող հայտնի դասախոսությունների շարքը նախաձեռնվեց 1969 թվականին Ջեք Քոլի կողմից[110]։
Սենտ-Էնդրյուսը զարգացրել է ուսանողների փոխանակման համագործակցությունն աշխարհի համալսարանների հետ, չնայած առաջարկները հիմնականում կենտրոնացած են Հյուսիսային Ամերիկայում, Եվրոպայում և Ասիայում։ Փոխանակման հնարավորությունները, տատանվելով հաստատության պահանջների շրջանակներում, փոխանակման յուրաքանչյուր ծրագրի համար իրենցից հատուկ դրսևորումներ են ներկայացնում[111]։ Հյուսիսային Ամերիկայում բարձր մրցունակ «Բակալավրի արվեստի միջազգային պարգևների» ծրագիրը, որն իրականացվում է Վիրջինիայի Ուիլյամսբուրգ քաղաքի Ուիլյամ և Մերի քոլեջների հետ համատեղ, թույլ է տալիս ուսանողներին սովորելու դասական ուսումնասիրություններ, կինոնկարի ուսումնասիրություններ, միջազգային կապեր, անգլերեն, պատմություն կամ տնտեսագիտություն`յուրաքանչյուր հաստատությունում երկու տարի անցկացնելու և երկուսից համատեղ որակ ստանալու նպատակով[112]։ «Ռոբերտ Թ.Ջոնս մեմորիալ թրաստ»-ը ֆինանսավորում է «Ռոբերտ Թ.Ջոնս Յանգ» կրթաթոշակը, որը հնարավորություն է տալիս ընտրելու Սենտ-Էնդրյուսի այն ուսանողներին, որոնք լիովին ֆինանսավորմամբ սովորելու են մեկ տարի Ատլանտայի Էմորի համալսարանում և Արևմտյան համալսարանում և Կանադայի Քուինսի համալսարանում[113]։ «Ռոբերտ Լինքոլն ՄակՆիլ» կրթաթոշակը հնարավորություն է տալիս ուսանողներին սովորելու Փենսիլվանիայի համալսարանում։ Հյուսիսային Ամերիկայի խոշորագույն փոխանակումներից մեկը Կալիֆոռնիայի համալսարանի համակարգի հետ ունեցած փոխանակումն է, որի շնորհիվ ուսանողները կարող են սովորել Բերկլիում,Լոս Անջելեսում, Սանտա Կրուզում և Սան Դիեգոյում։ Բազմակի փոխանակումներ առաջարկող հյուսիսամերիկյան այլ գործընկերների թվում են Վիրջինիայի, Չապել Հիլլում գտնվող Հյուսիսային Կարոլինայի, Սենտ Լուիի, Վաշինգտոնի և Լիի, Էլոնի և Տորոնտոյի համալսարանները[111]։ Որոշ փոխանակումներ առաջարկվում են Սենտ-Էնդրյուսի հատուկ հետազոտական ինստիտուտներում, այլ ոչ թե ամբողջ հաստատություններում։ Օրինակ՝ «Ահաբեկչության և քաղաքական բռնության» ուսումնասիրություն իրականացնող Հանդա կենտրոնը Միջազգային հարաբերությունների հաստատությունում ուսանողներին առաջարկում է Արտաքին ծառայության հաստատության հետ համատեղ փոխանակումներ իրականացնել[114]։ Սենտ-Էնդրյուսը մասնակցում է «Էրազմուս» ծրագրին և ուղիղ փոխանակումներ ունի Եվրոպայի համալսարանների հետ[111]։ Օրինակ՝ Ֆրանսիայում փոխանակումներն առաջարկվում են Սորբոնի, Գիտությունների Պոի և Փարիզի VI համալսարաններում:Նիդեռլանդներում ուսանողները կարող են սովորել Լեյդենի և Ուտրեխտի համալսարաններում։ Ավելի սահմանափակ փոխանակումներն իրականացվում են Կոպենհագենի, Օսլոյի համալսարանների և Դուբլինի Տրինիտի վարժարանի հետ։ Հետբուհական ուսանողների համար կան նաև այնպիսի փոխանակումներ, ինչպիսիք են սոցիալական գիտնականների ուսանելու հնարավորությունը Իտալիայի Ֆլորենցիա քաղաքի Եվրոպական համալսարանում։ Շատ վերջերս Սենտ-Էնդրյուսը փոխանակումներ է մշակել Ասիայի և Ավստրալիայի գործընկերների հետ[111]։ Նշանավոր գործընկերներ են հանդիսանում Չինաստանի Հոնկ Կոնգի և Ռենմինի համալսարանները, Սինգապուրի ազգային համալսարանը և Ավստրալիայի Մելբուրնի համալսարանը։
Սենտ-Էնդրյուս համալսարանը գտնվում է Շոտլանդիայի գյուղական Ֆայֆ քաղաքում։ Համալսարանն ունի ուսումնական հարմարություններ, գրադարաններ, ուսանողական տներ և այլ շինություններ, որոնք տարածված են ամբողջ քաղաքում։ Մասնավորապես համալսարանական բաժանմունքներն ու շենքերը կենտրոնացած են Հյուսիսային, Հարավային փողոցներում, Սքորզում և Հյուսիսային Հյուգում։ Համալսարանը քաղաքում ունի երկու հիմնական տարածքներ։ Առաջինը Հյուսիսային փողոցի վրա գտնվող Միացյալ քոլեջն է(որը նաև հայտնի է որպես Քվադ կամ Սենտ Սալվատոր), որը գործում է և՛ որպես ուսումնական, և՛ ուսանողական միջոցառումների վայր՝ ներառելով սոցիալական մարդաբանության և ժամանակակից լեզուների բաժինները։ Երկրորդը Սենտ Մերիի քոլեջն է, որը գտնվում է Հարավային փողոցի վրա։ Այն իր մեջ ներառում է աստվածաբանության, հոգեբանության և նյարդաբանության բաժինները, ինչպես նաև Ջեյմս Քինգի գրադարանը։ Սքորզում ընդգրկված են մի շարք բաժիններ, ինչպիսիք են անգլերենը, պատմությունը, փիլիսոփայությունը, տնտեսագիտությունը և ֆինանսները, միջազգային հարաբերությունները։ Այստեղ են գտնվում նաև ընդունելության բաժինը,Սենտ-Էնդրյուս համալսարանի թանգարանը և տնօրենի նստավայրը՝ համալսարանական տունը։ Հյուսիսային փողոցը նաև մի քանի գերատեսչությունների վայր է՝ ներառյալ տնօրենի գրասենյակը,փոքր դահլիճը,կինոնկարի բաժինը և համալսարանի գրադարանը։ Հյուսիսային Հյուգը հիմնականում բնագիտական առարկաներ`քիմիայի, ֆիզիկայի, կենսաբանության, ինչպես նաև մաթեմատիկայի, համակարգչային գիտության, բժշկության և կառավարման օջախն է համարվում։
Հիմնական հոդված՝ Սենտ-Էնդրյուս համալսարանի գրադարան
