ամերիկացի ֆիզիկոս From Wikipedia, the free encyclopedia
Ռիչարդ Ֆիլիպս Ֆեյնման (անգլ.՝ Richard Phillips Feynman, մայիսի 11, 1918[1][2][3][…], Far Rockaway, Քուինս, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4] - փետրվարի 15, 1988[1][3][5][…], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4][3]), ամերիկացի ֆիզիկոս, արդի քվանտային էլեկտրադինամիկայի հիմնադիրներից, ԱՄՆ-ի ազգային գիտությունների ակադեմիայի անդամ 1954 թվականից մինչև 1969 թվականը, երբ ինքը հրաժարվեց իր անդամակցությունից[25]։
Ֆեյնմանը մշակել է լայնորեն օգտագործվող պատկերային սխեմա՝ ներատոմային մասնիկների վարքագծի և մաթեմատիկական արտահայտությունների համար, որը հետագայում հայտնի դարձավ, որպես Ֆեյնմանի դիագրամ։ Իր կյանքի ընթացքում Ֆեյնմանը դարձավ աշխարհի ամենահայտնի գիտնականներից մեկը։ Ըստ 1999 թվականին Բրիտանիայում անցկացված հարցման արդյունքների Ֆեյնմանը ճանաչվել է որպես աշխարհի ամենահայտնի ֆիզիկոսներից մեկը։
Ֆեյնմանը երկրորդ համաշխարհային պատերազմում աջակցել է ատոմային ռումբի զարգացմանը և հասարակությանը հայտնի է դարձել 1980-ականներին, որպես «Ռոջերս Քոմիշիոն»-ի անդամ, որը ուսումնասիրում էր Չելենջեր տիեզերանավի աղետը։ Ֆեյնմանը իր տեսական ֆիզիկայի աշխատանքից զատ հաշվի էր առնում նաև քվանտային հաշվարկների դաշտը։
Ֆեյնմանը ծնվել է 1918 թվականի մայիսի 11-ին Նյու Յորք քաղաքի Քուինս թաղամասում։ Ֆեյնմանի ծնողներն էին Լյուսի Նիի Ֆիլիպսը, ով տնային տնտեսուհի էր և Մելվի Արթուր Ֆեյնմանը, ով վաճառքի գծով մենեջեր էր։ Երկուսն էլ Լիտվայի հրեաներ էին։ Նրանք չէին հանդիսանում որևէ կրոնական համայնքի ներկայացուցիչներ, այդ պատճառով էլ Ֆեյնմանը իրեն վաղ տարիքից կոչել է «վաղ աթեիստ»։ Տարիներ անց, Թինա Լևիթանին ուղղված նամակում, Ֆեյնմանը հրաժարվում է տեղեկություն տրամադրել հրեական Նոբելյան մրցանակի հաղթողներին, ասելով, որ նա դադարել է հավատալ, որ հրեա ժողովուրդը «ընտրյալ ժողովուրդ» է։ Հետագայում, Ֆեյնմանը այցելում է նաև Հրեական աստվածաբանական ճեմարան։
Ֆեյնմանին նմանեցնում էին Ալբերտ Այնշտայնի և Էդվարդ Թելլերի հետ, քանի որ նա սկսել էր խոսելը բավականին ուշ՝ երեք տարեկան հասակում։ Նա արդեն բավականին մեծ էր, երբ դեռ խոսում էր Բրուքլինյան առոգանությամբ։ Երիտասարդ Ֆեյնմանի կյանքում մեծ դեր է ունեցել իր հայրը, ով խոստանում էր նրան, որ կօգնի ցանկացած հարցում և միշտ պատրաստ է Ֆեյնմանին նոր բան սովորեցնել։ Ֆեյնմանը մորից ժառանգում է հումորի զգացումը, որն իրեն ուղեկցում է իր ողջ կյանքի ընթացքում։ Որպես երեխա, նա բավականին տաղանդավոր էր ճարտարագիտությունից և իր տանն ուներ փորձնական լաբորատորիա, որտեղ նա ստեղծում է տնային կողոպուտի համակարգ։
Երբ Ռիչարդը հինգ տարեկան էր, ծնվեց նրա փոքր եղբայրը՝ Հենրի Ֆիլիպսը, ով չորս շաբաթ անց մահացավ (1924 թվականի փետրվարի 25-ին)։ Չորս տարի անց ծնվեց Ռիչարդի քույրը՝ Ջոանը, և Ֆեյնմանի ընտանիքը տեղափոխվեց Ֆար Ռոքվայ՝ Քուինս։ Չնայած ինը տարի տարիքային տարբերությանը, Ջոանն ու Ռիչարդը մտերիմ էին և կիսում էին իրենց պատկերացումները աշխարհի մասին։ Սակայն նրանց մայրը կարծում էր, որ կանայք այդպիսի բաները հասկանալու ունակություն չունեն և շատ էր անհանգստանում, որ Ջոանը աստղագիտություն է ուսումնասիրում։ Ջոանին ոգևորում էր եղբայրը՝ Ռիչարդը, և ի վերջո Ջոանը դարձավ աստղաֆիզիկոս, ում հիմնական նախասիրություններն էին Երկիր մոլորակը և արևային քամիները։
