Remove ads
վեպ From Wikipedia, the free encyclopedia
«Ադամանդները հավերժ են» («Ադամանդները ընդմիշտ», «Ադամանդները մնում են ադամանդներ»)(անգլ.՝ Diamonds Are Forever), Յան Ֆլեմինգի չորրորդ վեպը, որը պատմում է բրիտանացի գործակալ Ջեյմս Բոնդի արկածների մասին։ Առաջին հրատարակությունը կայացել է 1956 թվականի մարտի 26-ին։ 12500 տպաքանակով հրատարակված գիրքը սպառվում է շատ արագ։ ԱՄՆ-ում վեպը հրատարակվել է 1956 թվականի հոկտեմբերին։ Վեպը մասերով հրապարակվել է նաև Daily Express թերթում՝ 1956 թվականի ապրիլի 12-ից։
Ադամանդները հավերժ են անգլ.՝ Diamonds Are Forever | |
---|---|
Հեղինակ | Յան Ֆլեմինգ |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | լրտեսական վեպ և քրեական վեպ |
Բնօրինակ լեզու | անգլերեն |
Կերպար(ներ) | Ջեյմս Բոնդ և Ֆելիքս Լեյթեր |
Նկարագրում է | Ֆրանսիական Գվինեա |
Շարք | Ջեյմս Բոնդ |
Նախորդ | Լուսնային մրցարշավորդը |
Հաջորդ | Ռուսաստանից սիրով |
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Հրատարակիչ | Jonathan Cape |
Հրատարակման տարեթիվ | մարտի 26, 1956 |
OCLC | 438407140 |
Թվային տարբերակ | fadedpage.com/showbook.php?pid=20170328 |
Diamonds Are Forever (novel) Վիքիպահեստում |
Ծանոթացեք՝ Ջեյմս Բոնդ։ Անթերի, փայլուն կրթություն ստացած սիրունատես երիտասարդ։ Բացարձակ անխիղճ է և մահացու վտանգավոր։ Այս անգամ նրան սպասվում է վտանգավոր առաքելություն դեպի Աֆրիկա։ Անհաղթ սուպերգործակալը ստիպված է լինելու հաստատել իր համբավը անգութ միջազգային գանգստերների՝ ադամանդի մաքսանենգների հետ գոտեմարտում, որոնց ցանցերը պարուրել են երեք աշխարհամաս։
Անգլիական կառավարությունը հետաքննություն է անցկացնում բրիտանական գաղութներում գտնվող հանքերից ադամանդների խոշոր չափերի կողոպուտների վերաբերյալ։ աքսանենգության շղթան սկսվում է Սիեռա Լեոնեից, այնուհետև ադամանդները հայտնվում են Լոնդոնում («…քարերը, հնարավոր է, անց են կացվում Լիբերիայի միջով, իսկ գուցե՝ Ֆրանսիական Գվինեայի միջով։ Հայտնվում են Ֆրանսիայում։ Իսկ քանի որ փաթեթները հայտնվում են Լոնդոնում, ապա կարելի է եզրակացնել, որ Լոնդոնը ևս ցանցի շղթա է») և այնուհետև հեռանում են օվկիանոսից այն կողմ՝ ԱՄՆ, Լաս Վեգաս։ Այդ ամենը ղեկավարում են ամերիկյան մաքսանենգները։ Քանի որ խոսքը Մեծ Բրիտանիայի սահմաններից դուրս կատարվող աշխատանքի մասին է, հետաքննությանը միանում է Մի 6-ը։ Հաշվի առնելով առաջադրանքի բարդությունը, Էմ-ը հույսը դնում է Գործակալ 007-ի վրա։ Ջեյմս Բոնդը սուրհանդակի անվան տակ պետք է անցնի մինչև ադամանդների մաքսանենգության շղթայի վերջը։
Վեպը բաղկացած է քսանհինգ գլուխներից.
Ջորջ Լեզենբին հրաժարվում է նկարահանվել «Ադամանդները հավերժ են» բոնդիանայում, որում նկարահանվում է Շոն Քոններին։ Դա նրա վերջին ֆիլմն էր (պաշտոնականներից) բոնդիանայից։
1954 թվականին Ֆլեմինգը The Sunday Times-ում հոդված է կարդում Սիեռա Լեոնեից ադամանդների մաքսանենգության մասին։ Նա հանդիպում է կազմակերպում ՄԻ-5-ի նաքկին ղեկավար Պերսի Սիլիտոի հետ։ 1954 թվականի օգոստոսին նա ժամանում է ԱՄՆ և այցելում է Saratoga Springs։ ԱՄՆ-ում նա ճանապարհորդում է հզոր շարժիչով Cadillac Studillac - Studebaker-ով և այն օգտագործում է իր գրքում։ Ֆլեմինգը նաև այցելում է Լոս Անջելես։ Հավաքած ինֆորմացիայի հիման վրա նա Ճամայկայի իր տանը գրում է վեպը և 1955 թվականի մարտին Լոնդոն է վերադառնում պատրաստի ձեռագրերով։
1971 թվականին նկարահանված ֆիլմը բացի որոշ անուններից (Տիֆանի Քեյս, Վինտ և Կիդդ, Շեդի Տրի, Ֆելիքս Լեյտեր, ատամնաբույժ (ֆիլմում՝ բժիշկ Թայնան), ուղղաթիռի օդաչու (ֆիլմում՝ Ջո), Պիտեր Ֆրենկս, ընդ որում կերպարները բավականին ձևափոխությունների են ենթարկվել), գրքից փոխ է առել ադամանդների մաքսանենգության գաղափարը։ Սակայն, ի տարբերություն գրքի, որտեղ ոճրագործները «սովորական» խաբեբա-մաքսանենգներ են, ֆիլմում գլխավոր ոճրագործն է հանդիսանում Էռնստ Ստավրո Բլոֆելդը՝ ՍՊԵԿՏՐ-ի ղեկավարը և ադամանդները նրան արհրաժեշտ են տիեզերական լազեր ստեղծելու համար։ Ֆիլմի ընդհանուր տիեզերա-խեղկատակային բնույթը նույնպես տարբերակվում է Ֆլեմինգի խիստ ոճից, որի մոտ կատակները և հեգնանքը բավականին սակավ են։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ադամանդները հավերժ են (վեպ)» հոդվածին։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.