Սենտ-Էնդրյուս համալսարանը պահպանում է Միացյալ Թագավորության համալսարանական գրադարանների ամենալայն հավաքածուներից մեկը, որն իր մեջ ներառում է նշանավոր գրքերի, ձեռագրերի, զինամթերքի և լուսանկարների զգալի հավաքածուներ։ Գրադարանի հավաքածուն պարունակում է ավելի քան մեկ միլիոն հատոր և երկու հարյուր հազարից ավելի հազվագյուտ և հնաոճ գրքեր[115]։ Համալսարանի գրադարանը հիմնադրվել է 1612 թվականին՝ Ջեյմս VI թագավորի կողմից։ Գրադարանը հիմնվել է թագավորական հավաքածուից 350 աշխատության նվիրաբերման միջոցով, որը եղել է այդ ժամանակվա Սենտ-Էնդրյուսի կանցլեր Ջորջ Գլեդստանեսի հորդորը։ Չնայած, մինչ այս ժամանակաշրջանը գոյություն ունեին նաև Սենտ Լեոնարդի, Սենտ Սալվատորի և Սենտ Մերիի քոլեջների գրադարանները[116][117]։ 1710-1837 թվականներին գրադարանը գործում էր որպես օրինական, ավանդական գրադարան, և արդյունքում ունի 18-րդ դարի գրականության ընդարձակ հավաքածու[118]։ Գրադարանի հիմնական շենքը գտնվում է Հյուսիսային փողոցի վրա և ընդգրկում է ավելի քան 1,000,000 գրքեր[119]։ Գրադարանը նախագծվել է հյուսիսարևելյան Անգլիայի Կիլինգվորթ քաղաքում՝ ճարտարապետներ Ֆաուլկեր-Բրաունի և Հենդի Ուոթկինսոն Սթոնորի կողմից[120]։ Ֆոլկներ-Բրաունը մասնագիտացել է գրադարանների և ժամանցային վայրերի ճարտարապետության մեջ, ինչպես նաև նախագծել է Կանադայի Ազգային գրադարանը Օտավայում և Ռոբինսոնի գրադարանը Նյուքասլի համալսարանում[121][122]։ 2011 թվականին գրադարանի հիմնական շենքը ենթարկվեց 7 միլիոն ֆունտ արժողությամբ վերակառուցման։ 1643 թվականին կառուցված Քինգ Ջեյմսի պատմական գրադարանը ներառում է համալսարանի աստվածաբանության և միջնադարյան պատմության հավաքածուները[123][124]։ 2012 թվականին համալսարանը գնեց Հյուսիսային փողոցում գտնվող Նահատակաց Քըրքը՝ նպատակ ունենալով հատուկ հավաքածուների բաժանմունքի և համալսարանական ասպիրանտներին, ուսանողներին և աշխատողներին տրամադրել ընթերցասրահներ[125]։ Համալսարանում կան մի քանի թանգարաններ և պատկերասրահներ, որոնք բաց են հասարակության առջև[126]։ Սենտ-Էնդրյուս համալսարանի թանգարանը(ՍԷՀԹ) բացվել է 2008 թվականին և ցուցադրում է համալսարանի ավելի քան 100,000 արտեֆակտերի մեծ հավաքածուի մի շարք կարևոր իրադարձություններ[127]:Այն ցուցադրում է ոչ միայն այնպիսի առարկաներ, որոնք վերաբերում են համալսարանի պատմությանը( օրինակ` 15-րդ դարի մասերի հավաքածուներ)[128], այլև համալսարանի հետ կապ չունեցող առարկաներ, ինչպիսիք են Ջոն Օփիի, Ալբերտո Մորոկկոյի և Չարլզ Սիմսի նկարները[129]:Համալսարանի մի շարք հավաքածուներ Շոտլանդիայի գրադարանների խորհրդի կողմից ճանաչվել են որպես «ազգային կարևորություն Շոտլանդիայի համար»[130]։ Բել Փեթիգրու թանգարանում ներկայացված են համալսարանի բնական պատմության հավաքածուները։ Հիմնադրված լինելով 1912 թվականին՝ այն տեղակայված է Սենտ Մերիի հին Բուտե բժշկական դպրոցի շենքում։ Դրա հավաքածուների շարքում կան մի շարք ոչնչացված տեսակների մնացորդներ, ինչպիսիք են դոդո և տասմանյան վագրը, ինչպես նաև մոտակա Դուրա, Դեն, Ֆեյֆ շրջաննեի բրածո ձկները, որը գտնվելով 1859 թվականին, մեծապես նպաստեց էվոլյուցիայի վերաբերյալ ընթացող բանավեճին[131]։
Համալսարանն ունի իրեն պատկանող երկու մատուռներ։ Սբ Սալվատորի մատուռը հիմնադրվել է 1450 թվականին՝ եպիսկոպոս Ջեյմս Քենեդու կողմից և ներկայումս այն գտնվում է համալսարանական կյանքի կենտրոնում[132]։ Սբ Սալվատորն ունի վեց զանգից բաղկացած ղողանջ, ուստի այն Շոտլանդիայում միակ համալսարանական մատուռն է, որը հարմար է զանգի փոփոխության համար[133]։ Սբ Լեոնարդի մատուռը գտնվում է հարևան Սենտ Լեոնարդի դպրոցի մոտակայքում։ Ունենալով 1144 թվականից որոշ մասունքներ[134]՝ այս մատուռը համալսարանի ամենահին շենքն է և երկու մատուռներից փոքրը։ Սբ Սալվատորի և Սբ Լեոնարդի մատուռներն ունեն իրենց երգչախմբերը, որոնց անդամներն ընտրվում են ուսանողական մարմնից։
Շոտլանդական համալսարանների շարքում Սենտ Էնդրյուսն առանձնանում է նրանով, որ այն ուսանողներին ապահովում է ուսանողական կացարաններով։ 2012 թվականի դրությամբ ուսանողության 52%-ն ապրում է համալսարանական սրահներում[135]։ Սրահները տարբերվում են իրենց տարիների պատմությամբ ու կառուցվածքով. ամենահինը՝ Դինս Կորտը թվագրվում է 12-րդ դարից, իսկ ամենանորը՝Ուայթհորն Հոլը կառուցվել է 2018 թվականին[136]։ Դրանք կառուցված են գոթական վերածնունդի և բրուտալական ոճերով։ Այժմ բոլորն էլ ծխելու համար արգելված և համակրթական վայրեր են, որոնցից մի քանիսը ծառայում են սպասարկման համար[137]։ Համալսարանն ամեն տարի առաջին կուրսեցիներին երաշխավորում է բնակության վայրով, և շատ ուսանողներ իրենց երկրորդ, երրորդ և ավարտական տարիներին վերադառնում են Սենտ-Էնդրյուսի սրահներ[138]։ 2015 թվականից սկսած ուսանողները հնարավորություն են ստացել ապրելու բժշկական պայմաններով ապահոված Դեյվիդ Ռասել բնակարաններում, որտեղ չի թույլատրվում օգտագործել ալկոհոլ[139]։ Բնակության վայրերը ներառում են.
