From Wikipedia, the free encyclopedia
Լայնականջ աղվեսը (լատին․՝ Otocyon megalotis), շնազգիներին պատկանող կենդանի է և հանդիպում է միայն Աֆրիկայում։ Հետազոտությունները ցույց են տվել, որ կենդանին առաջացել է մոտ 800.000 տարի առաջ։ Իր անվանումը ստացել է լայն ականջների շնորհիվ, որոնք նրան օգնում են ուտելիք հայթայթելու հարցում։ Otocyon ենթաընտանիքի միակ ներկայացուցիչն է։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Լայնականջ աղվես | ||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||||||||
|
||||||||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||||||||
Otocyon megalotis | ||||||||||||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||||||||||||
Արեալ | ||||||||||||||||||
|
Լայնականջ աղվեսը ունի 55 սմ մերմնի երկարություն և 13 սմ ականջների երկարություն։ Մորթին բաց դարչնագույն է, իսկ երեսի հատվածը, ականջները և ոտքերը սև են։
Գոյություն ունի լայնականջ աղվեսի երկու ենթատեսակ՝ O. m. megalotis, որը հանդիպում է Աֆրիկայի հարավային հատվածում՝ Զամբիայում, Անգոլայում և Հարավաֆրիկյան Հանրապետությունում, և O. m. virgatus, որը հանդիպում է Եթովպիայում, Հարավային Սուդանում և Տանզանիայում։
Սովորաբար լայնականջ աղվեսները պահպանում են իրենց զույգին կյանքի ընթացքում, սակայն հանդիպում են նաև հակառակը ապացուցող դեպքեր։ Ի տարբերություն այլ շնազգիների, լայնկանջ աղվեսների արուները ավելի հոգատար են ձագերի նկատմամբ։ Էգ աղվեսի հղիությունը տևում է 60-70 օր և ծնվում են մեկից վեց ձագուկներ։ Մայրը կաթով ձագերին կերակրում է մոտ 14 շաբաթվա ընթացքում։ Այնուհետև ձագերի խնամքով զբաղվում է հայրը՝ նրանց պաշտպանում է, ուտելիք է հայթայթում, տարածքն է ընդգծում, մաքրում է ձագերի մորթին և այլն։
Լայնականջ աղվեսի սննդի մեծ մասը կազմված է միջատներից, որտեղից էլ նա ստանում է իրեն անհրաժեշտ ջուրը։ Բացի միջատներից սննդի մասը կազմում են նաև մանր կրծողները, սողունները և թռչունները։ Լայնականջ աղվեսները մեծ մասամբ սնվում են տերմիտներով։
Լայնականջ աղվեսների ատամնաշարը տարբերվում է մյուս շնազգերի ատանաշարից իր ավելի փոքր ժանիքներով, որը միջանտերով սնվելու հետևանք է։ Ատամնաշարի տարբերության պատճառով ժամանակին այս աղվեսը դասվում էր որպես Otocyoninae ենթաընտանիքի ներկայացուցիչ, սակայն հետագա ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ նրանք ավելի մոտ են Vulpes՝ իրական աղվեսների ենթաընտանիքին։ Լայնականջ աղվեսները մեծ տարածվածություն ունեին Պլեիստոցենի ժամանակաշրջանում։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լայնականջ աղվես» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լայնականջ աղվես» հոդվածին։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.