![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/9/9c/Bundesarchiv_Bild_183-R69173%252C_M%25C3%25BCnchener_Abkommen%252C_Staatschefs.jpg/640px-Bundesarchiv_Bild_183-R69173%252C_M%25C3%25BCnchener_Abkommen%252C_Staatschefs.jpg&w=640&q=50)
Մյունխենի համաձայնագիր
From Wikipedia, the free encyclopedia
Մյունխենի համաձայնագիր (չեխ․՝ Mnichovská dohoda; սլովակ.՝ Mníchovská dohoda; գերմ.՝ Münchner Abkommen) կամ Մյունխենի դավաճանություն (չեխ․՝ Mnichovská zrada; սլովակ.՝ Mníchovská zrada), համաձայնագիր Ֆրանսիայի և Նացիստական Գերմանիայի միջև, որով Ֆրանսիան չպետք է ռազմական օգնություն տրամադրեր Չեխոսլովակիային Գերմանիայի կողմից «Սուդետների մարզի» գալիք օկուպացիայի ժամանակ` արդյունավետ կերպով դավաճանելով ֆրանս-չեխոսլովակյան դաշինքը[1] և թույլատրելով Նացիստական Գերմանիային բռնակցել Սուդետների մարզը, որը Չեխոսլովայիայի արևմտյան տարածաշրջանն էր 800.000 բնակչությամբ, հիմնականում գերմանախոս։ Ադոլֆ Հիտլերը հայտնեց, որ դա իր վերջին տարածքային պահանջն է Եվրոպայում, և նժարին դրված էր պատերազմը կամ խաղաղեցման քաղաքականությունը։ 1938 թվականի սեպտեմբերի 29-30-ին Գերմանիայի Մյունխեն քաղաքում շտապ հանդիպում տեղի ունեցավ Եվրոպական տերությունների միջև, որում չէր ներառված ԽՍՀՄ-ը։ Արագորեն ձեռք բերվեց համաձայնություն Հիտլերի պայմաններով։ Այն ստորագրվեց Գերմանիայի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Իտալիայի ղեկավարների կողմից։ Չեխոսլովակիան չէր հրավիրվել կոնֆերանսին։ Ռազմական տեսանկյունից Սուդետների մարզը մարտավարական կարևոր նշանակություն ուներ Չեխոսլովակիայի համար և Գերմանիայի հարձակումից սահմանային պաշտպանության մեծ մասը գտնվում էր այնտեղ։ Գերմանիան իր վերահսկողության տակ առավ Սուդետի մարզը առանց պատերազմ հայտարարելու, որի օկուպացումը սկսվեց 1938 թվականի սեպտեմբերի 17-ին։ Համաձայնագրին շուտով հաջորդեց Վիեննայի առաջին արբիտրաժը, որով սահմանվեց Հունգարիայի և Չեխոսլովակիայի նոր սահմանները, մինչդեռ Լեհաստանը նույնպես տարածքներ բռնագրավվեց Չեխոսլովակիայից։ 1939 թվականի մարտին հռչակվեց Սլովակիայի առաջին հանրապետությունը, իսկ Գերմանիան իր վերահսկողության տակ առավ Չեխիայի մնացած մասերը և արդյունքում Չեխոսլովակիան դադարեց որպես անկախ պետություն գոյություն ունենալուց։
Մյունխենի համաձայնագիր | |
---|---|
Պայմանագրի տիպ | համաձայնագիր |
Պատրաստվել է | 1938 թ. սեպտեմբերի 29 |
Ստորագրվել է — վայր |
1938 թ. հոկտեմբերի 30![]() |
Ուժի մեջ է մտել — Պայմաններ |
1938 թ. Գերմանիային Չեխոսլովակիայի Սուդետների շրջանի փոխանցում |
Ստորագրել են | Ն. Չեմբեռլեն (Մեծ Բրիտանիա), Է. Դալադիե (Ֆրանսիա), Ա. Հիտլեր (Գերմանիա) և Բ. Մուսոլինի (Իտալիա) |
Կողմեր | ![]() ![]() ![]() ![]() |
![]() |
Վիքիդարան պարունակում է տեքստը. en:Munich Pact |
Ներկայումս այս համաձայնագիրը լայնորեն ընդունված է անվանել ամոթալի, քանի որ Չեխոսլովակիան նվիրաբերվեց Նացիստական Գերմանիային Եվրոպական տերությունների կողմից[2]։