2013 թվականից համալսարանի օժանդակությունը լիազորվել է 2007 թվականից ի վեր կիրառվող կայուն էթիկական քաղաքականությամբ օժտված ՄԱԿ-ի Պատասխանատու ներդրումների սկզբունքների (ՄՊՆՍՆ) նախաձեռնության կողմից[140]:Համալսարանն ունի պայմաններ լինելու Մեծ Բրիտանիայի առաջին չեզոք ածխածնային համալսարանը և ներդրումներ է կատարել երկու նոր մակրոմասշտաբային, վերականգնվող էներգիայի աղբյուրների ստեղծման գործում։ Գարդբրիջի կենսազանգվածային էներգիայի կենտրոնը կստեղծի էներգիա՝ օգտագործելով տեղական փայտից վառվող կենսազանգվածը։ Տաք ջուրը համալսարան կտեղափոխվի ստորգետնյա խողովակաշարերով` լաբորատորիաները և ուսանողական բնակավայրերը ջեռուցելու և սառեցնելու նպատակով[141]։ Ակնկալվում է, որ 25 միլիոն ֆունտ ստեռլինգ արժողությամբ նախագիծը տարեկան կխնայի 10,000 տոննա ածխածին։ Համալսարանը մտադրություն ունի որպես գիտելիքների փոխանակման հանգույց ստեղծել մի աղբյուր, որը կապահովի «բացակայող օղակի» հարմարությունները` թույլ տալու, որ համալսարանական լաբորատորիաներում կատարված հետազոտությունները և բացահայտումները հաղորդվեն աշխատանքային նախատիպերին։ Աշխատանքները սկսվել են 2014 թվականին, և կենտրոնը նախատեսվում էր գործել մինչև 2015 թվականի դեկտեմբեր[142]։ 2013 թվականի հոկտեմբերին համալսարանը ստացավ վեց միջին տուրբինների կառուցման թույլտվություն Բոարհիլսի մոտակայքում գտնվող Քենլի Ուինդ ֆերմայում։ Ենթադրվում է, որ հողմային ֆերմաները կգործարկվեն մինչև 2017 թվականը և տարեկան 19000 տոննա ածխածնի խնայողությամբ այս ֆերմաները տեղական և ազգային տնտեսություններին կնպաստեն 22 միլիոն ֆունտ ստերլինգով[143]։
Սենտ-Էնդրյուսի համալսարանի ուսանողների ասոցիացիան այնպիսի կազմակերպություն է, որը ներկայացնում է Սենտ-Էնդրյուս համալսարանի ուսանողական մարմինը[144]։ Այն հիմնվել է 1885 թվականին[145] և բաղկացած է Ուսանողների ներկայացուցչական խորհրդից(ՈՒՆԽ) և Ուսանողների ծառայությունների խորհրդից(ՈՒԾԽ)։ Ուսանողների ասոցիացիան ունի 12 ենթակոմիտեներ, որոնց թվում են «Ժամանցային հարցերով հանձնաժողովը», «Կյանքի ու ճկուն սովորողների ֆորումը», «Բարեգործական արշավը», «Միության բանավիճող հասարակությունը», «Սթարը»(Սենտ-Էնրյուսի ռադիո), «Ջրահարսների կատարողական արվեստի ֆոնդը», «Սեյնթս ԼԳԲՏ +»-ը, «Դիզայնի խումբը», ՈՒԿԾ-ն(Ուսանողների Կամավոր Ծառայություն), «Երաժշտությունը սեր է», «Ժայռերի վրա», արվեստի ամենամյա փառատոնը և «Հետբուհական հասարակությունը»[146]:Համալսարանի յուրաքանչյուր ուսանող ինքնաբերաբար ամեն մի ենթահանձնաժողովի անդամ է։ Ուսանողների ասոցիացիայի շենքը(ոչ պաշտոնապես հայտնի է որպես Միություն) գտնվում է Սենտ Մերիի տարածքում։ Միության օբյեկտները ներառում են Բլեքվելսի գրախանութը, մի քանի խորտկարան և համալսարանի ուսանողների աջակցության ծառայություններ։ 2013 թվականին Ուսանողների ասոցիացիայի շենքը հիմնանորոգվեց[147]։ Ուսանողների ասոցիացիան անդամակցում է Շոտլանդիայում Բարձրագույն կրթության ուսանողների կոալիցիայի և հիմնադիր անդամի հետ և ի տարբերություն Միացյալ Թագավորության շատ այլ ուսանողական միությունների՝ այն Ուսանողների Ազգային միության անդամ չէ, որի պատճառ է հանդիսանում 2012 թվականի հանրաքվեի անցկացման մերժումը։
Սենտ-Էնդրյուսում ընդգրկված են ուսանողների 140 տեսակի հասարակություն, որոնցից յուրաքանչյուրը ներկայացնում է տարբեր հետաքրքրություններ[148]։ Համալսարանի ուսանողները «Միության բանավիճող հասարակության» անդամ են և ամեն շաբաթ հանրային քննարկումներ են անցկացնում Խորհրդարանի Ստորին պալատում, հաճախ հյուրընկալում են նշանավոր խոսնակների և մասնակցում են մրցակցային քննարկմանը ինչպես ազգային, այնպես էլ միջազգային մրցույթներում։ Հիմնադրված լինելով 1794 թվականին՝ «Միության բանավիճող հասարակությունը» աշխարհի ամենահին շարունակաբար գործունեություն ծավալող ուսանողական բանավիճող հասարակությունն է[149]։ Ուսանողական ԶԼՄ-ների ամուր ավանդույթ կա Սենտ-Էնդրյուսում։ Համալսարանի երկու թերթերն են համարվում երկշաբաթյա հրատարակությունը՝ «Սենթը» և 2011 թվականին հիմնված առցանց