From Wikipedia, the free encyclopedia
Յան Լանքասթեր Ֆլեմինգ (անգլ.՝ Ian Lancaster Fleming, մայիսի 28, 1908[1][2][3][…], Մայֆեր, Վեստմինստեր, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - օգոստոսի 12, 1964[1][2][3][…], Քենթերբերի, Սիթի օֆ Քենթերբերի, Քենթ, Քենթ, Անգլիա, Միացյալ Թագավորություն[4]), անգլիացի գրող, լրագրող, ռազմածովային հետախուզության սպա, Ջեյմս Բոնդի մասին պատմող գրքերի հեղինակը։ Հենց նրա գրքերի սցենարների հիման վրա էլ նկարահանվել են Ջեյմս Բոնդի մասին պատմող ֆիլմերը։
Յան Ֆլեմինգ Ian Fleming | |
---|---|
Ծնվել է | մայիսի 28, 1908[1][2][3][…] |
Ծննդավայր | Մայֆեր, Վեստմինստեր, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Վախճանվել է | օգոստոսի 12, 1964[1][2][3][…] (56 տարեկան) |
Վախճանի վայր | Քենթերբերի, Սիթի օֆ Քենթերբերի, Քենթ, Քենթ, Անգլիա, Միացյալ Թագավորություն[4] |
Գերեզման | Sevenhampton[5] |
Մասնագիտություն | լրագրող, գրող, վիպասան, սցենարիստ, արձակագիր և ծովագնաց |
Լեզու | անգլերեն |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Կրթություն | Իթըն քոլեջ[5], Թագավորական ռազմական ուսումնարան (1927)[5], Լյուդվիգ Մաքսիմիլիանի Մյունխենի համալսարան, Ժնևի համալսարան և Durnford School?[5] |
Ժանրեր | դետեկտիվ |
Աշխատավայր | Ռազմավարական ծառայությունների գրասենյակ |
Ամուսին | Ann Fleming?[5][6] |
Համատեղ ապրող | Monique Panchaud de Bottens?[7][8] |
Զավակներ | Caspar Robert Fleming?[9][6] |
Կայք | ianfleming.com |
Ian Fleming Վիքիպահեստում |
Ֆլեմինգը սերում էր հարուստ ընտանիքից, ովքեր կապված էին Robert Fleming & Co. առևտրային բանկի հետ։ Հայրը՝ 1910 թվականից մինչև մահը՝ 1917 թվականը (մահացել է արևմտյան ռազմաճակատում) պառլամենտի անդամ էր՝ ընտրված Հենլիից։ Յանը սովորել է Թագավորական ռազմական ուսումնարանի Էտոն քոլեջում, որոշ ժամանակ էլ՝ Մյունխենի և Ժնևի համալսարաններում։ Նախքան գրական գործունեությամբ զբաղվելը Ֆլեմինգը մի քանի աշխատավայր փոխեց։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ աշխատելով Մեծ Բրիտանիայի ռազմածովային հետախուզության բաժանմունքում՝ ընդգրկվել է «Ոսկե աչք» գործողության ծրագրմանը, ինչպես նաև 2 հետախուզական՝ 30 գրոհային և T-Force շահագործվող ստորաբաժանումների ստեղծման ու հետագայում նաև վերահսկման գործընթացում։ Հետախուզությունում ծառայությունը, ինչպես նաև լրագրողի աշխատանքը հնարավորություն տվեցին Ֆլեմինգին Ջեյմս Բոնդի իր վեպերը հագեցնել յուրօրինակ մանրամասներով և խորությամբ։
Ջեյմս Բոնդի մասին առաջին վեպը՝ «Կազինո Ռոյալ», Ֆլեմինգը գրել է 1952 թվականին։ Վեպը մեծ հաջողություն ունեցավ, և հրատարակչատունը ստիպված էր ևս 3 տպաքանակ թողարկել՝ որպեսզի բավարարի պահաջարկը։ 1953-1966 թվականներին Բոնդի մասին հրատարակվեց 11 վեպ և 2 պատմվածք։ Վեպերի սյուժեն կառուցվում էր Ջեյմս Բոնդի՝ Մեծ Բրիտանիայի հետախուզական գաղտնի ծառայության՝ լայն հասարակությանը հայտնի որպես ՄԻ-6, սպայի շուրջ։ Բոնդը հայտնի էր 007 կոդային համարով և արքայական ռազմածովային ռեզերվի կոմանդեր էր։ Բոնդի մասին գրքերը համարվում են բոլոր ժամանակների բեսթսելլերներ․ ամբողջ աշխարհում վաճառվել է 100 մլն օրինակ։ Ֆլեմինգը նաև մանկական «Չիթի Չիթի Բանգ Բանգ» և 2 փաստագրական ստեղծագործությունների հեղինակ է։ 2008 թվականին ըստ Թայմս ամսագրի՝ «1945 թվականից սկսած բրիտանացի 50 մեծագույն գրողերի ցանկում» զբաղեցրել է 14-րդ տեղը։
