Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ

From Wikipedia, the free encyclopedia

Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտmap

Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ (անգլ.՝ Massachusetts Institute of Technology, MIT) համալսարան և հետազոտական կենտրոն։ Հիմնադրվել է 1861 թվականին[22]։ Գտնվում է Մասաչուսեթս նահանգի Քեմբրիջ քաղաքում։ ԱՄՆ-ի և աշխարհի ամենահեղինակավոր տեխնիկական կրթական հաստատություններից է[23]։

Արագ փաստեր Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտանգլ.՝ Massachusetts Institute of Technology, Տեսակ ...
Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ
անգլ.՝ Massachusetts Institute of Technology[1]
Thumb
Thumb
Տեսակհամալսարան, տեխնիկական համալսարան, մասնավոր ոչ առևտրային կրթական հաստատություն, տեխնոլոգիական ինստիտուտ, ակադեմիական հրատարակիչ և space grant institution?
Կարգախոսmens et manus
Հիմնադրված էապրիլի 10, 1861[1]
ՀիմնադրիրWilliam Barton Rogers?
Ընդհանուր անձնակազմ14 032 մարդ (սեպտեմբեր 2020)[2]
ԱնդամակցությունԹվային գրադարանի ֆեդերացիա[3], DDI Alliance?[4], LIGO գիտական համագործակցություն[5], Հասարակական գիտությունների ասոցիացիաների կոնսորցիում[6], Shibboleth Consortium?[7], ArXiv[8], Northeast University Semiconductor Network?, ORCID[9], Ամերիկյան համալսարանների ասոցացիա[10][11], Կրթության ամերիկյան խորհուրդ[12], National Humanities Alliance?[13], Higher Education Leadership Initiative for Open Scholarship?[14], Ցանցային տեղեկատվության կոալիցիա[15], Պետական և հողային դրամաշնորհային համալսարանների ասոցիացիա[16], Open Education Global?[17], Գիտական հրատարակչական և ակադեմիական ռեսուրսների կոալիցիա[18] և Council on Governmental Relations?[19]
Երկիր ԱՄՆ[20][21]
ՏեղագրությունՔեմբրիջ
Հասցե77 Massachusetts Avenue, Cambridge, MA, 02139-4307[2]
Կայքmit.edu(անգլ.)
Thumb
Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ (ԱՄՆ)
Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ, ԱՄՆ
 Massachusetts Institute of Technology Վիքիպահեստում
Փակել
Thumb
Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ

Նկարագրություն

ՄՏԻ-ն աշխարհի հեղինակավոր համալսարանների վարկանշային աղյուսակում զբաղեցնում է առաջատար դիրքեր։ Նորարար է հանդիսանում ռոբոտաշինության և արհեստական բանականության ոլորտներում[24]։

Համալսարանը հայտնի է նաև բազմաթիվ այլ ոլորտներում, այդ թվում, կառավարման, տնտեսագիտության, լեզվաբանության, քաղաքագիտության և փիլիսոփայության, ֆիզիկական գիտությունների և ճարտարագիտության, և վերջերս էլ կենսաբանության, տնտեսագիտության, լեզվաբանության և մենեջմենթի ոլորտներում։

Հիմնադրվել է 1861 թվականին՝ ի պատասխան Միացյալ Նահանգների աճող արդյունաբերականացմանը։ Ինստիտուտն օգտագործում է ճարտարագիտական համալսարանի մոդելը և շեշտը դնում է լաբորատոր ուսուցման վրա։ MIT-ի սկզբնական շեշտադրումը կիրառական տեխնոլոգիաների վրա բակալավրում և մագիստրատուրայում հանգեցրել են արդյունաբերության հետ սերտ համագործակցության։ 1930 թվականին Կարլ Կոմպտոնի և Վանեվար Բուշի կողմից ծրագրային փոփոխությունները շեշտը դրել են հիմնարար գիտությունների վրա։ 1934 թվականին MIT-ն ընդգրկվել է Ամերիկյան համալսարանների ասոցիացիայի մեջ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի և Սառը պատերազմի ժամանակ հետազոտողները աշխատում էին համակարգիչներով, ռադարներով և իներցիալ ուղղորդությամբ։ Հետպատերազմյան հետազոտությունները հանգեցրել են դասախոսական կազմի և Ջեյմս Կիլեանի ներքո գտնվող համալսարանային համալիրի արագ ընդլայմանը։ Ներկայիս 168 ակր (68 հա) զբաղեցնող համալիրը բացվել է 1916 թվականին և ձգվում է 1 մղոն (1.6 կմ) Չարլզ գետի հյուսիսային ափի երկայնքով։

Այսօր համալսարանը ներառում է տարբեր ամբիոններ՝ շեշտը դնելով գիտական, ճարտարագիտական և տեխնոլոգիական կրթության և հետազոտության վրա։ Ինստիտուտն ունի հինգ դպրոց և մի քոլեջ, ընդհանուր առմամբ 32 գիտական բաժանմունք։ 82 Նոբելյան մրցանակակիրներ, 52 գիտական ոլորտում ազգային մեդալակիրներ, 45 Ռոդեսի կրթաթոշակառուներ և 38 ՄաքԱրթուրի անդամներ կապված են համալսարանի հետ։ Այն ամենաընտրողական համալսարաններից մեկն է և 2016 թվականի դասի համար ունեցել է 18,109 բակալավրի դիմորդ, որոնցից միայն 1,620-ն է ընդունվել, ընդունելու տոկոսը 8.95% է։

MIT-ը նաև ունի շատ ուժեղ ձեռնարկատիրական մշակույթ։ MIT-ի շրջանավարտների կողմից հիմնված ընկերությունների ագրեգացված եկամուտները կարող են գնահատվել, որպես աշխարհում 11-րդ խոշորագույն տնտեսություն։

Ֆակուլտետներ (ծրագրեր)

  • Ճարտարապետություն
  • Աստղագիտություն
  • Օդագնացություն
  • Կենսաբանություն
  • Հումանիտար գիտություններ
  • Առողջապահություն
  • Ճարտարագիտություն
  • Տեղեկատվական տեխնոլոգիաներ
  • Կառավարում
  • Ֆիզիկա
  • Քիմիա

Կրթության արժեք

Ուսման վարձը, առանց կացարանի, միջինում կազմում է տարեկան 40,800 դոլար[25]։ Տեղավորումն ու սնունդը միասին տարեկան մոտ 14,000 ԱՄՆ դոլար։

Տես նաև

Ծանոթագրություններ

Գրականություն

Արտաքին հղումներ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.