Ամերիկացի դերասանուհի և երգչուհի From Wikipedia, the free encyclopedia
Ջենիֆեր Լին Լոպես (անգլ.՝ Jennifer Lynn Lopez, իսպ.՝ Jennifer Lynn López, հայտնի է նաև որպես Ջեյ Լո անգլ.՝ J.Lo, հուլիսի 24, 1969[1][2][3][…], Բրոնքս շրջան, Նյու Յորք[4]), ամերիկացի հանրահայտ երգչուհի, երգահան, դերասանուհի, պրոդյուսեր, որը համաշխարհային ճանաչում ստացավ, երբ 1999 թվականին թողարկեց իր առաջին "On the 6" ալբոմը։ Առաջին անգամ գլխավոր դերում հանդես եկավ «Սելենա» ֆիլմում (1997) և արժանացավ Ալմայի լավագույն դերասանուհի մրցանակին։ Մինչ այսօր Ջենիֆեր Լոպեսը վաճառել է միլիոնավոր փղիկներ և սահմանել բազմաթիվ ռեկորդներ։
Ջենիֆեր Լոպես | |
---|---|
Բնօրինակ անուն | անգլ.՝ Jennifer Lopez |
Ի ծնե անուն | անգլ.՝ Jennifer Lynn Lopez |
Նաև հայտնի է որպես | J.Lo |
Ծնվել է | հուլիսի 24, 1969[1][2][3][…] (55 տարեկան) Բրոնքս շրջան, Նյու Յորք[4] |
Երկիր | ԱՄՆ |
Ժանրեր | EDM, ռիթմ էնդ բլյուզ, փոփ, լատինական երաժշտություն և հիփ հոփ |
Մասնագիտություն | կինոդերասանուհի, կինոպրոդյուսեր, պարուհի, պարուսույց, հեռուստատեսային դերասանուհի, նորաձևության դիզայներ, ինքնակենսագիր, գործադիր պրոդյուսեր, ձայնային դերասանուհի, հեռուստատեսային պրոդյուսեր և երգչուհի |
Երգչաձայն | մեցցո-սոպրանո |
Գործիքներ | վոկալ |
Լեյբլ | Epic Records, Capitol Records, Island Records և Work Group? |
Ամուսին | Մարկ Էնթոնի, Cris Judd?, Ojani Noa? և Բեն Աֆլեք[5] |
Պարգևներ | |
Կայք | jenniferlopez.com |
Ստորագրություն | |
Jennifer Lopez Վիքիպահեստում |
2011 թվականի հոկտեմբերից[7] հանդիպում է պարող Կասպեր Սմարթի հետ[8][9]։
Ջենիֆերը ունի երկու երեխա, որոնց հայրը Մարկ Էնթոնին է։ Հուլիսի 17-ին 2022 թվականաին ամուսնացել է Բեն Աֆլեքի հետ
Ջենիֆեր Լին Լոպեսը ծնվել է 1969 թվականի հուլիսի 24-ին Նյու Յորքի հինգ շրջաններից մեկում՝ Բրոնքսում[10][11]։ Նրա ծնողները՝ Գուադալուպե Ռոդրիգեզն ու Դեյվիդ Լոպեսը պուերտոռիկացիներ են[12][13][14]։ Նա ունի ավագ քույր՝ Լեսլին, և կրտսեր քույր՝ Լինդան, որը մասնագիտությամբ լրագրող է[15]։ Դեյվիդը, մինչև ընկերությունում համակարգչային մասնագետ աշխատելը, գիշերային հերթափոխով աշխատանքի էր անցել ապահովագրական ընկերությունում, իսկ մայրը՝ Գուադալուպեն տնային տնտեսուհի էր։ Երբ Լոպեսը ծնվեց, ընտանիքն ապրում էր «Քասլ Հիլլ» թաղամասի մի փոքրիկ բնակարանում։ Մի քանի տարի անց ընտանիքին հաջողվեց գումար հավաքել և