հրատարակությունը՝ «Ստենդը»[150]։ Այնտեղ կա նաև «Արտաքին գործերի ակնարկը», որը վարում է Արտաքին գործերի ընկերությունը[151]։ Կան նաև ուսանողական մի շարք ավելի փոքր հրատարակություններ,այդ թվում՝ «Թրայբ» ուսանողական ամսագիրը[152] և «Ռեգուլուս» ուսանողական ամսագիրը, որը կենտրոնացած է քաղաքականության և ընթացիկ գործերի վրա[153]։ Սրանցից բացի կան մի շարք ուսանողների կողմից ղեկավարվող ակադեմիական ամսագրեր, մասնավորապես՝ «Ստերեոսկոպ» ամսագիրը, որը կենտրոնանում է ուսանողների լուսանկարչության և բուհի պատմական լուսանկարչական հավաքածուի իրազեկության վրա[154]:Այս ամսագրերի թվին են պատկանում նաև «Հա@ստա»-ն[155], որն արվեստի պատմության սիրահարների համար հանդիսանում է ամենամյա ամսագիր, փիլիսոփայական հասարակությանը ծառայող «Ապորիա» ամսագիրը[156] և «Արվեստի պատմության և թանգարանագիտության» ասպիրանտուրայի ամսագիրը[157]։ Համալսարանի ռադիոկայանը «Սթար» առցանց կայանն է, որը հեռարձակվում է 24/7 պարբերականությամբ[158]։ «Սքութ ըրաունդ»-ը գրական-մշակութային ամսագիր է, որն աշխարհի տարբեր համալսարանների ներդրողների հետ հիմնված է Սենտ-Էնդրյուսում[159]։ «Սիներ»-ը համալսարանի ուսանողների կողմից ստեղծած անկախ կայք և քննարկումների ֆորում է[160]։
Համալսարանի երաժշտական հասարակությունն ընդգրկում է ուսանողական բազմաթիվ երաժշտական խմբեր, ներառյալ համալսարանի դրոշակակիր սիմֆոնիկ նվագախումբը,փողային նվագախումբը և երգչախումբը։ Համալսարանի ամենահին երգչախմբերից մեկը Սենտ-Էնդրյուս համալսարանի «Մադրիգալ» խումբն է,որն ամեն կիսամյակ համերգ է տալիս և տարեկան ամառային շրջագայություն է ունենում։ «Ակապելա հասարակություն»-ը ներկայացնում է Սենտ-Էնդրյուսի բոլոր չորս ակապելլա խմբերը՝ «Մյուս տղաները», «Էլլեյքեթսը», «Օժանդակները» և «Կոլիբրիները»։ 2009-2011 թվականներին այս չորս խմբերն էլ մասնակցեցին Մեծ Բրիտանիայի ձայնի մրցույթին, և «Մյուս տղաներ»-ը, «Օժանդակներ»-ը և «Էլլեյքեթս»-ը բոլորը հասան Լոնդոնի եզրափակիչ փուլ[161]։ Սենտ-Էնդրյուս համալսարանի ուսանողական թատրոնը ֆինանսավորվում է «Ջրահարսների կատարողական արվեստ» հիմնադրամի կողմից։ Բերոն թատրոնում կանոնավոր կերպով բեմադրվում են դրամատիկ և կատակերգական ներկայացումներ[162]։ «Կույր Միրթ»-ը համալսարանի իմպրովիզացիոն թատերախումբն է, որը քաղաքում ամեն շաբաթ ելույթ է ունենում և ամեն տարի մասնակցում է Էդինբուրգի «Ֆրինջ» փառատոնին[163]։
«Քեյթ Քենեդի» ակումբը նշանակալի դեր է խաղում համալսարանի կյանքում և այն պահպանում է համալսարանի այնպիսի ավանդույթ ինչպիսին է «Քեյթ Քենեդի գործընթացը»,որի ընթացքում ուսանողները, համալսարանի ականավոր դեմքերի նման հագնված, շքերթ են անցկացնում քաղաքում։ Այս ակումբը նաև կազմակերպում է այնպիսի հասարակական միջոցառումներ, ինչպիսիք են «Բացում»-ը և «Մեյ բոլս»-ը։ Հիմնադրված լինելով 1926 թվականին՝ այս ակումբը բաղկացած է շուրջ երեսուն ուսանողներից, որոնք ընտրվում են ակումբի անդամների կողմից։ Ակումբը քննադատություն է ստացել համալսարանի նախկին տնօրեն Լուիզ Ռիչարդսոնի և Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնի կողմից՝ նախկինում տղամարդկանց ընդունելության քաղաքականության վերաբերյալ[164][165]:2012 թվականին ակումբը որոշեց թույլ տալ, որ կին ուսանողները նույնպես միանան ակումբին[166][167]։
Սենտ-Էնդրյուսն օջախ է հանդիսանում մի շարք այլ մասնավոր ակումբների համար, որոնց թվում է 1739 թվականին Ալեքսանդր Լաիրդ Բալգոնիի կողմից հիմնադրված «Քենսինգթոն» ակումբը[168][169]։ Այս ակումբը տղամարդկանց ճաշարանների ակումբ է, որը անդամների համար մասնավոր միջոցառումներ է կազմակերպում։ Սենտ-Էնդրյուսի «Ֆայթ» ակումբն անցկացնում է բռնցքամարտի ամենամյա մրցաշար, որի նպատակով այստեղ ինտենսիվ մարզվում են 20 սիրողական ոճի բռնցքամարտիկներ[170][171]։
Սենտ-Էնդրյուս համալսարանի Աթլետիկայի միությունը սպորտի ուսանողական ներկայացուցչական մարմինն է։ Հիմնադրված լինելով 1901 թվականին՝
