![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/5/5d/B%25C3%25B6hmen_M%25C3%25A4hren_%25C3%2596sterreich_Schlesien.jpg/640px-B%25C3%25B6hmen_M%25C3%25A4hren_%25C3%2596sterreich_Schlesien.jpg&w=640&q=50)
Չեխական հողեր
From Wikipedia, the free encyclopedia
Չեխական հողեր (չեխ․՝ České země), Բոհեմիայի, Մորավիայի և Չեխական Սիլեզիայի տարածքների համակցության նշման համար կիրառվող օժանդակ եզր։ Այսօր այդ երեք պատմական տարածքները կազմում են Չեխիայի Հանրապետությունը։ Ի սկզբանե Չեխական հողերը բնակեցեն եղել բոյերի կելտական ցեղի կողմից, հետագայում այստեղ տարբեր գերմանական ցեղեր են հաստատվել՝ մարկոմանները, կվադերը, լանգոբարդերը (լոմբարդները) և այլք մինչև VII դարիս սկիզբը, երբ այստեղ վերջապես հաստատվեցին սլավոնները։ Գերմանացիները կրկին հաստատվում են Չեխական հողերում և ապրում էին սլավոնների հետ սկսած XIII դարում տեղի ունեցած Բոհեմիայի թագավորների հրավիրումից հետո (բայց Պրահայում նրանք ապրում էին նույնիսկ XII դարի սկզբից)։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/5/5d/B%C3%B6hmen_M%C3%A4hren_%C3%96sterreich_Schlesien.jpg/640px-B%C3%B6hmen_M%C3%A4hren_%C3%96sterreich_Schlesien.jpg)
Տարբեր ժողովուրդներ «Չեխական հողեր» եզրի տակ տարբեր բան էին հասկանում։ Որոշ աղբյուրներ այդ եզրի տակ ի նկատի ունեին Բոհեմիայի թագավորության վերահսկման տակ գտնվող հողերը, այսինք Բոհեմյան Թագի հողերը, որոնց մեջ էին մտնում Լուժիցան (1292 - 1635 թթ. գտնվում էր Պրահայի տիրապետության ներքո, այժմ Գերմանիայում է) և Սիլեզիայի մի մասը (1327 - 1742 թթ. գտնվում էր Պրահայի տիրապետության տակ)։
Այլ աղբյուրներ տվյալ եզրի տակ ենթադրում են միայն հիմնական չեխական տարածքները՝ Բոհեմիան, Մորավիան և նախկին Ավստրիական Սիլեզիան։
Սկսած XVIII դարից աղբյուրների մեծամասնությունը «Չեխական հողեր» եզրի տակ հասկանում է համեմատաբար նույն բանը՝ ժամանակակից Չեխիայի Հանրապետության տարածքը։