From Wikipedia, the free encyclopedia
Ուեյն Վան (հունվարի 12, 1949[1][2][3], Բրիտանական Հոնկոնգ, Միացյալ Թագավորություն), ամերիկացի կինոռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր, ավելի հայտնի է «Տիրուհի սպասուհին», «Որտեղ հարմար է, միայն ոչ այստեղ» և «Վերջին արձակուրդը» ֆիլմերով։
Ուեյն Վան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 12, 1949[1][2][3] (75 տարեկան) |
Ծննդավայր | Բրիտանական Հոնկոնգ, Միացյալ Թագավորություն |
Կրթություն | California College of the Arts? և Foothill College? |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտացում | կինոռեժիսոր, մոնտաժող, կինոպրոդյուսեր, սցենարիստ, գրող և ռեժիսոր |
IMDb | ID ID 0911061 |
Ուեյն Վանը ծնվել և մեծացել է Հոնկոնգում։ Նրա անունը իր հոր սիրելի դերասան Ջոն Ուեյնի պատվին էր[4]։ Երբ լրացավ նրա 17 տարեկանը, նա տեղափոխվեց ԱՄՆ, որպեսզի ընդունվի բժշկական դպրոց, բայց հետո մտափոխվեց ու գնաց կինո և հեռուստատեսություն սովորելու «Կալիֆորնիայի արվեստների և արհեստների քոլեջ»՝ Օքլենդում[5]։ Իր առաջին «Չենն անհետացել է» (1985 թվական) «Դիմ Սում, Սրտի դանդաղ բաբախյուն» (1985 թվական) ֆիլմերն ապահովվեցին նրա հեղինակությունը։ Ինչպես նաև նա նկարահանել է շատ ավելի հայտնի ֆիլմեր, ինչպիսիք են՝ «Տիրուհի սպասուհին», «Ծուխ», «Որտեղ հարմար է, միայն ոչ այստեղ» և «Վերջին արձակուրդ» ֆիլմերը։
2007 թվականի սեպտեմբերին Սան-Սեբաստյանե կինոփառատոնում «Հազար տարվա լավ աղոթքներ» ֆիլմի համար ստացել է Ոսկե պատյան մրցանակը։
Ամուսնացած է նախկին «միսս Հոնկոնգ» Կորե Միաոյի հետ, ապրում է Սան-Ֆրանցիսկոյում և Նյու-Յորքում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.