From Wikipedia, the free encyclopedia
Հարավամերիկյան գորշ աղվեսը (լատին․՝ Lycalopex griseus) աղվեսի տարատեսակ է, որը բնակվում է միայն Հարավային Ամերիկայում՝ Արգենտինայում և Չիլիում։ Ունի բազմաթիվ անվանումներ՝ արգենտինական աղվես, պատագոնյան աղվես, չիլլա, գորշ զորրո և այլն։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Հարավամերիկյան գորշ աղվես | ||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||||||||
|
||||||||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||||||||
Lycalopex griseus | ||||||||||||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||||||||||||
Արեալ | ||||||||||||||||||
|
Հարավամերիկյան գորշ աղվեսը չափսերով փոքր կենդանի է։ Նա կշռում է մոտ 2,5 - 4 կգ։ Մարմնի երկարությունը 45-70 սմ է։ Արուները ավելի մեծ են քան էգերը։ Ունի մոխրագույն գունավորում։ Ականջների ծայրերը, պոչը և մեջքի կենտրոնական մասը ավելի մուգ են։
Հարավամերիկյան գորշ աղվեսը սնվում է մանր կենդանիներով՝ կրծողներ, նապաստակներ, փոքր թռչուններ, գորտեր, թռչունների ձվեր, մողեսներ և այլն։
Այս կենդանին քիչ ուսումնասիրված է, այդ իսկ պատճառով քիչ տեղեկություն է հայտնի նրա մասին։ Հայտնի է, որ նրանք բազմանում են մարտին։ Ծնվում են 2-4 ձագեր։
Հարավամերիկյան գորշ աղվեսը հանդիպում է Արգենտինայում և Չիլիում։ Ապրում է հիմնականում Անդյան լեռներում և դրանց հարող տարածքներում։ Նա ապրում է Արգենտինայի արևմտյան հատավածում։ Տեղեկություններ կան, որ այս կենդանին հանդիպում է նաև Պերուում, բայց դա չի հաստատվել։ Այս աղվեսը կարող է ապրել կլիմայական տարբեր պայմաններում՝ չոր և քարքարոտ լեռներում, տրոպիկական անտառներում, տարբեր տաք ու սառը վայրերում։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հարավամերիկյան գորշ աղվես» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հարավամերիկյան գորշ աղվես» հոդվածին։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.