այն անդամակցում է BUCS-ին և ընդգրկում է վաթսուն մարզական ակումբներ[172],որոնք մրցում են ինչպես սիրողական, այնպես էլ բարձր կատարողական մակարդակով[173]։ Նշանավոր ակումբ է համարվում Սենտ-Էնդրյուսի Ռեգբիի Ֆուտբոլային Ակումբը, որը կարևոր դեր է խաղացել մարզաձևի ձևավորման գործում և ներկայացրել է այնպիսի շոտլանդացի միջազգային խաղացողներ, ինչպիսիք են Ջ.Ս.Թոմսոնը և Ալֆրեդ Կլունիս-Ռոսը[174]
Ներկայումս համալսարանին ուղղված է ուսանողական մարզական կենտրոնի 14 միլիոն ֆունտ ստեռլինգ արժողությամբ զարգացում, որը կներառի նոր` 400 տեղանոց ութ մարզադահլիճ, ընդունելության նոր տարածք և ընդլայնված մարզասրահներ[175]։ Շոտլանդական «Varsity»-ն ամեն տարի մրցում է Էդինբուրգի համալսարանի դեմ[176]։
Համալսարանի ուսանող դառնալու համար անձը պետք է լատիներեն երդում տա[177], որը կոչվում է «Sponsio Academica»:Չնայած այս ավանդույթն այժմ թվայնացվել է և համաձայնեցված է՝ կազմելով առցանց գործընթացի մի մաս։
Nos ingenui adolescentes, nomina subscribentes, sancte pollicemur nos preceptoribus obsequium debitum exhibituros in omnibus rebus ad disciplinam et bonos mores pertinentibus, Senatus Academici autoritati obtemperaturos, et hujus Academiae Andreanae emolumentum et commodum, quantum in nobis sit, procuraturos, ad quemcunque vitae statum pervenerimus. Item agnoscimus si quis nostrum indecore turbulenterve se gesserit vel si parum diligentem in studiis suis se praebuerit neque admonitus se in melius correxerit eum licere Senatui Academico vel poena congruenti adficere vel etiam ex Universitate expellere․
Հայերեն՝
Մենք՝ ուսանողներս, որ այսուհետ ամենայն բարեխղճությամբ արձանագրելու ենք մեր անունները, հանդիսավոր խոստում ենք տալիս, որ պատշաճ հարգանք կցուցաբերենք մեր ուսուցիչներին կարգի և լավ պահվածքի հետ կապված բոլոր հարցերում, որ մենք ենթակա կլինենք Senatus Academicus-ի լիազորություններին, և անկախ նրանից, թե հետագայում ինչ դիրքեր կզբաղեցնենք, մենք մեր ուժերի ներածին չապով կնպաստենք մեր Սենտ-Էնդրյուսի հասույթին և հետաքրքրություններին։ Ավելին` մենք գիտակցում ենք, որ եթե մեզանից որևէ մեկը իրեն անթաքույց կամ անկարգ ձևով դրսևորի կամ ցույց տա անբավարար ջանասիրություն իր ուսումնասիրություններում և չբարելավվի, ապա այդպիսի ուսանողների նկատմամբ պատժամիջոց կիրառելը կամ նույնիսկ նրանց համալսարանից վտարելը կգտնվի Senatus Academicus-ի իրավասության ներքո։
Սենտ-Էնդրյուսի ամենաուշագրավ ավանդույթներից մեկը ակադեմիական հագուստի կրումն է, մասնավորապես Միացյալ քոլեջի առանձնահատուկ կարմիր համալսարանական զգեստը։ Արվեստի և գիտության առարկաների շրջանավարտներին այսպիսի հագուստներ կրելիս կարելի է տեսնել ռեկտորի կամ կանցլերի հրահանգի պայմանում։ Նրանք այս հագուստները կրում են մատուռների ծառայությունների, «Պիեր Ուոլքս»-ի, դահլիճի պաշտոնական ընթրիքների, «Միության բանավիճող հասարակության» հանդիպումների ժամանակ, ինչպես նաև Սենտ-Էնդրյուսի օրը, որի ընթացքում նրանք շրջայցեր են կազմակերպում ապագա ուսանողների և այցելուների հետ։ Աստվածաբանության ուսանողները հագնում են սև համալսարանական զգեստը, որի ձախ մասում երևում է մանուշակագույն խաչը։ Ասպիրանտները կրում են շրջանավարտի զգեստ կամ Սենտ Լեոնարդի քոլեջի ակադեմիական հագուստ չունեցող շրջանավարտների նման կարող են կրել մուգ կարմիր գույնի զարդանախշերով սև զգեստ:(Տես՝ Սենտ-Էնդրյուս համալսարանի ակադեմիական հագուստ) Սենտ Մերիի քոլեջի ասպիրանտները, այնուամենայնիվ, կրում են իրենց շրջանավարտի հագուստը, որի ձախ երեսին կա մանուշակագույն խաչ։
Բեջանտը տերմին է, որն օգտագործվում է առաջին կուրսի արական սեռի ուսանողին նկարագրելու համար, իսկ իգական սեռի ներկայացուցչի համար օգտագործվում է բեջանտիս տերմինը։ Երկրորդ կուրսի ուսանողները հայտնի են որպես սեմիսներ, երրորդ կուրսի ուսանողները կարող են համարվել երրորդականներ, իսկ վերջին կուրսի ուսանողները՝ մագիստրոսներ։ Այս տերմինները եզակի են Սենտ-Էնդրյուսի համար։ Ավանդական կարմիր զգեստները կրելիս յուրաքանչյուր տարում ուսանողները կարող են ճանաչվել իրենց զգեստների ձևի համաձայն։ Առաջին տարում թիկնոցները դրվում են ուսերի վրա, երկրորդ տարում դրանք դրվում են ուսերից մի փոքր ներքև։ Երրորդ տարում արվեստի ֆակուլտետի ուսանողներն իրենց թիկնոցները հագնում են ձախ ուսից, իսկ գիտության ֆակուլտետի ուսանողները՝ աջ ուսից։ Չորրորդկուրսեցիները գցում են իրենց թիկնոցներն արմունկների տակ՝ պատրաստվելով դեն նետել իրենց կարմրագույն զգեստները։ Թիկնոցը երբեք չպետք է միացած լինի հագուստի վերին մասին, քանի որ այն համարվում է վատ նշան։
