Չեխիա
From Wikipedia, the free encyclopedia
Չեխիա (չեխերեն՝ Česko)[6], պաշտոնական անվանումը՝ Չեխական Հանրապետություն (չեխերեն՝ Česká republika), պատմականորեն հայտնի է նաև որպես Բոհեմիա[7], դեպի ծով ազատ ելք չունեցող պետություն Եվրոպայի կենտրոնական հատվածում։ Հարավում սահմանակցում է Ավստրիային, արևմուտքում՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետությանը, հյուսիսարևելյան հատվածում՝ Լեհաստանին և հարավ-արևելքում՝ Սլովակիային[8]։ Մայրաքաղաքն ու խոշորագույն քաղաքը Պրահան է։ Երկրի մյուս խոշոր բնակավայրերն են Բռնոն, Օստրավան, Պլզենը և Լիբերեցը։
Չեխիայի Հանրապետություն Česká republika |
||||
---|---|---|---|---|
|
||||
Ազգային օրհներգ՝ Kde domov můj Որտեղ մեր տունն է (գրադարձություն) Կդե դոմով մու |
||||
|
||||
Մայրաքաղաք և ամենամեծ քաղաք | Պրահա | |||
Պետական լեզուներ | չեխերեն[1] | |||
Էթնիկ խմբեր (2022[2]) |
|
|||
Կրոն (2022) |
|
|||
Կառավարում | ունիտար խորհրդարանական հանրապետություն | |||
- | նախագահ | Միլոշ Զեման | ||
- | վարչապետ | Պետր Ֆիալա | ||
Ժամանակագրություն | ||||
- | Բոհեմիայի դքսություն | ~ 870 | ||
- | Բոհեմիայի թագավորություն | 1198 | ||
- | Չեխոսլովակիա | հոկտեմբերի 28, 1918 | ||
- | Չեխոսլովակիայի կազմալուծում | հունվարի 1, 1993 | ||
- | Ջրային (%) | 2.14 (2021)[3] | ||
Բնակչություն | ||||
- | 2023 նախահաշիվը | ▲ 10,827,529[4] (85-րդ) | ||
- | 2021 մարդահամարը | ▲ 10,524,167[2] | ||
ՀՆԱ (ԳՀ) | 2022 գնահատում | |||
- | Ընդհանուր | ▲ $509.953 մլրդ[5] (48-րդ) | ||
- | Մեկ շնչի հաշվով | ▲ $47,527[5] (36-րդ) | ||
ՀՆԱ (անվանական) | 2022 գնահատում | |||
- | Ընդհանուր | ▲ $296.238 մլրդ[5] (48-րդ) | ||
- | Մեկ շնչի հաշվով | ▲ $27,609[5] (43-րդ) | ||
Ջինի (2020) | 24.2 | |||
ՄՆԶԻ (2021) | 0.889 (32-րդ) | |||
Արժույթ | չեխական կրոնա (CZK) | |||
Ժամային գոտի | ԿԵԺ (ՀԿԺ+1) | |||
- | Ամռանը (DST) | ԿԵԱԺ (ՀԿԺ+2) | ||
Ազգային դոմեն | .cz[բ] | |||
Հեռախոսային կոդ | +420[ա] |
Ավանդաբար ընդունված է առաջին չեխական պետական կազմավորումը համարել 9-րդ դարում Մեծ Մորավիայի տարածքում ձևավորված Բոհեմիայի (Չեխիայի) դքսությունը, որը 1002 թվականին պաշտոնապես ճանաչվել է որպես Սրբազան Հռոմեական կայսրության կայսերական տարածք, իսկ 1198 թվականին՝ անկախ թագավորություն[9][10]։ 1526 թվականին տեղի ունեցած Մոհաչի ճակատամարտից հետո Չեխական թագի հողերն աստիճանաբար միավորվել են Հաբսբուրգյան միապետության կազմում։ Ավելի ուշ բողոքական չեխերի ապստամբությունը դարձել է Եվրոպայում Երեսնամյա պատերազմի բռնկման շարժառիթը։ Սպիտակ լեռան ճակատամարտում, սակայն, բոհեմական ապստամբները պարտություն են կրել՝ նպաստելով Չեխիայում Հաբսբուրգների իշխանության ամրապնդումը։ Միևնույն տարում Սրբազան Հռոմեական կայսրության կազմալուծմամբ Չեխական թագի հողերն անցել են Ավստրիական կայսրությանը։ 19-րդ դարում Չեխիան դարձել է առավելապես արդյունաբերական պետություն։ 1918 թվականին այս հողերի մեծ մասում հիմնադրվել է Առաջին Չեխոսլովակիայի Հանրապետությունը, որը հաջորդել է Առաջին համաշխարհային պատերազմի արդյունքում Ավստրո-Հունգարիայի փլուզմանը[11]։ Չեխոսլովակիան Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի միակ երկիրն էր, որը շարունակել է մնալ խորհրդարանական ժողովրդավարական հանրապետություն միջպատերազմյան ողջ ժամանակաշրջանում[12]։ 1938 թվականի Մյունխենյան համաձայնագրից հետո նացիստական Գերմանիան վերահսկողություն է սահմանել Չեխական հողերի նկատմամբ։ Չեխոսլովակիան վերականգնել է իր անկախությունը 1945 թվականին և դարձել Արևելյան բլոկի կոմունիստական պետություն՝ 1948 թվականի պետական հեղաշրջումից հետո։ Կառավարության և տնտեսության ազատականացման փորձերը ճնշվել են 1968 թվականի Պրահայի գարնան ընթացքում՝ խորհրդային զորքերի երկիր ներխուժման արդյունքում։ 1989 թվականի նոյեմբերին տեղի ունեցած Թավշյա հեղափոխությունը, սակայն, վերջ է դրել երկրում կոմունիստական վարչակարգին։ Այս արդյունքներով պայմանավորված 1993 թվականի հունվարի 1-ին Չեխոսլովակիան լուծարվել է և նրա երբեմնի տարածքում ձևավորվել են անկախ Չեխիայի և Սլովակիայի Հանրապետությունները։
Չեխիայի Հանրապետությունը ունիտար խորհրդարանական հանրապետություն է՝ զարգացած, բարձր եկամուտ ապահովող շուկայական տնտեսությամբ։ Չեխիան նաև որդեգրել է եվրոպական սոցիալական մոդելը՝ իր քաղաքացիների համար երաշխավորելով համընդհանուր առողջապահություն և անվճար համալսարանական կրթություն։ Ըստ ՄԱԿ-ի մարդկային զարգացման ինդեքսի՝ Չեխիան 32-րդն է աշխարհում և 24-րդը՝ Համաշխարհային բանկի մարդկային կապիտալի ինդեքսում։ Եվրոպական այս պետությունը 8-րդ ամենաանվտանգն է աշխարհում և զբաղեցնում է 29-րդ հորիզոնականը՝ ժողովրդավարական կառավարման աղյուսակում։
Չեխիան մի շարք միջազգային կազմակերպությունների, այդ թվում՝ ՄԱԿ-ի, ՆԱՏՕ-ի, Եվրոպական միության, ՏՀԶԿ-ի, ԵԱՀԿ-ի և Եվրոպայի խորհրդի անդամ է։