Պուլա
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Պուլա (իտալերեն և Istro-Romanian: Pola, սլովեներեն՝ Pulj), քաղաք Խորվաթիայում։ Գտնվում է Ադրիատիկ ծովի Իստրիա թերակղզու արևմտյան ափին։ Քաղաքի տարածքն է 62,080 քառակուսի կիլոմետր, ըստ 2011[2] թվականի մարդահամարի տվյալների՝ բնակչությունը կազմում է 57․460 մարդ։
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Պուլա | |||||
Pula | |||||
| |||||
Երկիր | Խորվաթիա | ||||
Համայնք | Իստրիա | ||||
Հիմնադրված է | մ. թ. ա. 177 թ. | ||||
Մակերես | 62,080 կմ² | ||||
ԲԾՄ | 5 մետր | ||||
Բնակչություն | 57 460 մարդ (2011) | ||||
Կրոնական կազմ | խորվաթներ | ||||
Ժամային գոտի | UTC+1, ամառը UTC+2 | ||||
Հեռախոսային կոդ | (+385)52 | ||||
Փոստային ինդեքս | 52100 | ||||
Փոստային դասիչ | 52100[1] | ||||
Ավտոմոբիլային կոդ | PU | ||||
Պաշտոնական կայք | pula.hr և pulainfo.hr | ||||
| |||||
Պուլան Խորվաթական ամենամեծ քաղաքներից մեկն է։ Դա կապված է խոշոր քաղաքների ինչպես նաև Իտալիայի և Սլովենիայի հետ երկարամյա տրանսպորտի կանոնավոր ծառայության հետ։ Պուլայի ավտոմայրուղու երկայնքով անցնում է Ռովին, Պորեչ և Ումագ քաղաքները։ Ինչպես նաև Ռիեկայի և հետագայում Խորվաթիայի մյուս շրջաններով։
Քաղաքի մոտակայքում է գտնվում միջազգային օդանավակայանը։
Քաղաքի բնակչությունը բազմազգ է, նրանցից շատերը՝ խորվաթներն են։
Բնակչությունը զբաղվում է զբոսաշրջությամբ, ձկնորսությամբ, ձկնաբուծությամբ, գինեգործությամբ, նավաշինությամբ, ապակե իրերի արտադրությամբ և շինարարության ոլորտներում։ Shipyard Uljanik, արդյունաբերությունը ամենահին ձեռնարկություններից մեկն է։ Պուլայի հարավում կան հայտնի զբոսաշրջային վայրեր, իսկ քաղաքի մոտ, Բրիոնի կղզում գտնվում է ազգային պարկը։
Պուլան հիմնադրվել է հին հույների կողմից, դառնալով Ադրիատիկի հյուսիսում առաջին հունական գաղութներից մեկը։ Քաղաքը ծաղկեց ՀԻՆ Հռոմի դարաշրջանում։ Հռոմեացիները գնահատում են քաղաքի կարևոր ռազմական դիրքը, ըստ հռոմեացիների՝ Պուլա քաղաքը ամենամեծ և ամենակարևոր քաղաքներից մեկն է, որը հայտնի է Pietas Iulia Pola անունով։ Հռոմեական ժամանակների շատ տեսարժան վայրեր, որոնք պահպանվել են մինչև մեր օրերը, պատկերում են քաղաքի, հզորությունը և կարևորությունը այս դարաշրջանում։ 478 թվականից անկման ապրեց Արևմտյան Հռոմեական կայսրությունը։ 1150 թվականին, քաղաքը սկսեց պատկանել Վենետիկի, Պուլայի և Իստրիայի, լանգոբարդներ, օստոգոթեր, ֆրանկներ, սլավոններ ցեղերին։ Վերջիններս 7-րդ դարում բնակություն են հաստատել Իստրիայում։
Պուլա քղաքը Վենետիկյան հանրապետության տիրապետության տակ էր գտնվում ավելի քան 600 տարի, մինչև 1797 թվականը ընկած ժամանակահատվածը։ 14-րդ, 15-րդ և 16-րդ դարերում քաղաքը հաճախակի հայտնվում էր պատերազմական շեմին։ Պատերազմների ընթացքում Հին Հռոմեկան հուշարձանները լիովին ոչնչացվել են։ 1813 թվականին Նապոլեոնի հետ պատերազմների ավարտից հետո Պուլան մտնումէ Ավստրիայի կազմի մեջ։ Առաջին համաշխարհային պատերազմից հետո, 1920 թվականի Ռապոլի պայմանագրի հիման վրա , ամբողջ թերակղու հետ Ինստրիան անցավ Իտալիային տիրապետության տակ, իսկ Դալմաթիայի կազմի մեջ էին մտնում՝ սերբերի, խորվաթների, սլովենիայի թագավորությունը, հետագայում նաև Հարավսլավիայի թագավորությունը։ 1943 թվականին, Իտալիայի կապիտուլյացիայից հետո, Պուլան զբաղեցնում էր գերմանական զորքերը։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, 1947 թվականի փետրվարին քաղաքը դարձավ ՀՍՖՀ-ի մի մասը, բնակչության մեծ մասը կազմում են իտալացիները։ 1991 թվականին Հարավսլավիայի բաժանման ժամանակ Պուլան դարձավ անկախ Խորվաթիայի մաս։
1875 թվականի հունվարի 28-ին Յոհան Պալիսայի կողմից հայտնաբերվել է Պոլանա աստերոիդ, իսկ 1871-1914 թվականներին Պուլայի աստղադիտարանում հայտնաբերվել է 29 աստերոիդ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.