Նագարջունա
From Wikipedia, the free encyclopedia
Նագարջունա (սանսկրիտ՝ नागार्जुन, Nāgārjuna IAST — «արծաթե օձ»; չինարեն՝ 龍樹, Lóngshù Լունշու; ճապ.՝ 龍樹, Ռյու։ Ձյու; կորեերեն՝ 용수, Յոնջյու; տելուգու՝ నాగార్జునా), (մոտ 150[1], South India, Հնդկաստան - մոտ 250[1], Հնդկաստան), նշանավոր հնդիկ վանական-մտածող, ով զարգացրել է դհարմայի շունյատա («դատարկություն», ոչինչ) գաղափարը։ Նագարջունան Մադհյամակա բուդդայական դպրոցի հիմնադիրն է և Մահայանա բուդդիզմի փիլիսոփայության առաջատար դեմքը[4]։
Ծնվել է | մոտ 150[1] South India, Հնդկաստան |
---|---|
Մահացել է | մոտ 250[1] Հնդկաստան |
Դավանանք | բուդդայականություն |
Մասնագիտություն | փիլիսոփա, գրող, բհիկու և compiler |
Գործունեության ոլորտ | բուդդայականություն |
Պաշտոն(ներ) | Zen Patriarch? |
Ալմա մատեր | Nalanda Mahavihara? |
Տիրապետում է լեզուներին | սանսկրիտ[2] |
Ուսուցիչ | the great brahmin?[3], Sangwé Dakpo?[3], Gyalrik Tamché Khyenpa?[3] և Changsem Lodrö Rinchen?[3] |
Աշակերտներ | Aryadeva?[3], Lobpön Yönten Shenyen?[3], Dzo Gi Ka Marupa?[3], Chö Dzé Chökyi Dorjé?[3], Q106788210?[3], Ma Tam Gipa?[3], Lobpön Sangye Yeshe Shyab?[3], Bhavyaviveka?[3], Balimta?[3], Shakya Shenyen?[3], Lü Changchub?[3], Q28410784?[3], Candrakīrti?[3] և Shavaripa?[3] |
Nagarjuna Վիքիպահեստում |
Գերմանացի փիլիսոփա Յան Վեստերհոֆը նրան համարում է «ասիական փիլիսոփայության պատմության մեծագույն մտածողներից մեկը»[5][6]։
Մահայանայում նա հարգվում է որպես երկրորդ Բուդդա, ով կարողացավ բացահայտել Դհարմայի խորը փիլիսոփայական իմաստը։ Պատկանում է Մահայանա և Վաջրայանա բուդդայականության 84 մահասիդհաներին, որոնք հոգևոր պրակտիկայի ընթացքում գերունակությունների են հասել[7]։