From Wikipedia, the free encyclopedia
Շնազգիներ (լատիներեն՝ Canidae[1]) կամ գայլեր[2] գիշատիչների կարգի կաթնասունների ընտանիք։ Ամենավառ ներկայացուցիչներն են գորշ գայլը, շունը, աղվեսը, ենոտանման շունը, շնագայլը և կոյոտը։ Շնազգիները բաժանվում են երկու ճյուղի՝ Canini ՝ գայլանմաններ և Vulpini ՝ աղվեսանմաններ։
Շնազգիներ | ||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||
|
||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||
Canidae
|
Վերջին ժամանակներում գիտության կողմից կատարված կտրուկ առաջընթացի շնորհիվ գիտնականները կարողացել են հստակ կամ ոչ այնքան հստակ կարծիքներ հայտնել շնազգիների առաջացման վերաբերյալ։ Տարբեր քննարկումներ են տեղի ունեցել նաև գայլազիների զբաղեցրած տեղանքների վերաբերյալ։ Մոլեկուլային հետազոտությունները ցույց են տվել, որ այժմյա շնազգիները ունեն հյուսիսամերիկյան ծագում, իսկ կարմիր գայլը, աֆրիկական վայրի շունը կամ հնդկական գայլը՝ աֆրիկական ծագում։ Մեծ քննարկումներ են տեղի ունեցել նաև շների առաջացման թեմայի շուրջ։ Գիտնականները մինչև հիմա չեն կարողանում հստակ պատասխան տալ, թե երբ և որտեղ է առաջացել ընտանի շունը՝ մարդու կողմից ընտելացված առաջին կենդանին։ Այն, որ շունը առաջացել է գայլից, դա հստակ է։ Մինչ այս վարկածը հաստատելը գիտնականները կարծում էին նաև, որ շները կարող էին առաջացած լինել ոչ միայն գայլերից, այլ նաև կոյոտներից կամ շնագայլերից, բայց կատարված անալինզների և համակարգչային ուսումնասիրություններից հետո պարզվեց որ շան ԴՆԹ-ն ավելի մոտ է գայլի ԴՆԹ-ին։ Թե ինչպես է գայլը դարձել ընտանի կենդանի, դա դեռ մնում է առեղծված, բայց դա բացատրող երկու տարբերակ կա՝ կամ գայլերը քաղց զգալով եկել և սկսել են ապրել մարդկանց հետ, քանի որ այդպես ավելի հարմար կլիներ կեր հայթայթելու համար։ Բացի դրանից մարդկանց մոտ ավելի տաք էր և ցրտին դիմանալու խնդիրը նույնպես լուծվում էր։ Քիչ-քիչ մարդիկ ընտելանալով այս կենդանիներ սկսել են նրանց վարժեցնել և արդյունքում դուրս է եկել շատ հավատարիմ և աշխատող կենդանի։ Երկրորդ հնարավոր վարկածը (որը ավելի հավանական է) այն է, որ մարդը առաջինն է գայլին վարժեցնելու փորձեր արել։ Եղանակի կամ կյանքի ապրուստի վատ պայմաններից դրդված, մարդը ցանկացել է իրեն օգնական գտնել կենդանիների մեջ։ Այսպիսով մարդը տարիների ընթացքում պահել և վարժեցրել է գայլին։ Արդեն շուն դառած գայլը մարդկանց օգնում էր տարբեր բնագավառներում՝ որսորդություն, տան պահպանում և այլն։ Հյուսիսային ազգերի՝ չուկչիների, հյուսիսամերիկյան ինուիտների և էսկիմոսների մոտ, շները պահպանում էին նաև նրանց երեխաներին։
Տարբեր համալսարաններ և գիտահետազոտական կազմակերպություններ տարբեր ձևով են դասում շնազգիներին։ Որոշ հետազոտողներ չեն համարում, որ շունը (Canis Lupus Familiaris) մտնում է դասին պատկանողների մեջ։ Որոշ հետազոտողներ էլ ավստրալիական դիգո վայրի շանը տվել են հատուկ անվանում ՝ Canis Dingo: Կարմիր գայլը, արևելականադական գայլը և հնդկական գայլը նույնպես բուռն քննարկության թեմա են։
