![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/4/48/Schlacht_am_Wei%25C3%259Fen_Berg_C-K_063.jpg/640px-Schlacht_am_Wei%25C3%259Fen_Berg_C-K_063.jpg&w=640&q=50)
Սպիտակ լեռան ճակատամարտ
From Wikipedia, the free encyclopedia
Սպիտակ լեռան ճակատամարտ (Չեխերեն` Bitva na Bílé hoře, Գերմաներեն` Schlacht am Weißen Berg), Երեսնամյա պատերազմի վաղ շրջանի կարևոր ճակատամարտերից մեկը։
Սպիտակ լեռան ճակատամարտ | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Երեսնամյա պատերազմ | |||||||||
![]() | |||||||||
| |||||||||
Հակառակորդներ | |||||||||
![]() |
![]() ![]() ![]() | ||||||||
Հրամանատարներ | |||||||||
Կրիստիան I Ժինդրիխ Մատիաս Տուրն |
Կառլոս Բոնեվենտյուր Հովհան Ցերկլես | ||||||||
Կողմերի ուժեր | |||||||||
30,000 տղամարդ. (Հիմնականում բոհեմիացիներ, գերմանացիներ, հունգարացիներ և ավստրիացիներ) |
27,000 տղամարդ. (Կայսրությունից, Կաթոլիկ լիգայից, Իսպանական կայսրությունից, Իսպանական Նիդերլանդներից, Լեհաստանից | ||||||||
Ռազմական կորուստներ | |||||||||
4,000 մահացած կամ անհետ կորած[1] | 700 մահացած կամ անհետ կորած[1] |
Այն տեղի է ունեցել 1620 թվականի նոյեմբերի 8-ին։ 15.000 բոհեմացիներից և վարձկաններից բաղկացած բանակը Կրիստիան Անհալտեցու գլխավորությամբ բանակը պարտություն կրեց Սրբազան Հռոմի կայսր Ֆերդինանդ II-ի Կառլոս Բոնեվենտյուրի գլխավորած և Կաթոլիկ լիգայի Հովհան Ցերկլեսի գլխավորած 27.000 զինվորից բաղկացած միացյալ բանակից Պրահայի մոտ գտնվող Բիլա Հորայում («Սպիտակ լեռ»)[2]։ Այս վայրը ներկայումս Պրահա քաղաքի մաս է կազմում։
Ճակատամարտով ավարտվեց Երեսնամյա պատերազմի Բոհեմական ժամանակահատվածը և սկսվեց Չեխական հողերի անկումը, որը շարունակվեց մյուս 300 տարիներին։ Ճակատամարտի արդյունքում փոխվեց Չեխական հողերի կրոնական պատկանելությունը երկդարյա բողոքական առավելությունից հետո։ Հռոմի Կաթոլիկ եկեղեցին վերադարձրեց կաթոլիկ մեծամասնությունը Չեխական հողերում մինչև 20-րդ դարի վերջը։