Ֆեյնմանը ընդունվում է Ֆար Ռոքվայի ավագ դպրոց, որտեղ ժամանակին սովորել են նոբելյան մրցանակակիրներ Բարտոն Ռիխտերը և Բեաչ Սամուել Բլանբերգը։ Ավարտելուց հետո Ֆեյնմանը արագորեն սովորեց բարձրագույն մաթեմատիկա։ Ֆեյնմանի դպրոցական IQ թեստը գնահատվեց 125-ից բարձր, սակայն իր քրոջ IQ թեստի արդյունքները ավելի բարձր էին։ Տարիներ անց Ֆեյնմանը հրաժարվեց միանալ միջազգային «Մենսա» IQ ծրագրին, ասելով, որ իր ցուցանիշը բավականին ցածր է։
Երբ Ֆեյնմանը 15 տարեկան էր, նա ինքնուրույն սովորում էր եռանկյունաչափություն, բարձրագույն հանրահաշիվ, անվերջ սերիաներ, անալիտիկ երկրաչափություն և միարժամանակ դիֆերենցիալ և ինտեգրալ հաշվարկներ։ Ֆեյնմանը ստեղծում է որոշ հատուկ սիմվոլներ լոգարիթմների, կոսինուսի, սինուսի և տանգենսի համար։ Նա սահմանել է նաև ածանցյալի կրճատ գրելաձևը։ Իր դպրոցական վերջին տարում Ֆեյնմանը ավագ դպրոցում հաղթել է Նյու Յորքի համալսարանի մաթեմատիկայի առաջնությունը։
Ֆեյնմանը դիմել է Կոլումբիայի համալսարան, սակայն չի ընդունվել։ Փոխարենը, ընդունվել է Մասաչուսեթի տեխնոլոգիական ինստիտուտ, որտեղ նա միացել է «Ֆի Բետա Դետա» ընկերությանը։ Չնայած Ֆեյնմանը սկզբում մասնագիտացել էր մաթեմատիկայի մեջ, սակայն հետագայում անցավ էլեկտրատեխնիկային, քանի որ մտածում էր, որ մաթեմատիկան շատ վերացական է։ Հասկանալով, որ «շատ հեռու է գնացել», Ֆեյնմանը որոշեց մասնագիտանալ ֆիզիկայի ոլորտում։ Որպես շրջանավարտ, նա հրապարակել է երկու թերթ, որոնցից մեկը Մանուել Վալարթայի հետ միասին։
Ֆեյնմանը ևս մեկ տեսության հեղինակ է, որը կոչվում է «Ուժերը մոլեկուլներում»։ Այն հիմնված է եղել Ջոն Կ. Սլաթթերի տեսության վրա։ Այն հայտնի է որպես Հելման-Ֆեյմանի տեսություն։
Ֆեյնմանը ավարտում է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտը։ Փիլիսոփայության դոկտորի աստիճանը ստացել է Պրինստոնի համալսարանում (1942 թվական), այնուհետև աշխատել է Լոս Ալամոսի Ազգային լաբորատորիայում և Կոռնելի համալսարանում։ 1950 թվականից աշխատել է որպես Կալիֆորնիայի տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր։ Նրա աշխատանքները վերաբերում էին քվանտային էլեկտրադինամիկային, քվանտային մեխանիկային և վիճակագրական ֆիզիկային։ Մշակել է մաթեմատիկական այնպիսի ապարատ, որը կարևոր նշանակություն է ունեցել դաշտի քվանտային տեսության զարգացման համար։ Մարի Գել-Մանի հետ միասին 1958 թվականին ստեղծել է թույլ փոխազդեցությունների քանակական տեսությունը։ Վիճակագրական ֆիզիկայում զարգացրել է պոլյարոնի տեսությունը միջանկյալ կապի դեպքի համար, բացատրել է մրրիկների առաջացումը գերհոսուն հելիումում (Ֆեյնմանի մրրիկներ)։ 1969 թվականին առաջարկել է նուկլոնների փարթոնային մոդելը։ Քվանտային մեխանիկայում մշակել է ըստ հետագծերի ինտեգրման մեթոդը։ «Ֆիզիկայի ֆեյնմանյան դասախոսություններ» հայտնի դասընթացի հեղինակն է (Ռ․ Լեյտոնի և Մ․ Սենդսի հետ համատեղ)։ 1965 թվականին Նոբելյան մրցանակ է ստացել Յուլիան Շվինգերի և Սինյիտիրո Տոմոնագայի հետ)։
1978 թվականին Ֆեյնմանի մոտ ախտորոշվեց քաղցկեղի հազվագյուտ տեսակ։ Հետագա բուժման գործողությունները կատարվեցին 1986 թվականի հոկտեմբերին և 1987 թվականի հոկտեմբերին։ Ֆեյնմանը 1988 թվականի փետրվարի 3-ին UCLA բժշկական կենտրոնում հոսպիտալացվեց։ Ֆեյնմանը հնարավորություն ստացավ երկարաձգելու կյանքը, սակայն հրաժարվեց այդ հնարավորությունից։ Նրան խնամում էին կինը, քույրը և հորեղբայրը։ Ֆեյնմանը մահացավ 1988 թվականի փետրվարի 15-ին։
Երբ Ֆեյնմանն արդեն մահանում էր, նա հարցրեց Դենի Հիլլսին, թե ինչու է նա տխուր և նա պատասխանեց, որ մտածում է, որ Ֆեյնմանը մահանալու է։ Սակայն Ֆեյնմանը պատասխանեց, որ եթե նույնիսկ ինքը մահանա նա ամբողջությամբ չի հեռանա։
Ֆեյնմանի վերջին բառերն էին. «Ես չէի ցանկանա մահանալ, դա շատ ձանձրալի է»։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.