վեպ From Wikipedia, the free encyclopedia
«Կազինո Ռոյալ» (անգլ.՝ Casino Royale), բրիտանական հետախուզության գործակալ Ջեյմս Բոնդի մասին պատմող անգլիացի գրող Յան Ֆլեմինգի վեպը։ Առաջին անգամ հրատարակվել է 1953 թվականի ապրիլի 13-ին Jonathan Cape հրատարակչությունում։
Կազինո Ռոյալ անգլ.՝ Casino Royale | |
---|---|
Կազինո Ռոյալ վեպի առաջին հրատարակության շապիկը | |
Հեղինակ | Յան Ֆլեմինգ |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | լրտեսական վեպ և քրեական վեպ |
Բնօրինակ լեզու | անգլերեն |
Կերպար(ներ) | Ջեյմս Բոնդ, Վեսպեր Լինդ, Ֆելիքս Լեյթեր, Մ և Ռենե Մատիս |
Նկարագրում է | Royale-les-Eaux? |
Շարք | Ջեյմս Բոնդ |
Հաջորդ | Ապրիր և թող մյուսներին մեռնել |
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Հրատարակիչ | Jonathan Cape |
Հրատարակման տարեթիվ | ապրիլի 13, 1953 |
Թվային տարբերակ | fadedpage.com/showbook.php?pid=20151102 |
Վեպը բաժանված է 27 գլխի։ Պատմվում է երրորդ դեմքով՝ հեղինակի կողմից։
Վեպի գործողությունները տեղի են ունենում ֆրանսիական մտացածին Ռոյալ-լեզ-Օ քաղաքում՝ Դյեպի մոտ։
Խորհրդային լրտես Լե Շիֆրը (նույն ինքը պարոն Նամբեր) անհաջող ներդրումների արդյունքում կորցնում է ունեցվածքի մեծ մասը։ Որպեսզի վերադարձնի փողերը, Ռոյալ-լեզ-Օ քաղաքի կազինոյում (խաղատանը) կազմակերպում է բակկարայի մրցաշար։ Նրան սնանկացնելու մտադրությամբ բրիտանական հետախուզությունն այնտեղ է ուղարկում իր գործակալ Ջեյմս Բոնդին։ Ռոյալ-լեզ-Օում Բոնդը հանդիպում է իր կապավոր Ռենե Մատիսի հետ, որն էլ նրան ծանոթացնում է Վեսպեր Լինդի հետ։
Խաղի ընթացքում Բոնդը տանուլ է տալիս իր բոլոր միջոցները, բայց օգնության է հասնում է ԿՀՎ գործակալ Ֆելիքս Լեյթերը՝ պարտքով տալով խոշոր գումար։ Մրցաշարի վերջում Բոնդը հաղթում է և Լե Շիֆրից վերցնում բոլոր փողերը։ Վեսպերի հետ նա իր հաղթանակն է տոնում ռեստորանում։ Հանկարծակի Վեսպերը հեռանում է՝ գրություն ստանալով Մատիսից։ Դավադրություն նկատելով՝ Բոնդը նրա հետևից դուրս է գալիս փողոց, որտեղ ականատես է լինում Վեսպերի առևանգմանը։ Նրա հետապնդում է առևանգիչներին, բայց ավտովթար է տեղի ունենում։ Փողերի տեղն իմանալու նպատակով Լե Շիֆրը լլկում է Բոնդին։ Հանկարծակի հայտնվում է ՄԱՀԼ-ի (ռուս.՝ СМЕРШ -Смерть шпионам) գործակալը և սպանում Լե Շիֆրին։