Յանն ամուսնացել է Էնն Չարտերիսի հետ, ով ամուսնալուծվել էր նախկին ամուսնուց՝ վիկոնտ Ռոզեմերից՝ Ֆլեմինգի հետ ունեցած սիրավեպի պատճառով․ ամուսինները որդի ունեին՝ Կասպարը։ Ֆլեմինգը իր կյանքի մեծ մասը մոլի ծխող էր և խմիչքի սիրահար և մահացավ 1964 թվականին սրտի հիվանդությունից՝ 56 տարեկան հասակում։ Բոնդի մասին նրա 2 գրքերը հրատարակվել են հետմահու․ Բոնդի մասին պատմությունները շարունակեցին այլ հեղինակներ։ Բոնդի մասին գրքերը էկրանավորվել են 26 անգամ․ գլխավոր հերոսի դերը խաղացել են 7 տարբեր դերասաններ։
Յան Ֆլեմինգը ծնվել է 1908 թվականի մայիսի 28-ին Լոնդոնի Մեյֆեր թաղամասում[10][11]՝ աշխարհիկ տիկին Էվելին Սեն Կրուա Ռոուզի և պահպանողական քաղաքական գործիչ Վալենտին Ֆլեմինգի ընտանիքում։ Յանի հայրը՝ 1910 թվականին Հենլիից ընտրվեց պառլամենտի անդամ[12]։ Վալենտին Ֆլեմինգը շոտլանդացի ֆինանսիստի որդի էր, որը հիմնադրել էր շոտլանդա-ամերիկյան ներդրումային տրաստը և Robert Fleming & Co առևտրային բանկը[10]։ 1914 թվականին, երբ սկսվեց Առաջին համաշխարհային պատերազմը, Վալենտինը միացավ Արքայական օքսֆորդյան գուսարական գնդի С հեծելավաշտին, որտեղ ստացավ մայորի աստիճան[12]։ Ռազմաճակատ գնալուց առաջ Վալենտինը կտակ կազմեց, որով իր այրուն էր թողնում Համփստեդ Հիթից ոչ շատ հեռու գտնվող տունը, ինչպես նաև պատկառելի թոշակ, որը այրին չէր ստանա միայն այն դեպքում, եթե երկրորդ անգամ ամուսնանար․ մնացած կարողությունը փոխանցվեց տրաստին՝ Վալենտինի 4 որդիների և նրանց ապագա ընտանիքների բարօրությունն ապահովելու համար։ Վալենտինը սպանվեց արևմտյան ռազմաճակատում՝ գերմանական հրաձգության ժամանակ՝ 1917 թվականի մայիսի 20-ին։ Ուինսթոն Չերչիլը, որը Ֆլեմինգ ավագի մոտ ընկերն էր, մահախոսական գրեց, որը տպագրվեց Թայմսում[13]։ Քանի որ ընտանիքին էր պատկանում Արնիսդեյլում գտնվող կալվածքը, Վալենտինի անունը հիշատակվում է Գլենելգի զինվորական հուշարձանին[14]։
Յանի ավագ եղբայրը՝ Փիթերը (1907-1971) ճանապարհային ակնարկների հեղինակ էր․ ամուսնացած էր դերասանուհի Սելիա Ջոնսոնի հետ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Փիթերը ծառայում էր Գրենադերի գվարդիայում, ավելի ուշ տեղափոխվեց Քոլին Գաբինսի ենթակայության տակ, որտեղ օգնում էր ստեղծել օժանդակ ստորաբաժանումներ և զբաղվում էր Նորվեգիայի և Հունաստանի գործողություններով[15]։
Բացի Փիթերը Յանը ևս 2 կրտսեր եղբայր ուներ՝ Մայքլը (1913-1940) և Ռիչարդը (1911-1977), ինչպես նաև կրտսեր քույրը՝ Ամարիլիսը (1925-1999), որը պրոֆեսիոնալ թավջութակահարուհի էր։ Ամարիլիսը ծնվել էր Էվելինի՝ նկարիչ Ավգուստուս Ջոնի հետ ունեցած արտամուսնական կապից[16], որը սկսվել էր 1923 թվականին՝ Վալենտին Ֆլեմինգի մահից 6 ամիս առաջ[17]։
№ | Անվանում | Տարի |
---|---|---|
1. | Կազինո Ռոյալ[18] | 1953 |
2. | Ապրիր և թող մյուսներին մեռնել | 1954 |
3. | Լուսնային մրցարշավորդը[19] | 1955 |
4. | Ադամանդները հավերժ են | 1956 |
5. | Ռուսաստանից սիրով | 1957 |
6. | Դոկտոր Նոու | 1958 |
7. | Գոլդֆինգեր | 1959 |
8. | Միայն քո աչքերի համար (պատմվածքների ժողովածու)[20] | 1960 |
9. | Գնդաձև կայծակ | 1961 |
10. | Լրտեսը, որն ինձ սիրում էր | 1962 |
11. | Նորին մեծության գաղտնի ծառայությունում | 1963 |
12. | Ապրում ես միայն երկու անգամ | 1964 |
13. | Ոսկե ատրճանակով մարդը | 1965 |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.