գնել երկու հարկանի տուն, որը, իրոք, մեծ հաջողություն էր համեմատաբար աղքատ ընտանիքի համար[16]։ Հինգ տարեկան հասակում Լոպեսը իր առաջին քայլերն է անում երգի և պարի ասպարեում։ Նա յոթ տարեկանում իր դպրոցի հետ մեկտեղ շրջագայություններով հանդես է եկել Նյու Յորքում։ Նրա ծնողները մեծ կարևորություն էին տալիս աշխտասիրությանն ու անգլերենի իմացությանը։ Նրանք իրենց երեք դուստրերի համար հնարավորություններ էին ստեղծում՝ միմյանց և իրենց ընկերների առջև հանդես գալու, ելույթներ ունենալու, որպեսզի հետագայում նրանք խոչընդոտների առջև չկանգնեն[17]։ Լոպեսն իր ողջ ակադենմիական կարիերան անցկացրել է կաթոլիկ դպրոցներում՝ ավարտելով Փրեստոնի ավագ դպրոցը[18]։ Դպրոցում Լոպեսը զբաղվել է մարմնամարզությամբ, հանդես է եկել իրենց դպրոցի թեթև աթլետիկայի և սոֆթբոլի կազմում[19]։ Նա ավելի շատ հաջողություններ է գրանցել սպորտի ասպարեզում, քան ակադեմիական կյանքում՝ մասնակցելով մի շարք ազգային մրցաշարերի[17]։
Ավագ դպրոցի վերջին տարում Լոպեսին հայտնի է դառնում, որ ֆիլմում դեռահաս աղջիների փոքրիկ դերերի համար քասթինգ է հայտարարված։ Նա, մասնակցելով քասթինգին, հանդես եկավ Քոնի Կեսերմանի «My Little Girl» ֆիլմում, որն այդքան էլ բարձր վարկանիշ չգրանցեց[20]։ Լոպեսը հանդես է եկել Միրայի՝ մի երիտասարդ կնոջ կերպարով, որը գտնվում է խնդրահարույց աղջիկների ուշադրության կենտրոնում։ Իր դերը կերտելուց հետո, Լոպեսի մեջ ցանկություն է առաջանում՝ դառնալու հայտնի աստղ ֆիլմասպարեզում։ Չնայած նրա այդ ցանկությանն՝ իր ծնողներին գոհունակություն պատճառելու համար նա հաճախում է Բարուխի քոլեջ, սակայն առաջին կիսամյակից հետո դուրս է մնում։ Նա իր ծնողների հետ կիսվել է ֆիլմասպարեզում հայտնի աստղ դառնալու իր երազանքի մասին, սակայն ծնողները գտնում էին, որ դա հիմար գաղափար է, և ոչ մի լատին երբևէ այդպիսի քայլի չի գնացել։ Այս տարաձայնությունները ստիպում են Լոպեսին լքել իր հայրենի տունը և տեղափոխվել Մանհեթան, որտեղ փոքրիկ բնակարան է վարձում։ Այս ժամանակահատվածում Լոպեսը հանդես է եկել տեղական մյուզիքլներում, որոնք էին՝ «Հիսուս Քրիստոս գերաստղը» և «Օկլահոման»։ Բրոդվեյ թատրոնը վերջինիս հնարավորություն է տվել հանդես գալու մյուզիքլների երգչախմբում, որով նա հինգ ամիս շարունակ շրջագայել է Եվրապայով մեկ։ Այս դերում նա իրեն այդքան էլ լավ չէր զգում, քանի որ խմբի անդամներից միակն էր, որ մեներգով չէր ներկայանում։ Նա հետագայում Ճապոնիայից հրավեր ստացավ՝ ներկայանալու «Synchronicity» շոուում, որտեղ նա հանդես էր գալիս և՛ պարուհու, և՛ երգչուհու, և՛ պարուսույցի կերպարով[16]։