Ժամանակակից գիշատիչները առաջացել են 55 միլիոն տարի առաջ[3]։ Առաջացել են միակոդներից՝ վերացած կենդանիների ընտանիք։ 50 միլիոն տարի առաջ տարբեր փոփոխությունների հետևանքով գիշատիչները բաժանվել են երկու ընտանիքի՝ շնազգիների և կատվազգիների։ 40 միլիոն տարի առաջ առաջացել է առաջին գայլանման կենդանին՝ Prohesperocyon wilsoni: Մնացուկները հայտնաբերվել են այժմյա հարավարևմտյան Տեխասում։ Այս կենդանին զգալիորեն տարբերվում էր իր նախնիներից։ Նա արդեն ուներ գայլնմաններին հիշեցնող առանձնահատկություններ։ Կենդանու մոտ բացակայում էր երրորդ վերին սեղանատամը, կային նաև գանգային տարբեր փոփոխություններ ներքին ականջի հետ կապված և այլն։
Հետագայում շնազգիները բաժանվեցին երեք ենթաընտանիքների՝ Hesperocyoninae (39-15 միլիոն տարի առաջ), Borophaginae (34-2 միլիոն տարի առաջ) և Caninae (34-0 միլիոն տարի առաջ)։ Այս վերջին երնթաընտանիքից էլ առաջացել են ժամանակակից գայլերը, կոյոտները, շնագայլը, աղվեսները և շները։ Նշված երեք ենթաընտանիքներից միայն Caninae-ն է, որ գոյատևել է մինչ այսօր։
Օլիգոցենի ժամանակաշրջանի բազմաթիվ շնազգիների քարացած կմախքներ են հայտնաբերվել Հյուսիսային Ամերիկայում։ Հայտնաբերված կմախքներից մեկը 38-24 միլիոն տարի առաջվա է։ Այն տեսքով և չափսով նման է կոյոտին։ Ենթադրություն կա, որ այս ժամանակաշրջանում ապրող շնազգիները նման էին ժամանակակից ցիվետներին։
Մոտ 9-10 միլիոն տարի առաջ Հյուսիսային Ամերիկայում ապրող շնազգիները սկսեցին շարժվել դեպի հարավ-արևելք։ 8 միլիոն տարի առաջ Բերինգի նեղուցի միջոցով, որը ժամանակին ցամաքային մաս էր կազմում, շնազգիները կարողացան ներխուժել նաև Ասիա։
4-5 միլիոն տարի առաջ Հյուսիսային Ամերիկայում առաջացավ Canis lepophagus անունով գայլազգին։ Այն նման էր կոյոտին։ Մնացած տիպերը նման էին գայլերին։ Ենթադրություն կա, որ ժամանակակից կոյոտը առաջացել է հենց այդ տեսակից[4]։
Մոտ 1,5 - 1,8 միլիոն տարի առաջ շնազգիներ կային արդեն Եվրոպայում։ Նույն ժամանակաշրջանում Հյուսիսային Ամերիկայում ապրում էր Canis Edwardii անունով գայլազգին, որը նկարագրվում է որպես իսկական գայլ։ Ենթադրություն կա, որ կարմիր գայլը առաջացել է հենց այս տեսակից։ 0 8 միլիոն տարի առաջ Canis Ambrusteri-ն ապրում էր Հյուսիսային Ամերիկայում։ Այս տիպը նկարագրվում էր որպես չափսերով շատ խոշոր գայլ։ Նրան փոխարինելու եկավ սարսափազգու գայլը (Canis dirus), որը ապրում էր և՛ Հյուսային և՛Հարավային Ամերիկաներում։ Այս ցեղատեսակը վերացել է մոտ 10 000 տարի առաջ։ 0,3 միլիոն տարի առաջ գորշ գայլը արդեն լիովին ստացել էր իր ներկայիս տեսքը[5]։
Շնազգիների տեսակները իրարից տարբերվում են չափսերով, բնավորության հատկանիշներով և աշխարհագրական տարբեր դիրքեր գրավելով։ Այժմ շնազգիներ գոյություն չունեն միայն Անտարկտիդայում։ շնազգիների ներկայացուցիչների չափսերը տարբեր են՝ փոքր ֆենեկ աղվեսից մինչև խոշոր գորշ գայլը։ Բացի փոքր տեսակներից՝ ենոտաշուն, հարավամերիկյան շուն կամ տնային շների ցեղատեսակներ, ընտանիքի խոշոր ներկայացուցիչները ունեն երկար և ամուր ոտքեր և համեմատաբար թեթև մարմին, որը նպաստում է հեշտ տիրանալ զոհին։ Նրանց թաթերի կառուցվածքը ունի բավական բարդ կառուցվածք։ Բացի աֆրիկական վայրի շանից մնացած ներկայացուծիչները առաջին երկու որքերին ունեն հատուկ հինգերորդ մատ (չանկ)։ Որսը կատարվում է տարբեր ձևերով։ Գորշ գայլերը որսի են դուրս գալիս ոհմակով։ Կոյոտները և աղվեսները այս հարցում ավելի միայնակ են։ Շնազգիների ստամոքսի չափսերի տարբերությունից յուրաքանչյուր կենդանի ուտում է տարբեր քանակով։
