քաղաք Խորվաթիայում From Wikipedia, the free encyclopedia
Ռիեկա (խորվ.՝ Rijeka, սլովեն.՝ Reka), Ֆիումե (իտալ.՝ Fiume, լատին․՝ Vitopolis et Flumen), Ֆլաում (գերմ.՝ Sankt Veit am Fluß, Sankt Veit am Flaum)[1][2][3][4][5], քաղաք Խորվաթիայում, երրորդ ամենամեծ քաղաքն է մայրաքաղաք Զագրեբից և Սպլիտից հետո։ Գտնվում է Իստրիա թերակղզու հյուսիսային մասում։ Բնակչությունը կազմում է 128 624 մարդ (ըստ 2011 թվականի մարդահամարի արդյունքների[6]): Բնակչության 82,5 %-ը խորվաթներ են։
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Ռիեկա | |||||
խորվ.՝ Rijeka | |||||
| |||||
Երկիր | Խորվաթիա | ||||
Ժուպանություն | Պրիմորսկո Գորանսկա | ||||
Համայնք | Պրիմորսկո Գորանսկա | ||||
Քաղաքապետ | Վոյսկո Օբերսնել | ||||
Մակերես | 44 կմ² | ||||
ԲԾՄ | 0 մ | ||||
Բնակչություն | 128 624 մարդ (2011) | ||||
Ժամային գոտի | UTC+1, ամառը UTC+2 | ||||
Հեռախոսային կոդ | +385 51 | ||||
Փոստային դասիչ | 51000 | ||||
Ավտոմոբիլային կոդ | RI | ||||
Պաշտոնական կայք | rijeka.hr(խորվ.) | ||||
| |||||
Քաղաքը իր անվանումը ստացել է Ռիեկա գետից, որը խորվաթերեն նշանակում է «գետ»։ Քաղաքի եկամտի հիմնական աղբյուրներն են՝ նավահանգիստները, նավաշինությունը և զբոսաշրջությունը։
Ռիեկան կանոնավոր ավտոբուսային հաղորդակցությամբ կապված է Խորվաթիայի խոշոր քաղաքների, Սլովենիայի քաղաքների, Իտալիայի և մի շարք եվրոպական մայրաքաղաքների հետ։ Քաղաքը ավտոմոբիլային լավորակ մայրուղով կապված է Զագրեբի, Իստրիայի, Սլովենիայի և Կրկ կղզու հետ։ Քաղաքի շուրջ կառուցվել է արագընթաց շրջանցուղի, որը հանդիսանում է A7 մայրուղու մի մասը։
Ռիեկայում է գտնվում աշխարհի խոշորագույն ծովային նավահանգիստը։ Լաստանավերը տանում են մոտակա կղզիներ, ինչպես նաև Զադար, Սպլիտ և Դուբրովնիկ։
Կրկ կղզուց 30 կմ հեռավորության վրա գտնվում է միջազգային օդանավակայան։ Ռիեկան Կրկ կղզու ափի հետ կապված է Կրկսկի կամրջով, որի երկարությունը 1430 մ է։
Ռիեկայի միջով անցնում է Զագրեբ-Ռիեկա-Պուլա երկաթուղային գիծը։
Քաղաքի մոտ պեղել են բազմաթիվ քարեդարյան բնակավայրեր։ Այստեղ մարդիկ ապրել են հնադարից։ Մ.թ.ա. առաջին դարում բնակավայրի շրջակայքը հռոմեացիները նվաճել են։
Արևմտյան Հռոմեական կայսրության անկումից հետո քաղաքը գրավել են գոթերը և լանգոբարդները։
7-րդ դարում այստեղ են եկել սլավոնները։ Քաղաքը մտել է Խորվաթական թագավորության կազմի մեջ, ապա Խորվաթա-Հունգարական միացյալ պետության մեջ։
Ռիեկայի առաջին վավերագրական տեղեկությունները թվագրվում են 13-րդ դարին։ Այդ ժամանակ ակտերում շրջանառվում էր Տրսատ գյուղը և Ռիեկան։
15-18-րդ դարերում ֆրումեն Ավստրիական կայսրության համար ունեցել է կարևորագույն նշանակություն՝ լինելով Ադրիատիկ ծովի միակ նավահանգիստը։ Այդ նույն ժամանակ Իստրիան և Դալմացիան պատկանում էին Վենետիկի Հանրապետությանը, սակայն Ֆիումեն գրավելու փորձերը անցել են ապարդյուն։
Նապոլեոնական պատերազմների ավարտից հետո քաղաքը և նավահանգիստը չեն կորցրել իրենց առաջատար դիրքերը։
Ջերմաստիճանի և տեղումների տարեկան միջին ցուցանիշները Ռիեկայում | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | տարին |
միջին առավելագույնը (°C) | 8,7 | 9,5 | 12,4 | 16,1 | 20,9 | 24,6 | 27,7 | 27,6 | 23,6 | 18,6 | 13,4 | 10,0 | 17,8 |
միջին նվազագույնը (°C) | 2,7 | 3,2 | 5,5 | 8,8 | 12,9 | 16,2 | 18,6 | 18,5 | 15,3 | 11,1 | 7,1 | 4,1 | 10,3 |
տեղումների քանակը (մմ) | 135 | 114 | 104 | 111 | 102 | 111 | 82 | 100 | 165 | 176 | 183 | 154 | 1537 |
Աղբյուր՝ worldweather.org |
Ռիեակայում գործում է համանուն «Ռիեակա» ակումբը։ Ռիեական հաճախ հանդես է գալիս եվրոպական մրցաշարերում և մտնում է Եվրոպայի 200 լավագույն թիմերի կազմի մեջ։
Այս ակումբում գործում են նաև այլ մարզաձևեր։ Օրինակ՝ բասկետբոլ, հանդբոլ, ջրագնդակ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.