Թիվ | Ֆիլմի անուն | Բնօրինակի անվանումը | Դերը | Ժանր | Ռեժիսոր | Խաղընկերներ |
---|---|---|---|---|---|---|
1986 | Իմ փոքրիկ աղջիկը | My Little Girl | Մայրա | Դրամա | Կոննի Կայսերման | Ջեյմս Էրլ Ջոնս, Ջերալդին Պեյջ, Մերի Ստյուարտ Մասթերսոն, Էնն Միրա, Պամելա Պեյտոն-Ռայթ |
1987 – | Կենսագրություն | Biography | մարմնավորում է ինքն իրեն | Սերիալ, Փաստագրական, Կենսագրական, Պատմական | Ջոն Գրիֆին Ջինն Բեգլի Սելինա Լին | Ջեք Պերկինս, Փիթեր Գրեյվզ, Գարի Սմիթ, Ռոդի ՄակԴաուել, Դեյվ Հոֆման |
1990 – 1994 | Վառ գույներով | In Living Color | Թռչող աղջիկ | Սերիալ, Կատակերգություն | Պոլ Միլեր Տերի ՄակԿոյ Ռոզի Պերես | Ջիմ Քերրի, Դևիդ Ալան Գրիր, Տի’Կեյյա Քրիստել Կեյմե, Թոմմի Դևիդսոն, Դեիդրե Լենգ |
1993 | Համար 7 չվերթի կործանումը | Nurses on the Line: The Crash of Flight 7 | Ռոզի Ռոմերո | Դրամա | Լարի Շոու | Լինդսեյ Վագներ, Ռոբերտ Լոջա, Դևիդ Կլեննոն, Ֆերա Ֆորկ, Պոլա Մարշալ |
1993 – 1994 | Երկրորդ հնարավորություն | Second Chances | Մելինդա Լոպես | Սերիալ, Դրամա, Մելոդրամա, Քրեական, Դետեկտիվ | Շարոն Միլեր Ջին Ռեյնոլդս | Կոնի Սելեքա, Մեթ Սելինջեր, Մեգան Ֆոլոուզ, Ռեյ Ուայզ |
1994 | Մալիբու հոթելը | Hotel Malibu | Մելինդա Լոպես | Սերիալ, Դրամա | Շարոն Միլեր | Ջոաննա Կեսիդի, Շերիլ Պոլակ, Ջոն Դայ, Գարի Օ’Ռեյլի, Ռոմի Ուինդսոր |
1995 | Իմ ընտանիքը | My Family | Մարիա Սանչես | Դրամա | Գրեգորի Նավա | Էդվարդ Ջեյմս Օլմոս, Ռաֆաել Կորտես, Իվեթ Ռեյնա, Ամելիա Զապատա, Ջեյկոբ Վարգաս |
1995 | Փողի գնացք | Money Train | Գրեյս Սանտյագո | Մարտական, Թրիլեր, Դրամա, Կատակերգություն, Քրեական | Ջոզեֆ Ռուբին | Ուեսլի Սնայփս, Վուդի Հարելսոն, Ռոբերտ Բլեյք, Քրիս Կուպեր |
1996 | Ջեք | Jack | միսս Մարկես | Ֆենտեզի, Դրամա, Կատակերգություն | Ֆրենսիս Ֆորդ Կոփոլա | Ռոբին Ուիլյամս, Դայան Լեյն, Բրայան Կերվին, >Բիլ Կոսբի |
1996 | Արյուն և գինի | Blood and Wine | Գաբրիելա 'Գաբբի' | Թրիլեր, Դրամա, Քրեական | Բոբ Ռեյֆելսոն | Ջեք Նիկոլսոն, Սթիվեն Դորֆ, Ջուդի Դևիս, Մայքլ Քեյն |
1997 | Սելենա | Selena | Սելենա Կանտալինյա-Պերես | Դրամա, Կենսագրական, Երաժշտական | Գրեգորի Նավա | Ջեքի Գուերա, Կոնստանս Մարի, Ալեքս Մենեսես, Ջոն Սեդա |