Համալսարանի ուսանողները վայելում են անսովոր ընտանեկան ավանդույթ, որը կոչված է նոր ուսանողներին տանը զգալու և ուսանողական մարմնում փոխհարաբերություններ հաստատելու համար։ Բեջանտներն ավանդաբար ձեռք են բերում ակադեմիական ծնողներ, որոնք սովորում են առնվազն երրորդ կուրսում։ Այս ավելի մեծ ուսանողներն ուսումնական և սոցիալական հարցերում հանդես են գալիս որպես ոչ պաշտոնական դաստիարակներ, և արտասովոր չէ, որ այսպիսի ակադեմիական ընտանիքը ջանում է ուսանողական օրերը դարձնել ավելի լավը։ Ավանդույթն այն է, որ բեջանտը կարող է խնդրել մի տղամարդու լինել իր ավագ ընկերը, բայց նա պետք է հրավիրված լինի մի կնոջ կողմից, ով նույնպես կցանկանա լինել նրա ընկերը։ Բեջանտինը նույնպես կարեղ է խնդրել մի տղամարդու լինել իր ավագ ընկերը, բայց չկա որևէ հստակ կանոն այն մասին, թե ինչպես այս բեջանտինը պետք է ձեռք բերի ավագ ընկերուհի։ Այս հարաբերությունների հաստատումը սկսվում է առաջին կիսամյակի հենց սկզբից՝ նպատակ ունենալով Րայսին Ուիքենդից առաջ հաստատել կարգուկանոն[178]։
Րայսին Ուիքենդը տոնում է փոխհարաբերությունները առաջինկուրսեցիների և նրանց համապատասխան ակադեմիական ծնողների միջև, որոնք Սենտ-Էնդրյուսի ավանդույթով համալսարանում առաջնորդում և ղեկավարում են նրանց։ Ավանդաբար ասվում է, որ ուսանողները սովորելու են գնացել մի տուփ վարսակի ալյուրով և մի տակառ աղի ծովատառեխով, որոնք հանդիսանում էին նրանց հիմնական ուտեստը՝ մեկ կիսամյակ բավականացնելու համար։ Հետևաբար, նրանց համար որևէ էկզոտիկ ուտեստ դիտվում էր որպես շքեղություն։ Դրա դիմաց հետագայում ծագեց մի ավանդույթ, որի նպատակը ակադեմիական ծնողներին մի ֆունտ չամիչով պարգևատրելն էր։ 19-րդ դարից սկսած չամիչով պարգևատրումը կայուն կերպով վերածվում էր ավելի ժամանակակից այլընտրանքի, ինչպիսին էր գինու շիշը(չնայած նվերներ այժմ հազվադեպ են տալիս)։ Համարժեք նվերների կամ չամիչի դիմաց ծնողներն իրենց «երեխաներին» տալիս են պաշտոնական ստացական, որը գրված է լատիներեն։ Ժամանակի ընթացքում այս ստացականը դառնում է ավելի հետաքրքիր և հաճախ հումորային։ Ստացականը կարող է գրվել ցանկացած թեմայի շուրջ, և բեջանտները պարտավոր են այս տոնի առավոտյանից մինչև կեսօր իրենց ստացականները տանել ամենուր[179]։ Րայսին Ուիքենդն անցկացվում է ամեն տարի՝ հոկտեմբերի վերջին հանգստյան օրերին։ Տոնակատարությունը սկսվում է մայրիկների կողմից հյուրասիրած թեյի խնջույքով, որին հաջորդում է հայրիկների կողմից պանդոկային կամ տնային երեկույթը։ Որոշ ակադեմիական ընտանիքների համար բավականին տարածված է այս գործընթացների համատեղումը[180]։ Կեսօրին առաջինկուրսեցիները հավաքվում են Սենտ Սալվատորի քոլեջի հրապարակում, որի նպատակն է համեմատել ստացականները և դիմավորել իրենց ավագ ուսանողներին, որոնց առջև ստացականների մեջ սխալներ փնտրելու մարտահրավեր է նետվում։ Նման սխալների հայտնաբերումից հետո պարտվողը ստիպված է երգել «Գոդին»։ Վերջին տարիներին այս հավաքը եղավ սափրվելու փրփուրի պայքարի գագաթնակետը[181]։ 2014 թվականից փրփուրի պայքարը Սենտ Սալվատորի հրապարակից տեղափոխվեց Ստորին քոլեջի հարակից տարածք։ Րայսին Ուիքենդը վերածվել է նաև ալկոհոլային խմիչքի օգտագործման և «ակադեմիական երեխաների որոշակի վիրավորանքի» նման մի բանի, որը հաճախ դրսևորվում է շփոթեցնող հագուստով և խաղերով։ Համալսարանի ուսանողական ասոցիացիան Րայսին Ուիքենդի համար տրամադրում է հատուկ Առաջին օգնության թեժ գիծ[182]։
