Սովորական շնագայլ

From Wikipedia, the free encyclopedia

Սովորական շնագայլ

Սովորական շնագայլ, չախկալ, ասիական շնագայլ, ոսկեգույն շնագայլ կամ շեկալա (լատին․՝ Canis aureus), շնազգիների ընտանիքի կաթնասուն։

Մանրամասն տեղեկատվություն ՞Շնագայլ, Գիտական դասակարգում ...
Շնագայլ
Thumb
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Ենթատիպ Ողնաշարավորներ
Դաս Կաթնասուններ
Կարգ Գիշատիչներ
Ընտանիք Շնազգիներ
Ցեղ Գայլեր
Տեսակ Շնագայլ
Լատիներեն անվանում
Canis aureus
Linnaeus, 1758
Հատուկ պահպանություն
Արեալ
Thumb


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS183817
NCBI68724

Փակել

Արտաքին տեսքը

Արտաքինով նման է գայլի։ Մարմնի երկարությունը 68-105 սմ է, պոչինը՝ 22-27 սմ, կենդանի զանգվածը՝ 6-14 կգ։ Դունչը սուր է, պոչը՝ կարճ։ Մազածածկը կոպիտ է, կոշտ, ցածրորակ։ Ձմռանը մորթին մոխրաշիկավուն է, ամռանը՝ կարմրաշիկավուն։ Մեջքին կա մուգ, երկայնակի շերտ։ Դունչը և ոտքերը դեղնակարմիր են, դնչի տակը՝ սպիտակ։

Շնագայլը ավելի թեթև է գայլից, ոտքերը համեմատաբար երկար են, իսկ մռութը ավելի սուր, չնայած ավելի բութ քան աղվեսի մոտ։ Պոչը բրդոտ է և թվում է շատ հաստ, այն միշտ իջեցված է, ինչպես գայլի մոտ։ Մորթին երկար չէ, կոշտ ու խիտ։ Թաթերի վրա կա հինգական մատ, իսկ հետևինների վրա 4։ Ունի 42 ատամ, ինչպես բոլոր Canis ցեղի ներկայացուցիչների մոտ։

Սննդառություն

Սնվում է կրծողներով, թռչուններով, սողուններով, միջատներով, ձկներով, լեշերով, մրգերով և հատապտուղներով։

Կենսակերպ

Առավել ակտիվ է իրիկնամուտին և գիշերը։ Կտղուցի շրջանում (հունվար-փետրվարին) արուների միջև տեղի է ունենում պայքար էգին տիրելու համար։ Հղիությունը տևում է 60-63 օր։ Ձագերը (3-9) ծնվում են մարտի վերջ-ապրիլի սկզբին։ Մայրը ձագերին կաթով կերակրում է 50-70 օր, որից հետո նրանց կծոտելով հեռացնում է բնի տարածքից։ Սեռահասուն են դառնում 2 տարեկանում։ Մոնոգամ է։ Ապրում է 12-14 տարի։ Մորթին ցածրարժեք է։ Վնաս է հասցնում որսորդական տնտեսություններին։

Տարածվածությունը Հայաստանում

Հայաստանում տարածված է Արաքս գետի առափնյա եղեգնուտներում, Արմավիրի մարզից Սյունիքի մարզ ընկած տարածքում, Տավուշի մարզում։ Ապրում է ժայռաճեղքերում, քարքարոտ ձորակներում, քարանձավներում, հաճախ՝ գետնափոր բներում (փորում են արուն ու էգը՝ ծնից մի քանի օր առաջ), նաև զբաղեցնում են աղվեսի կամ գորշուկի լքված հին բները։

Արտաքին հղումներ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ Thumb
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սովորական շնագայլ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սովորական շնագայլ» հոդվածին։
Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.