Ձմեռային օլիմպիական խաղեր 2010
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Ձմեռային օլիմպիական խաղեր 2010, պաշտոնապես հայտնի են որպես XXI օլիմպիական ձմեռային խաղեր (ֆր.՝ Les XXIes Jeux olympiques d'hiver) սովորաբար հայտնի է որպես Վանկուվեր 2010, 21-րդ ձմեռային օլիմպիական խաղերը, որը տեղի է ունեցել փետրվարի 12-ից մինչև 28-ը Վանկուվերում։ Որոշ միջոցառումներ անցկացվել են շրջակա արվարձաններում Ռիչմոնդում, Արևմտյան Վանկուվերում և մոտակայքում գտնվող Ուիստլերում։
Ձմեռային օլիմպիական խաղեր 2010 | |
---|---|
Տեսակ | Ձմեռային Օլիմպիական խաղեր |
Երկիր | Կանադա |
Բացում | փետրվարի 12, 2010 |
Ջահակիր | Catriona Le May Doan?, Սթիվ Նեշ, Nancy Greene? և Ուեյն Գրեցկի |
Երդվեց | Michel Verrault? և Հեյլի Ուիքենհայզեր |
Բացեց | Միկաել Ժան |
Փակում | փետրվարի 28, 2010 |
Հիմնական իրադարձություններ | 2010 Winter Olympics opening ceremony? և 2010 Winter Olympics closing ceremony? |
Մարզադաշտ | BC Place? |
Մարզիկներ | Պատրիկ Էլիաս և Martin Erat? |
Նախորդ | XX Ձմեռային օլիմպիական խաղեր |
Հաջորդ | Ձմեռային Օլիմպիական խաղեր 2014 |
Կայք | olympics.com/en/olympic-games/vancouver-2010(անգլ.) |
2010 Winter Olympics Վիքիպահեստում |
82 երկրներից մոտ 2600 մարզիկ մասնակցել են տասնհինգ մարզաձևերում անցկացվող 86 միջոցառումներին[1]։ Ե՛վ օլիմպիական, և՛ պարալիմպիկ խաղերը կազմակերպել էին Վանկուվեր կազմկոմիտեն (ՎԱՆՈԿ), որը ղեկավարում էր Ջոն Ֆուրլոնգը։ 2010 թվականի ձմեռային օլիմպիական խաղերը Կանադայում անցկացվող երրորդ օլիմպիական խաղերն էին, իսկ առաջինը՝ Բրիտանական Կոլումբիայի նահանգում։ Կանադայում տեղի են ունեցել 1976 թվականի Ամառային Օլիմպիական խաղերը Մոնրեալիում և 1988 թվականի Ձմեռային Օլիմպիական խաղերը Կալգարի քաղաքում։
Օլիմպիական ավանդույթից հետո, Վանկուվեր քաղաքի գործող քաղաքապետ Սեմ Սալիվանը ստացավ օլիմպիական դրոշը Իտալիայի Թուրին քաղաքում 2006 թվականի ձմեռային օլիմպիական խաղերի փակման արարողության ժամանակ։ Դրոշը բարձրացվել է 2006 թվականի փետրվարի 28-ին, հատուկ արարողությամբ, և ցուցադրվել է Վանկուվերի քաղաքապետարանում մինչև Օլիմպիական խաղերի բացման արարողությունը։ Միջոցառումը պաշտոնապես բացել է գեներալ նահանգապետ Միկաել Ժանը[2], որին ուղեկցում էին Կանադայի վարչապետ Ստիվեն Հարբերը և Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Ժակ Ռոգենը[3]։
Առաջին անգամ Կանադան պաշտոնական մարզաձևում ոսկե մեդալ է նվաճել տանը անցկացվող օլիմպիական խաղերում, չէր հաջողվել դա անել ինչպես Մոնրեալի 1976 թվականի ամառային Օլիմպիական խաղերում, այնպես էլ 1988 թվականին Կալգարիում անցկացվող ձմեռային օլիմպիական խաղերում (չնայած Կանադան հաղթել էր Կալգարիում անցկացվող կանանց Կյոռլինգի մրցաշարը, սակայն այն դեռ միայն ցուցադրական մարզաձև էր)[4]։ Մրցույթի երկրորդ օրը Կանադան նվաճեց առաջին ոսկե մեդալը և խաղերի վերջին օրը Կանադան գլխավորեց մեդալների աղյուսակը,իսկ մեդալիների թվով առաջատարը Ամերիկայի Միացյալ Նահանգներն էր։ Սլովակիան[5] և Բելառուսը[6] նվաճեցին իրենց ձմեռային օլիմպիական առաջին ոսկե մեդալը։