Սենտ-Էնդրյուս քաղաքի մոտակայքում կան սալաքարերի գծանշումներ, որոնք ցույց են տալիս թե որտեղ են բողոքական նահատակներն ողջակիզվել։ Ուսանողների համար դրանցից ամենանշանավորը Սենտ Սալվատոր քոլեջի գլխավոր դարպասի մոտակայքում գտնվող «ՓՀ» սալաաքարերի սկզբնատառերն են։ Այս սալաաքարերը մատնանշում են այն վայրը, որտեղ Պատրիկ Համիլթոնը նահատակվել է 1528 թվականին[183]։ Ուսանողական ավանդույթի համաձայն «ՓՀ»-ի վրա քայլելն ուսանողի համար կստեղծի անեծք, որի ազդեցությունը անարգողի կողմից ուսանողի աստիճանի ձախողումն է։ Այդ իսկ պատճառով ուսանողներն այս սալաքարերն անցնելու համար ցատկում են դրանց վրայով։ Ասում են, որ այս անեծքը վերանում է Մեյ Դիփին մասնակցելու պարագայում[184]։
Մեյ Դիփը ուսանողական ավանդույթ է, որն անցկացվում է ամեն տարի մայիս ամսվա լուսաբացին։ Ուսանողները սովորաբար արթուն են մնում մինչև լուսաբացը, որի ժամանակ նրանք, համալսարանի «Մադրիգալ» խմբի նվագակցությամբ, գնում են դեպի Հյուսիսային ծով[185]։ Ուսանողներն այն անում են ենթադրաբար, որպեսզի մայիսյան քննություններից առաջ մաքրվեն իրենց մեղքերից(որոնք նրանք գուցե ձեռք են բերել «ՓՀ» սալաքարերի վրա քայլելուց հետո)[186]:2011 թվականին Ուսանողական ասոցիացիայի կողմից այս միջոցառումը Քեստթլ Սենդսից պաշտոնապես տեղափոխվեց դեպի Իսթ Սենդս։ Այս տեղափոխության հիմքում ընկած են առողջության և անվտանգության նկատառումներ։
Սենտ-Էնդրյուս համալսարանի նշանավոր շրջանավարտների թվում են Շոտլանդիայի թագավոր Ջեյմս II-ը, Միացյալ Նահանգների Անկախության հռչակագիր ստորագրող Ջեյմս Ուիլսոնը(1761 թվական), Կանադայի գլխավոր նահանգապետ Ջոնսոն Քեմփբելը, լոգարիթմների հայտնագործող Ջոն Նապիերը(1563 թվական), Շոտլանդիայի եկեղեցու հիմնադիր և բողոքական բարեփոխումների առաջնորդ Ջոն Նոքսը(1531 թվական), Շոտլանդիայի եկեղեցու նշանավոր առաջնորդ Թոմաս Չալմերսը, Գլազգոյի համալսարանի հիմնադիր և առաջին կանցլեր Ուիլյամ Թորնբուլը, Էդինբուրգի համալսարանի հիմնադիր Ռոբերտ Ռիդը, աշխարհի առաջին առևտրային խնայողական բանկի հիմնադիր Հենրի Դունկանը(1823 թվական), Ֆրանսիական հեղափոխության ժամանակահատվածում լրագրող և քաղաքական գործիչ Ժան-Պոլ Մարատը(1775 թվական), բետա-արգելափողների, H2 ընկալիչ անտագոնիստների հայտնագործող և բժշկության ոլորտում նոբելյան մրցանակակիր, գյուտարար Ջեյմս Բլեքը(1946 թվական), «ռազմական բժշկության հայր» պարոն Ջոն Փրինգլը, առաջին բարոնետ և ջրծաղիկի պատվաստանյութի ռահվիրա Էդուարդ Ջենները(1792 թվական), Քեմբրիջի դուքս արքայազն Ուիլյամը(2005 թվական) և Քեմբրիջի դքսուհի Քեթրինը(2005 թվական)։
Ակադեմիայի և կրթության բնագավառի շրջանավարտներն իրենց գործունեությունը շարունակել են Մելբուրնի բժշկական դպրոցում(Էնթոնի Բրաունլիս) և Կալկաթայի շոտլանդական եկեղեցական քոլեջում(Ալեքսանդր Դաֆը նաև առաջին շոտլանդացի միսիոներ էր Հնդկաստանում)՝ դառնալով Էդինբուրգի համալսարանի առաջին կառավարիչ ու տնօրեն(Ռոբերտ Ռոլոք), Հարվարդի աստվածաբանության դպրոցի դեկան(Դեյվիդ Հեմփթոն), Աբերդինի(Յան Դայմոնդ), Նոթինգհեմի(Շերեր Ուեսթ), Օփենի(Վալտեր Փերին նաև առաջին փոխնախագահն էր) և Սիդնեյի(Գավին Բրաուն) համալսարանների փոխնախագահներ, Մեյն համալսարանի նախագահ(Ջեյմս Փեյջ), Էթոն քոլեջի ռեկտոր(Էրիկ Անդերսոն), քվանտային ֆազի բացահայտող(պարոն Մայքլ Բերրի), Լեսլիի խորանարդի հայտնագործող Ջոն Լեսլի։ Բիզնեսի և ֆինանսների բնագավառում Սենտ-Էնդրյուսի շրջանավարտները դարձել են բազմազգ ընկերությունների ղեկավարներ՝ ընդգրկելով Ռուսաստանի բանկը, ԲՀՓ Բիլիթոնը(Էնդրյու Մակենցի), ԲՓ ընկերությունը(Ռոբերտ Հորթոն), Ֆան Դուելը(Նիգել Էկլսը հիմնադրեց այս ընկերությունը Սենտ-Էնդրյուսի շրջանավարտ Լեսլի Էկլսի հետ)[187], Ռոլս-Ռոյս ընկերությունը(Ջոն Ռոուզ), Ռոյալ Դաչ Շելը(Ռոբերտ Պոլ Ռիդ), Թեյթ և Լայլ ընկերությունը(Յան Ֆերգյուսոն) և Շոտլանդիայի թագավորական բանկը(Ջորջ Մեթյուսոն)։ Այլ նշանավոր գործարարների թվում են Բանկիր Օլիվյե Սարկոզին, Էդինբուրգի փառատոնի ղեկավար Ալիստայր Մոֆֆաթը, Շոտլանդիայի ռեգբիի միության և ATP համաշխարհային տուրի եզրափակչի գործադիր տնօրեն Ֆիլ Անդերթոնը։
