իտալացի թատերագիր, լիբրետոների հեղինակ, թատրոնի ռեֆորմատոր, ազգային կատակերգության հիմնադիրը From Wikipedia, the free encyclopedia
Կառլո Գոլդոնի (իտալ.՝ Carlo Goldoni, փետրվարի 25, 1707[1][2][3][…], Վենետիկ, Վենետիկի հանրապետություն[4][5][6][…] - փետրվարի 6, 1793[7][8][6][…], Փարիզ, Ֆրանսիա[4][6]), իտալացի թատերագիր, լիբրետոների հեղինակ, թատրոնի ռեֆորմատոր, ազգային կատակերգության հիմնադիրը։
Կառլո Գոլդոնի իտալ.՝ Carlo Goldoni | |
---|---|
Ծննդյան անուն | իտալ.՝ Carlo Goldoni |
Ծնվել է | փետրվարի 25, 1707[1][2][3][…] |
Ծննդավայր | Վենետիկ, Վենետիկի հանրապետություն[4][5][6][…] |
Վախճանվել է | փետրվարի 6, 1793[7][8][6][…] (85 տարեկան) |
Վախճանի վայր | Փարիզ, Ֆրանսիա[4][6] |
Գրական անուն | Polisseno Fegejo[9] |
Մասնագիտություն | դրամատուրգ, գրող, լիբրետիստ, սցենարիստ, թարգմանիչ, բանաստեղծ-փաստաբան, բանաստեղծ և ռեժիսոր |
Լեզու | վենետիկերեն, իտալերեն և ֆրանսերեն |
Քաղաքացիություն | Վենետիկի հանրապետություն, Ֆրանսիայի թագավորություն, Ֆրանսիայի թագավորություն և Առաջին ֆրանսիական հանրապետություն |
Կրթություն | University of Modena and Reggio Emilia?, Պադովայի համալսարան և Պավիայի համալսարան |
Ուշագրավ աշխատանքներ | Երկու տիրոջ ծառա, Հյուրանոցի տիրուհի, Lo speziale?, La donna di garbo? և Il bugiardo? |
Անդամակցություն | Արկադիայի ակադեմիա |
Ամուսին | Nicoletta Connio? և Nicoletta Connio?[10] |
Carlo Goldoni Վիքիպահեստում |
Ապրել և ստեղծագործել է Վենետիկում։ Գրել է ավելի քան 200 պիես։ Նրա ստեղծագործություններից հատկապես հայտնի է «Երկու տիրոջ ծառան» կատակերգությունը։
1731 թվականին ավարտել է Պադուայի համալսարանը, աշխատել որպես փաստաբան։ Առաջին հաջողությունը կապված է «Վելիզար» (1734 թվականին) ողբակատակերգության հետ։ Որպես թատրոնի ռեֆորմատոր Գոլդոնի դիմակների կատակերգությունը փոխարինել է կայուն տեքստ և մարդկային կենդանի բնավորություններ ունեցող դրամատուրգիայով։ Թատրոնի վերաբերյալ իր տեսական սկզբունքները շարադրել է «Կատակերգական թատրոն» (1750 թվականին) պիես-մանիֆեստում։ 1748-1753 թվականներին ստեղծել է «Խորամանկ այրին», «Սրճարան», «Երկու տիրոջ ծառա», «Հյուրանոցի տիրուհին» ն այլ կատակերգություններ։ Գոլդոնի ստեղծագործությունների հերոսները մեծ մասամբ ժողովրդական կերպարներ են («Խոհարարուհիներ», 1755 թվականին, «Խաչմերուկ», 1756 թվականին, «Ուրախ կանայք», 1758 թվականին, «Կյոջինյան տուրուդմբոց», 1762 թվականին)։ Դա նորարարական երևույթ էր 18-րդ դարի դրամատուրգիայում։ Ստեղծագործական վերջին շրջանը Գոլդոնի անցկացրել է Ֆրանսիայում, որտեղ ֆրանսիական հրատարակված «Փնթփնթան-բարերարը» (1771 թվականին) պիեսը նրան բերել է համաեվրոպական հռչակ։ Գոլդոնին գրել է 267 պիես և մեծ ազդեցություն է թողել դրամատուրգիայի ու թատրոնի զարգացման վրա։ Գոլդոնիից նախախորհրդային և առանձնապես խորհրդային շրջանում Թբիլիսիի, Բաքվի, Երևանի, Լենինականի հայկական թատրոններում բեմադրվել են «Դոն Գրեգորիո», «Հյուրանոցի տիրուհին», «Վենետիկյան երկվորյակներ» կատակերգությունները։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.