Կանադայի օլիմպիական ասոցիացիան ընտրեց Վանկուվերին որպես երկրի ներկայացուցիչ քաղաքային ընտրություններում, հետևում թողնելով Կալգարին ով ցանկանում էր երկրորդ անգամ անցկացնել խաղերը և Քվեբեկին ով հայտ էր ներկայացրել նաև 1995 թվականին։ 1998 թվականի նոյեմբերի 21-ին կայացած քվեարկության առաջին փուլում հաղթեց 26 ձայնով՝ Վանկուվերը, երկրորդ տեղում էր՝ Քվեբեկը 25 ձայնով և երրորդը Կալգարինն էր 21 ձայնով։ 1998 թվականի դեկտեմբերի 3-ին, երկու առաջատար թեկնածուների միջև թեկնածու քաղաքի ընտրության երկրորդ և վերջին փուլում, Վանկուվերը ընտրվեց Կանադայի թեկնածու քաղաք։ Քաղաքը սկսեց պատրաստվել միջազգային մրցույթի` Խաղերը հյուրընկալելու իրավունքի համար։
2002 թվականի Սոլթ Լեյք Սիթի խաղերի ժամանակ տեղի ունեցած կոռուպցիոն սկանդալից հետո, որը Քվեբեկին ստիպեց դատական հայց ներկայացնել՝ պահանջելով փոխհատուցել 8 միլիոն դոլար[7] քվեարկության կանոնները զգալիորեն փոխվեցին, օրինակ՝ արգելվեցին ՄՕԿ-ի անդամներին տալ նվերներ և նրանք շրջում էին քաղաքով որպեսզի տեսնեն թե արդյոք քաղաքը կարող է հյուրընկալել խաղերը թե ոչ։
Վանկուվերում բնակչության շրջանում հարցում է անցկացվել՝ պարզելու համար, թե արդյոք նրանք կողմ են, որ քաղաքում անցկացվի խաղերը։ Եվ արդյունքում 64%-ը կողմ էին խաղերի անցկացմանը։
Վանկուվերն իրավունք ստացավ հյուրընկալել խաղերը 2003 թվականի հուլիսի 2-ին Չեխիայի Պրահա քաղաքում կայացած Միջազգային օլիմպիական կոմիտեի 115-րդ նիստում։ Արդյունքները հայտարարեց Ժակ Ռոգը, սա նրա առաջին պաշտոնական հայտարարությունն էր, որպես ՄՕԿ-ի նախագահ[8]։
2004 թվականին 2010 թվականի Ձմեռային օլիմպիական խաղերի գործառնական արժեքը գնահատվեց Կանադական 1.354 միլիարդ դոլար (մոտ 828,499,787 ֆունտ, 975,033,598 եվրո կամ 1,314,307,896 ԱՄՆ դոլար)։ 2009 թվականի դրությամբ այն, ըստ կանխատեսումների, կկազմեր 1,76 մլրդ դոլար,ամբողջ գումարը երկրի բյուջեյից չէր հատկացվելու այլ հիմնականում հովանավորչության միջոցով և ազգային դրամահավաքի միջոցով[9]։ 580 միլիոն դոլար հարկ վճարողի կողմից` Վանկուվերում և Ուիստլերում հատուկ վայրեր կառուցելու կամ նորոգելու համար էր։ PricewaterhouseCoopers-ի կողմից 2010 թվականի դեկտեմբերին հայտարարեց, որ խաղերը կազմակերպելու ընդհանուր արժեքը կազմել է 1,84 միլիարդ դոլար։ Խաղերը հանգեցրել են 45.000 հազար աշխատատեղի ստեղծմանը։
200 միլիոն դոլար ծախսվենլ են անվտանգության համար, որը կազմակերպվել է հատուկ մարմնի՝ Անվտանգության ինտեգրված ստորաբաժանման միջոցով, անվտանգության ապահովմանը մասնակցեն են Կանադայի Թագավորական հեծյալ ոստիկանությունը (RCMP), ոստիկանության Վանկուվերի բաժինը, Կանադայի սահմանային ծառայության գործակալությունը, Կանադական ուժերը և ոստիկանության գործակալությունները ողջ Կանադայում։ Կանադական անվտանգության հետախուզական ծառայությունը (CSIS) նույնպես դեր է խաղացել։