Հիմնականում շնազգիներն ապրում են խմբերով։ Խմբերը կարող են տարբեր մեծության լինել։ Փոքր չափի շնազգիները ապրում և որսի են դուրս գալիս զույգերով, իսկ ավելի մեծերը որսում եմ մեծ խմբերով։ Շնազգիները հիմնականում ապրում, որսում և դաստիարակում են իրենց փոքրիկներին միասին։ Գայլերը ապրում են մեծ խմբերով, որոնք ոհմակ են անվանվում։ Գայլի ոհմակը կարող է չորսից մինչև հիսուն գայլ ընդգրկել իր մեջ։ Ոհմակում գործում են խիստ կանոններ, որոնց խախտելու դեպքում խախտող գայլին ոհմակից դուրս վռնդվելու վտանգ է սպառնում։ Ոհմակը գլխավորում են ալֆա գայլերը և հենց նրանց է հանձնված ձագեր ունենալու պարտականությունը։ Գայլերը որսի են դուրս գալիս միասին և կարողանում են որսալ իրենցից մի քանի անգամ ավելի մեծ կենդանու։ Գայլերի ոհմակներից թվով ավելի մեծ ոհմակ ունեն աֆրիկական վայրի շները։ Այս կենդանիների ոհմակի անդամների թիվը կարող է հանսել 90-ի։ Այստեղ նույնպես ոհմակը ունի գլխավոր շուն, որը առաջնորդում է և ճիշտ ուղղություն է տալիս մյուս շներին։
Շնազգիները իրար հետ շփվում են բավական բարդ մարմնական և ձայնային նշաններով։ Գիտնականները կազմել են հատուկ շարժումների ցուցակ, որտեղ բացատրվում է, թե տվյալ կենդանու շարժումը ինչ բացատրություն ունի։ Շարժումների մեջ մտնում են դիմային տարբեր արտահայտություններ, պոչի տարբեր դիրքեր, ականջների տարբեր ուղղվածություններ և այլն։ Բացի դրանից այս ընտանիքի կենդանիները՝ հիմնականում գայլերը, իրար հետ շփվում են նաև ձայնային տարբեր ազդանշաններով, որոնք իրենց հերթին ունեն տարբեր մեկնաբանություններ։ Այս կենդանիները իրենց ապրելու տարածությունը հիմնավորում են իրենց հոտը ծառերի և թփերի վրա թողնելով։ Տարածքի պատճառով կենդանիների մոտ կարող են լուրջ կռիվներ առաջանալ։
Շնազգիները հիմնականում ձագեր ունենում եմ տարին մեկ անգամ։ Ձագերի թիվը տատանվում է մեկից մինչև 16 (աֆրիկական վայրի շուն)։ Զույգը ձագերին մեծացնում և պահպանում է միասին։ Ձագերը ծնվում են կույր, խուլ և բոլորովին անպաշտպան։ Սկզբնական շրջանում ձագերին անհրաժեշտ է մեծ խնամք և հոգատարություն։ Սովորաբար մայրը մնում է ձագերի հետ, իսկ հայրը կերակուր է հայթայթում։ Ծնողները արդեն փոքր-ինչ մեծացած ձագերին սովորեցնում են որսի գաղտնիքները։ Ձագերը ապրում են հատուկ պատրաստված բնում։ Շնազգիները պահպանում են իրենց զույգը։ Մեծ խմբերում՝ ոհմակներում, ձագեր կարող են ունենալ միայն գլխավոր անդամները։ Օրինակ գայլերի ոհմակներում ալֆա (գլխավոր) զույգի ձագերին խնամում են նաև ոհմակի մյուս անդամները։ Ձագեր կարող են ունենալ նաև ավելի ցածր պաշտոն ունեցող գայլերը, սակայն նրանք պարտավոր են մենակ մեծացնել իրենց ձագուկներին։
Ունեն 42 ատամ։ Նրանց ատամները ունեն հատուկ կառուցվածք, որը հեշտացնում է միս պոկելու և ծամելու ընթացքը։ Ձագուկները բացարձակապես չունեն սեղանատամներ։
Գայլի տարատեսակներ
Այլ ներկայացուցիչներ
Lycalopex ենթաընտանիք
Vulpes ենթաընտանիք
Urocyon ենթաընտանիք
Այլ տեսակներ
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.