Մի քանի օր անց Բոնդն ուշքի է գալիս հիվանդանոցում։ Նրան այցելում են սկզբում Մատիսը, հետո Վեսպերը՝ վերականգնելով առևանգման երեկոյի և հաջորդող օրերի պատկերը։ Բոնդն ամուսնության առաջարկություն է անում Վեսպերին։ Չորս շաբաթ անց Բոնդը վերջնականապես կազդուրվում է և սիրեցյալի հետ մեկնում է հանգստի։ Բայց Վեսպերն իրեն տարօրինակ է պահում, կատարում է տարօրինակ հեռախոսազանգեր, նրան թվում է՝ ամենու հետևում են իրեն։ Վերջնականապես նա ինքնասպանություն է գործում՝ մահից առաջ գրված նամակում Բոնդին խոստովանելով, որ ինքը եղել է կրկնակի գործակալ՝ աշխատելով թե՛ ՄԻ-6-ում, թե՛ խորհրդային հետախուզությունում։
Վեպը կոշտ կազմով լույս տեսավ 1953 թվականի ապրիլի 13-ին Jonathan Cape հրատակչությունում։ Գիրքն արժեր 10 ցենտ 6 պենս[1][2]։ Առաջին հրատարակության շապիկը նկարազարդված էր հենց Ֆլեմինգի կողմից[3]։ Առաջին թողարկումը կազմում էր ընդամենը 4728 հատ տպաքանակ և վաճառավեց մեկ ամսից էլ քիչ ժամանակում[3]։ 1954 թվականի մայիսին լույս տեսավ վեպի երկրորդ թողարկումը (8000 հատ)[4]։ ԱՄՆ-ում վեպը լույս տեսավ 1954 թվականի մարտի 23-ին, բայց պահանջարկ չունեցավ. հրատարակման տարում վաճառվեց մոտավորապես 4000 օրինակ[5]։ 1955 թվականին American Popular Library հրատարակչությունը վերահրատարակեց վեպը՝ փափուկ կազմով, «Դուք խնդրել էիք սրա մասին» (անգլ.՝ You Asked For It)[6] խորագրով։ Վեպի այս տարբերակում գործակալ 007-ի անունը Ջիմի էր[7]։
1954 թվականին CBS-ը Յան Ֆլեմինգին վճարեց 1000 դոլար[8], որպեսզի հարմարեցնի վեպը Climax! հեռուստանովելի մեկժամյա սերիայի համար։ Սերիան ցուցադրվեց 1954 թվականի հոկտեմբերի 21-ին[9]. 007 գործակալը դերակատարն էր Բարի Նելսոնը, Լե Շիֆրինը՝ Պետեր Լոտտեն[10]։ Ի տարբերություն գրքի՝ այստեղ Բոնդն աշխատում էր ոչ թե ՄԻ-6-ում, այլ ամերիկյան հետախուզությունում, Քլերենս Լեյթերն անգլիացի էր՝ անգլիական հետախուզության S կենտրոնի գործակալ։ Ռենե Մատիսը՝ որպես կերպար, բացակայում էր, իսկ նրա ազգանունը տրված էր Բոնդի սիրեցյալին՝ Վալերի Մատիսին (վերջինիս դերակատարն էր հայտնի հոլիվուդյան դերասանուհի Լինդա Քրիստիանը)[11][12]։
1958 թվականի մարտին Յան Ֆլեմինգը վեպի էկրանավորման իրավունքները 6000 դոլարով վաճառեց պրոդյուսեր Գրեգորի Ռատոֆին[10]։ Ռատոֆի մահից հետո պրոդյուսեր Չարլզ Ֆելդոնին դուր եկավ գաղափարը, և նա հասավ գրքի էկրանավորման իրավունքը ստանալուն[13]։ 1967 թվականին վարձույթում հայտնվեց գրքի մոտիվներով սատիրիկ կատակերգությունը։ Ջեյմս Բոնդի դերակատարն էր Դևիդ Նիվենը։ Ֆիլմում նաև նկարահանվեցին Փիթեր Սելլերսը, Ուրսուլա Անդրեսը, Օրսոն Ուելսը և Վուդի Ալենը[14]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.