2010 թվականի Ձմեռային օլիմպիական խաղերում 82 ազգային օլիմպիական կոմիտեներ (ՀԱՕԿ) մասնակցել են խաղերին[10]։ Կայմանյան կղզիները, Կոլումբիան, Գանան, Չեռնոգորիան, Պակիստանը, Պերուն և Սերբիան անցկացան իրենց ձմեռային Օլիմպիական խաղերը։ Ճամայկան, Մեքսիկան և Մարոկկոն վերադարձան Խաղերին Թուրինյան խաղերը բաց թողնելուց հետո։ Տոնգան ցանկանում էր իր ձմեռային օլիմպիական խաղերի դեբյուտը աներ սակայն չստացավ իրավունք մասնակցելու[11]։ Լյուքսեմբուրգը ներկայացնելու էին երկու մարզիկ[12] բայց չմասնակցեցին, քանի որ մարզիկներից մեկը չէր համապատասխանում ՀԱՕԿ-ի սահմանած չափանիշներին[13], իսկ մյուսը վնասվածք է ստացել[14] Խաղերից առաջ։ Ստորև ներկայացված է մասնակից պետությունները, փակագծերում նշված են մրցակիցների քանակը[15]։
|
ԲԱ | Բացման արարողություն | ● | Որակավորում | № | Եզրափակիչ մրցումներ | ՑԵ | Ցուցադրական ելույթներ | ՓԱ | Փակման արարողություն |
Փետրվար | 12
Ուրբ |
13
Շբթ |
14
Կրկ |
15
Երկ |
16
Երք |
17
Չրք |
18
Հգն |
19
Ուրբ |
20
Շբթ |
21
Կրկ |
22
Երկ |
23
Երք |
24
Չրք |
25
Հգն |
26
Ուրբ |
27
Շբթ |
28
Կրկ |
Մեդալներ |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Հանդիսություն | ԲԱ | ՓԱ | ||||||||||||||||
Լեռնադահուկային սպորտ | 1 | 1 | 1 | 1 | 1 | 1 | 1 | ● | 1 | 1 | 1 | 10 | ||||||
Բիաթլոն | 1 | 1 | 2 | 2 | 2 | 1 | 1 | 10 | ||||||||||
Բոբսլեյ | ● | 1 | ● | 1 | ● | 1 | 3 | |||||||||||
Դահուկավազք | 2 | 2 | 1 | 1 | 2 | 1 | 1 | 1 | 1 | 12 | ||||||||
Կյոռլինգ | ● | ● | ● | ● | ● | ● | ● | ● | ● | ● | 1 | 1 | 2 | |||||
Գեղասահք | ● | 1 | ● | 1 | ● | ● | 1 | ● | 1 | ՑԵ | 4 | |||||||
Ֆրիսթայլ | 1 | 1 | ● | 1 | ● | 1 | 1 | 1 | 6 | |||||||||
Հոկեյ | ● | ● | ● | ● | ● | ● | ● | ● | ● | ● | ● | ● | 1 | ● | ● | 1 | 2 | |
Սահնակային սպորտ | ● | 1 | ● | 1 | 1 | 3 | ||||||||||||
Դահուկային երկամարտ | 1 | 1 | 1 | 3 | ||||||||||||||
Շորթ թրեկ | 1 | 1 | 2 | 1 | 3 | 8 | ||||||||||||
Սկելետոն | ● | 2 | 2 | |||||||||||||||
Դահուկացատկ | ● | 1 | ● | 1 | 1 | 3 | ||||||||||||
Սնոուբորդ | 1 | 1 | 1 | 1 | 1 | 1 | 6 | |||||||||||
Չմշկավազք | 1 | 1 | 1 | 1 | 1 | 1 | 1 | 1 | 1 | 1 | ● | 2 | 12 |
Մեդալների ընդհանուր քանակը | Ընդհանուր | ||||
---|---|---|---|---|---|
Տեղ | Երկիր | Ոսկի | Արծաթ | Բրոնզ | |
1 | Կանադա | 14 | 7 | 5 | 26 |
2 | Գերմանիա | 10 | 13 | 7 | 30 |
3 | ԱՄՆ | 9 | 15 | 13 | 37 |
4 | Նորվեգիա | 9 | 8 | 6 | 23 |
5 | Հարավային Կորեա | 6 | 6 | 2 | 14 |
6 | Շվեյցարիա | 6 | 0 | 3 | 9 |
7 | Չինաստան | 5 | 2 | 4 | 11 |
Շվեդիա | 5 | 2 | 4 | 11 | |
9 | Ավստրիա | 4 | 6 | 6 | 16 |
10 | Նիդեռլանդեր | 4 | 1 | 3 | 8 |
Ընդհանուր | 86 | 87 | 85 | 258 |
Արծաթե և բրոնզե մրցանակների քանակի անհամապատասխանությունը պայմանավորված է նրանով, որ տղամարդկանց բիաթլոնի անհատական մրցավազքում նորվեգացի Ուլե-Էինար Բյորնդալենը և բելառուս Սերգեյ Նովիկովը ցույց տվեցին ճիշտ նույն ժամանակը, և երկուսն էլ արժանացան արծաթի, իսկ բրոնզը ոչ ոքի չարժանացավ[16]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.