From Wikipedia, the free encyclopedia
Պոնտացիներ կամ պոնտոսի հույներ (հուն․՝ Πόντιοι, Ελληνοπόντιοι, Póntioi, Ellinopóntioi; թուրքերեն՝ Pontus Rumları, Karadeniz Rumları, վրաց.՝ პონტოელი ბერძნები), հույների ենթախումբ, Փոքր Ասիայի հյուսիս-արևելքում գտնվող պատմական Պոնտոս շրջանից (ժամանակակից Թուրքիա) գաղթածների հետնորդները։ Խոսում են պոնտոսի հունարեն (հունարենի բարբառ)։
Պոնտացիներ | |||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ընդհանուր քանակ | |||||||||||||||||||||||||||||||||||||||
3,000,000 |
|||||||||||||||||||||||||||||||||||||||
Բնակեցում | |||||||||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||||||||
Լեզու(ներ) | |||||||||||||||||||||||||||||||||||||||
Պոնտոսի հունարեն հունարեն ռուսերեն ծալկերեն | |||||||||||||||||||||||||||||||||||||||
Հավատք(ներ) | |||||||||||||||||||||||||||||||||||||||
ուղղափառություն իսլամ (միայն Թուրքիայում) | |||||||||||||||||||||||||||||||||||||||
Բարեկամական էթնիկ խմբեր | |||||||||||||||||||||||||||||||||||||||
հույներ |
Սևծովյան տարածաշրջանում հունական ներկայության առաջին նշանները կարելի է տեսնել հունական դիցաբանության մեջ։ Սա մի տարածաշրջան է, որտեղ Յասոնը և արգոնավորդները եկան ոսկե գեղմի որոնման նպատակով։ Դիցաբանությունը գրվել է Ապոլլոնիոս Հռոդոսացու կողմից «Արգոնավտիկա» աշխատության մեջ։ Ժամանակակից պատմաբանները, հիմնվելով Ապոլլոնիոսի նկարագրության վրա, նշում են, որ Արգո արշավախումբը տեղի է ունեցել մոտավորապես մ․թ․ա․ 1200 թվականին։
Հունական առաջին վկայագրված գաղութը Սև ծովի ափերին հիմնադրվել է մ․թ․ա․ 800 թվականին հին Անատոլիայի հյուսիսային ափերին, որը կոչվել է Սինոպ։ Սինոպի բնակիչները հունական Միլեթ քաղաք-պետությունից էին։ Սև ծովի ափերի գաղութացումից հետո հունական աշխարհում հայտնի «Անհյուրընկալ ծով» (Pontos Axeinos) անվանումը փոխարինվեց «Հյուրընկալ ծով» (Pontos Euxeinos) անվանվամբ։ Բազմաթիվ հունական գաղութներ հիմնվեցին այսօրվա Թուրքիայի, Բուլղարիայի, Վրաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի և Ռումինիայի սևծովյան ամբողջ ափամերձ տարածքում։ Տրապիզոնի շրջանը հիշատակվում է Քսենոփոնի պատմա-հուշագրական «Անաբասիս» երկի մեջ, որտեղ նկարագրվում է, թե ինչպես են ինքն ու 10 000 հույն վարձու զինվորներ մ.թ.ա. 401 թվականին մոտենում Պոնտոսի ափերին և իջնում այնտեղ։ Քսենոփոնը նշում է, որ երբ ծով էին տեսնում և գոռում «Ծո՜վ, ծո՜վ» (Thalatta! Thalatta!), տեղի բնակիչները հասկանում էին իրենց։ Հունական գաղութների միջև առևտուրը ծաղկում էր։ Շուտով Տրապիզոնը գերակա դեր է ձեռք բերում մյուս գաղութների հանդեպ և դառնում է պոնտացիների քաղաքակրթության կենտրոնը։
Մ. թ. ա. 281 թվականին Միհրդատ I Պոնտացին, որը հունական քաղաք Կիոսի տիրակալ Արիոբարզան I-ի ժառանգներից էր[1], Պոնտոսի հունական գաղութները միավորելով ստեղծեց Պոնտոսի թագավորությունը։ Միհրդատ I Պոնտացու հետնորդներից ամենահայտնին Միհրդատ VI Պոնտացին է, որը մ. թ. ա. 90 և 65 թվականներին Միհրդատյան պատերազմների ընթացքում ընդարձակեց իր թագավորությունը մինչև Միհրդատյան երրորդ պատերազմում պարտություն կրելը։
Սակայն թագավորությունը շարունակեց իր գոյությունը որպես Հռոմի վասալ՝ Բոսպորյան թագավորություն անվանվամբ, մինչև մ․թ․ IV դարը, երբ այս տարածքների մի մասը գրավվեցին հոների կողմից, իսկ մյուս մասը միացավ Հռոմեական կայսրությանը։ Լեռնային (Խալդիա) տարածքները միացան Բյուզանդիային։
Ծալկայի պոնտացիներ կամ Ծալկայի հույներ, պոնտացի հույների խումբ Վրաստանում, ապրում են Ծալկայի շրջանում։ «Ծալկայի հույներ» անվանումը չի համարվում էթնիկ և հիմնականում օգտագործվում է Վրաստանի պոնտացիների կողմից։ Պոնտացիները հիմնականում բնակվում են Ծալկայի, Թեթրի Ծղարոյի, Դմանիսի, Բոլնիսի մունիցիպալիտետներում, ինչպես նաև Հայաստանի հարակից շրջաններում[2]։
1991 թվականին նախկին ԽՍՀՄ-ի հույները ստացան երկրից դուրս գալու արտոնություն և սկսվեց զանգվածային արտագաղթ դեպի Հունաստան։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.