1997 | Անակոնդա | Anaconda | Թերրի Ֆլորես | Սարսափ, Թրիլեր, Արկածային | Լուիս Լլոսա | Այս Կյուբ, Ջոն Վոյտ, Էրիկ Ստոլց, Ջոնաթան Հայդ |
1997 | Շրջադարձ | U Turn | Գրեյս Մաքենա | Թրիլեր, Դրամա, Կատակերգություն, Քրեական | Օլիվեր Սթոուն | Շոն Պեն, Նիկ Նոլտի, Բիլի Բոբ Տորնտոն, Ջոն Վոյթ |
1998 | Տեսադաշտից դուրս | Out of Sight | KԿարեն Սիսկո | Մարտական, Թրիլեր, Մելոդրամա, Կատակերգություն, Քրեական | Սթիվեն Սոդերբերգ | Ջորջ Կլունի, Վինգ Ռեյմզ, Դոն Չիդլ, Սթիվ Զան |
1998 | Մրջյուն Անցը | Antz | Ազտեկա (հնչյունավորում) | Մուլտֆիլմ, Կատակերգություն, Արկածային, Ընտանեկան | Էրիկ Դարնել Տիմ Ջոնսոն | Վուդի Ալեն, Դեն Էյկրոյդ, Էն Բենկրոֆտ, Ջեյն Կուրտին, Դեննի Գլովեր |
2000 | Բջիջը | The Cell | Քեթրին Դին | Սարսափ, Ֆանտաստիկ, Թրիլեր | Տարսեմ Սինխ | Վինս Վոն, Վինսենտ Դ’Օնոֆրիո, Ջեյկ Ուեբեր, Դիլան Բեյկեր |
2001 | Հարսանեկան իրարանցում | The Wedding Planner | Մերի Ֆիորե | Մելոդրամա, Կատակերգություն | Ադամ Շենկման | Մեթյու ՄակԿոնահի, Բրիջիտ Ուիլսոն, Ջասթին Չեմբերս, Ջուդի Գրիր |
2001 | Հրեշտակի աչքեր | Angel Eyes | Շերոն Պոգե | Թրիլեր, Դրամա, Մելոդրամա | Լուիս Մանդոկի | Ջեյմս Կևիզել, Ջերեմի Սիսթո, Թերենս Հովարդ, Սոնյա Բրագա |
2002 | Բավական է | Enough | Սլիմ Հիլլեր | Թրիլեր, Դրամա | Մայքլ Էպտեդ | Բիլ Կեմպբել, Տեսա Ալեն, Ջուլեթ Լյուիս, Դեն Ֆութերման |
2002 | Տիկին սպասուհի | Maid in Manhattan | Մարիսա Վենտուրա | Դրամա, Մելոդրամա, Կատակերգություն | Ուեյն Վան | Ռեյֆ Ֆայնս, Նատաշա Ռիչարդսոն, Ստենլի Տուչի, Թայլեր Պոզի |
2003 | Ջիլի | Gigli | Ռիկի | Մելոդրամա, Կատակերգություն, Քրեական | Մարտին Բրեսթ | Բեն Աֆլեկ, Ջասթին Բարտա, Քրիստոֆեր Ուոքեն, Ալ Պաչինո |
2003 | Սելենա։ Լավագույն հիթեր | Selena: Greatest Hits | Սելենա | Երաժշտական | Աբրահամ Կուինտանիլյա կրտ. | Պիտ Աստուդիլո, Բարի Բոյզ, Ալվարո Դե Տորես, Ջո Օյեդա |
2004 | Աղջիկը Ջերսիից | Jersey Girl | Գերտրուդա Ստայնի | Դրամա, Մելոդրամա, Կատակերգություն | Քևին Սմիթ | Բեն Աֆլեկ, Լիվ Թայլեր, Ռակել Կաստրո, Ջենիֆեր Շվալբախ Սմիթ, Ջեյսոն Բիգգզ |
2004 | Եկեք պարենք | Shall We Dance | Պոլինա | Դրամա, Մելոդրամա, Կատակերգություն | Փիթեր Չելսոմ | Ռիչարդ Գիր, Սյուզեն Սարանդոն, Լիզա Էն Ուոլտեր, Ստենլի Տուչի |
2005 | Եթե սկսեսուրը հրեշ է | Monster-in-Law | Շառլոտ 'Չառլի' Չանտիլինի | Մելոդրամա, Կատակերգություն | Ռոբերտ Լուկետիչ | Ջեյն Ֆոնդա, Մայքլ Վարտան, Վանդա Սայկես, Ադամ Սքոթ |
