![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/2/2f/Flag_of_Ostrava.svg/langhy-640px-Flag_of_Ostrava.svg.png&w=640&q=50)
Օստրավա
From Wikipedia, the free encyclopedia
Օստրավա (չեխ.՝ Ostrava, սիլ.՝ Uostrawa, գերմ.՝ Ostrau, լեհ.՝ Ostrawa), քաղաք Չեխիայի Հանրապետության Մորավասիլեզիայի երկրամասի Օստրավայի շրջանում։ Համարվում է երկրի մեծությամբ երրորդ քաղաքը (Պրահայից և Բռնոյից հետո), ինչպես նաև մայրաքաղաք Պրահայից հետո ունի երկրորդ ամենախիտ բնակեցված քաղաքային ագլոմերացիան։ Համանուն շրջանի և Մորավասիլեզիայի երկրամասի համար ունի նաև վարչական կենտրոնի նշանակություն։ 2012 թվականին անցկացված մարդահամարի տվյալներով բնակչությունը կազմում է 299,6 հազար մարդ[8]։
Արագ փաստեր Բնակավայր, Երկիր ...
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Օստրավա | |||||
չեխ․՝ Ostrava[1] չեխ․՝ Statutární město Ostrava[2][3] | |||||
| |||||
![]() | |||||
Երկիր | ![]() | ||||
Համայնք | Օստրավայի շրջան[4] և Օստրավայի շրջան | ||||
Ներքին բաժանում | Antošovice?[5], Bartovice?[5], Bělský Les?[5], Dubina?[5], Heřmanice?[5], Hošťálkovice?[5], Հրաբովա[5], Hrabůvka?[5], Hrušov?[5], Hulváky?[5], Koblov?[5], Krásné Pole?[5], Kunčice?[5], Kunčičky?[5], Lhotka?[5], Mariánské Hory?[5], Martinov?[5], Michálkovice?[5], Moravská Ostrava?[5], Muglinov?[5], Nová Bělá?[5], Nová Ves?[5], Petřkovice?[5], Plesná?[5], Polanka nad Odrou?[5], Poruba?[5], Proskovice?[5], Přívoz?[5], Pustkovec?[5], Radvanice?[5], Slezská Ostrava?[5], Stará Bělá?[5], Svinov?[5], Třebovice?[5], Vítkovice?[5], Výškovice?[5] և Zábřeh?[5] | ||||
Հիմնադրված է | 1267 և հուլիսի 1, 1993[3] թ. | ||||
Առաջին հիշատակում | 1267[6] | ||||
Մակերես | 214,229602 կմ² | ||||
ԲԾՄ | 260 մետր | ||||
Բնակչություն | ▲284 765 մարդ (հունվարի 1, 2024)[7] | ||||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||||
Փոստային դասիչ | 700 30–739 34[4] | ||||
Ավտոմոբիլային կոդ | T | ||||
Պաշտոնական կայք | ostrava.cz | ||||
| |||||
Փակել
Կոմունիստական դարաշրջանի Չեխոսլովակիայում քաղաքն օգտագործվել է բարձրորակ սև ածխի հանքավայրերի արդյունահանման և հետագա շահագործման համար, ինչի պատճառով մինչ օրս համարվում է Եվրամիության ամենաաղտոտված բնակավայրերից մեկը։