Քաղաքականության և ազգային հետախուզության ոլորտի Սենտ-Էնդրյուսի նախկին շրջանավարտների թվում են MI6-ի երկու ղեկավարներ Ալեքս Կրտսերը և Ջոն Սավերսը, MI6-ի երկու փոխտնօրեններ Ջորջ Քենեդի կրտսերը և Բրյուս Լոքհարտը, շոտլանդական նահանգի պետքարտուղար Լորդ Ֆորսիթը(Ֆորսիթը նաև JP Morgan-ի նախագահի նախկին տեղակալն է), Շոտլանդիայի նախկին առաջին նախարար և «ՇԱԿ»-ի 20 տարվա ղեկավար Ալեքս Սալմոնդը, կաբինետի ներկայիս քարտուղար և քաղաքացիական ծառայության պետ Մարկ Սեդվիլը, պաշտպանության նախկին պետքարտուղար Մայքլ Ֆոլոնը, Լիբերալ դեմոկրատների ղեկավարի տեղակալ Մալքոլմ Բրյուսը և քրիստոնեական կուսակցության առաջնորդ Ջեյմս Ջորջ Հարգրիվսը։ Մեծ Բրիտանիայի սահմաններից դուրս շրջանավարտների թվում են Հոնկոնգի ֆինանսական քարտուղար Ջոն Ջեյմս Կոուպերթվեյթը, ով վստահված է Հոնկոնգի տնտեսական հաջողության հիմքերը դնելու համար, ԱՄՆ ազգային անվտանգության Եվրոպայի և Ռուսաստանի հարցերով նախկին տնօրեններ Ֆիոնա Հիլը և Դեյվիդ Հոլմսը(երկուսն էլ ներգրավված են եղել նախագահ Թրամփի մեղադրանքի հարցաքննությանը)[188] և Եգիպտոսում կաբինետի առաջին կին նախարար Հիկմատ Աբու Զայդը։ Շրջանավարտներն իրենց գործունեությունը շարունակել են նաև դիվանագիտության ուղղությամբ և այդ շրջանավարտների թվում են Բարբարա Վուդվարդը(Չինաստան), Էնն Փրինգլը(Ռուսաստան) և Թոմաս Բրյուսը, ով հայտնի է Էլթին Մարբլեսի հավաքածուները Պարթենոնից հեռացնելու համար։ Լրատվամիջոցների և արվեստի ոլորտի շրջանավարտների թվում են «Ֆորբս» ամսագրի հիմնադիր Բ.Չ.Ֆորբսը, «Ուիք» ամսագրի հիմնադիր Ջոլիոն Քոնելը, ներկայիս Դաունինգ Սթրիթի կապի տնօրենը և «ԲԲՍ Ուորլդ Նյուս»-ի նախկին վերահսկիչ Քրեյգ Օլիվիերը, Շոտլանդիայի «ԲԲՍ»-ի քաղաքական խմբագիր Բրայն Թեյլորը, «ԲԲՍ Նյուս»-ի հաղորդավար Լուիզա Մինչինը, «ԲԲՍ սպորտ» հեռուստաընկերության հաղորդավար Հազել Իրվինը, Փրայմթայմ Էմմի մրցանակի հաղթող, սցենարիստ Դեյվիդ Բաթլերը, Պուլիցերյան մրցանակի հաղթող, հեղինակ Ջեյմս Միչեները, ֆեմինիստ գրող Ֆեյ Ուելդոնը, երաժիշտ Փիկթիշ Թրեյլը, դերասաններ Սիոբան Ռեդմոնդը, Քրիսփին Բոնեմ-Քարթերը, Յան Մաքդերմիդը և Ջոնաթան Թեյլոր Թոմասը։ Այլ ականավոր շրջանավարտների թվում են «գլծահարկի հայր» Դուգլաս Մեյսոնը, Ադամ Սմիթ ինստիտուտի հիմնադիրներ Մադսեն Փիրին և Էյմոն Բաթլերը, Շոտլանդիայի արդարադատության նախկին լորդ Լորդ Քյուլենը, ներկայիս Ներքին տան երկու անդամներ Լորդ Իսսին և Քալթոնի բարոնուհի Քլարկը, Միացյալ Նահանգների գոլֆի ասոցիացիայի ձևավորման առաջատար գործիչներից մեկը՝ Չարլզ Բ.Մակդոնալդը, «Տոտտենհեմ Հոտսպուր»-ի նախկին ավագ Դենի Բլենչֆլաուերը և վայրի բնության պահպանության մասնագետ Սաբա Դուգլաս-Համիլթոն։ Համալսարանը նույնպես պարծենում է պատվավոր շրջանավարտների հարուստ շարքով, որի անդամները տարբերվում են Բենջամին Ֆրանկլինից մինչև Հիլարի Քլինթոն, Բոբ Դիլանից մինչև Արվո Փարթ, Մեգի Սմիթից մինչև Շոն Քոնների, Նորա Կ.Չադվիկից մինչև Նոամ Չոմսկի, Ջոզեֆ Սթիվենսոնից մինչև Լիզա Ջարդին, Շեմուս Հինիից մինչև Բահրամ Բեյզայ, Գեորգ Կանտորից մինչև Դեվիդ Ատենբորո[189]։
Սենտ-Էնդրյուս համալսարանի նշանավոր գիտնականներ են համարվում բժշկության ոլորտում նոբելյան մրցանակակիր Մորիս Ուիլկինսը(1945-46 թվականների ֆիզիկայի դասախոս) և հերրինգյան մարմինների բացահայտող Պերսի Թեոդոր Հերինգը(1908-1948 թվականներ)։ Մորիսի ջրային նավիգացիայի առաջադրանքը մշակվել է Ռիչարդ Մորիսի կողմից համալսարանի Գաթի ծովային լաբորատորիայի տարածքում։
Մարդաբանություն
Կենսաբանություն
Բիզնես և կառավարում
Քիմիա
Դասականներ
Համակարգչային գիտություն
Աստվածաբանություն
Տնտեսագիտություն
Ճարտարագիտություն
Անգլերեն,գրականություն և պոեզիա
Լեզուներ և լեզվաբանություն
Երկրաբանություն
Պատմություն և արվեստի պատմություն
Միջազգային հարաբերություններ և քաղաքականություն
Մաթեմատիկա և աստղագիտություն
Լրատվամիջոցների և ֆիլմերի ուսումնասիրություններ
Բժշկություն և ֆիզիոլոգիա
Փիլիսոփայություն և տրամաբանություն
Ֆիզիկա և աստղագիտություն
Հոգեբանություն
Կենդանաբանություն
Սենտ-Էնդրյուս համալսարանը հայտնվել կամ վկայակոչվել է մի շարք հայտնի լրատվամիջոցների աշխատանքներում, ֆիլմերի և գրականության մեջ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.