2005 | Անավարտ կյանք | An Unfinished Life | Ջին Գլիկինսոն | Դրամա | Լասե Հալսթրյոմ | Ռոբերտ Ռեդֆորդ, Մորգան Ֆրիման, Ջոշ Լուկաս, Դամիան Լյուիս |
2005 – | Ինչպես հանդիպեցի ձեր մորը | How I Met Your Mother | Անիտա Էփլեբի | Սերիալ, Մելոդրամա, Կատակերգություն | Պամելա Ֆրայման Ռոբ Գրինբերգ Մայքլ Ջ. Շի | Ջոշ Ռեդնոր, Ջեյսոն Սիգել, Կոբի Սմոլդերս, Նիլ Պատրիկ Հարիս, Էլիսոն Հենիգեն |
2006 | Սահմանամերձ քաղաքը | Bordertown | Լորեն Ադրիան | Թրիլեր, Դրամա, Քրեական | Գրեգորի Նավա | Մայյա Զապատա, Իրինեո Ալվարեզ, Ռենե Ռիվերա, Մարտին Շին |
2006 | Երգիչը | El cantante | Պուչի | Դրամա, Կենսագրական, Երաժշտական | Լեոն Իչասո | Մարկ Էնտոնի, Քրիստոֆեր Բեսերա, Ֆեդերիկո Կաստելուչո, Թոնի Դևոն |
2010 | Պլան Բ | The Back-up Plan | Զոի | Մելոդրամա, Կատակերգություն | Ալան Պոլ | Ալեքս Օ’Լոկլին, Միխաելա Ուոտկինս, Էրիկ Քրիստիան Օլսեն, Էնտոնի Անդերսոն |
2011 | Սկրատ և մայրցամաքային կոտրվածք 2 | Scrat's Continental Crack-Up: Part 2 | Shira (հնչյունավորում) | Կարճամետրաժ, Մուլտֆիլմ, Կատակերգություն, Արկածային, Ընտանեկան | Սթիվ Մարտինո Մայկ Տյորմայեր | Ազիզ Անսարի, Ալեն Շաբա, Փիթեր Դինկլեյջ, Ջեյսոն Ֆրիչիոն, Նիկ Ֆրոսթ |
2012 | Ինչ սպասել, երբ սպասում ես երեխայի | What to Expect When You're Expecting | Հոլլի | Դրամա, Մելոդրամա, Կատակերգություն | Կիրկ Ջոնս | Կեմերոն Դիազ, Էլիզաբեթ Բենքս, Չեյս Կրոուֆորդ, Բրուկլին Դեկեր |
2012 | Հոլլի | Ice Age: Continental Drift | Շիռա (հնչյունավորում) | Մուլտֆիլմ, Կատակերգություն, Արկածային, Ընտանեկան | Սթիվ Մարտինո Մայկ Տյորմայեր | Ռեյ Ռոմանո, Ջոն Լեգուիզամո, Կուին Լատիֆա, Դենիս Լիրի, Ջոշ Պեկ |
2013 | Պարկեր | Parker | Լեսլի Ռոջերս | Թրիլեր, Քրեական | Թեյլոր Հեկֆորդ | Ջեյսոն Ստեհտեմ, Նիկ Նոլտի, Մայքլ Չիկլիս, Սալա Բեյքեր |
2015 | Տուն | Home | Լյուսի Տուկի | Մուլտֆիլմ, Կատակերգություն, Ֆանտաստիկ, Արկածային | Տիմ Ջոնսոն | Ջիմ Պարսոնս, Ռիհաննա, Սթիվ Մարտին, Մետ Ջոնս |
2015 | Երկրպագուն | The Boy Next Door | Կլեր Պետերսոն | Թրիլեր, Քրեական | Ռոբ Կոեն | Ռայան Գուզման, Յեն Նելսոն, Ջոն Կորբետ, Կրիստին Չենոուետ |
Թիվ | Ֆիլմի անուն | Բնօրինակի անվանումը |
---|---|---|
2006 | Երգիչ | El cantante |
2007 | Զգա ռիթմը | Feel the Noise |
Ինչպես է սիրում կինը | Como ama una mujer | |
Ֆոստերսները | The Fosters |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.