Լուգանսկի մարզ
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Լուգանսկի մարզ (ուկրաիներեն՝ Луга́нська о́бласть, ստեղծվել է 1938 թվականին որպես Վորոշիլովգրադի մարզ և այդ անունը կրել է մինչև 1958-ը և 1970-1990 թվականներին), մարզ Ուկրաինայի արևելքում։ Հիմնվել է 1938 թվականի հունիսի 3-ին։ Վարչական կենտրոնն է Լուգանսկ քաղաքը։ 1938-1958 և 1970-1990 թվականներին կոչվել է Վորոշիլովգրադի մարզ։ 2014 թվականի ապրիլ-մայիս ամիսներից քաղաքական ճգնաժամի արդյունքում մարզի մի մասի կառավարումը անցել է ինքնահռչակ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությանը։
| |||||
Երկիր | Ուկրաինա | ||||
Կարգավիճակ | մարզ | ||||
Մտնում է | Ուկրաինա | ||||
Ներառում է | 18 շրջան | ||||
Վարչկենտրոն | Լուգանսկ | ||||
Խոշորագույն քաղաք | Սևերոդոնեցկ, Ալչևսկ Լիսիչանսկ, Կրասնի Լուչ Ստախանով, Սվերդլովսկ Անտրացիտ, Կրասնոդոն | ||||
Ամենաբարձր կետ | Mohyla Mechetna? | ||||
Օրենսդրական մարմին | Luhansk Oblast Council? | ||||
Մարզային պետական վարչության ղեկավար | Վոլոդիմիր Միկոլաևիչ Պրիստյուկ | ||||
Հիմնական լեզու | Ուկրաիներեն, Ռուսերեն[1] | ||||
Պաշտոնական լեզուներ | ուկրաիներեն | ||||
Բնակչություն (2012) | 2 257 686 (5,82 %, 5 տեղ) | ||||
Խտություն | 85,4 | ||||
Տարածք | 26,517 հազ. (4,42 %, 10 տեղ) | ||||
Բարձրություն ծովի մ-ից՝ - Բարձրագույն կետ - Միջին բարձրություն - Ցածրագույն կետ | 364 մ 201 մ 38 մ | ||||
Հիմնադրված է | 1938 թ. հունիսի 3 թ. | ||||
Սահմանակցում է | Խարկովի մարզ, Դոնեցկի մարզ, Բելգորոդի մարզ, Վորոնեժի մարզ և Ռոստովի մարզ | ||||
Ժամային գոտի | UTC+2 | ||||
Հապավում | Луганська область | ||||
ISO 3166-2 կոդ | UA-09 | ||||
Հեռախոսային կոդ | +380 64 | ||||
Փոստային ինդեքսներ | 91xxx, 92xxx, 93xxx, 94xxx | ||||
Ինտերնետ-դոմեն | lugansk.ua; lg.ua | ||||
Ավտոմոբիլային կոդ | BB/13 | ||||
loga.gov.ua | |||||
Լուգանսկի մարզի մակերևույթը հիմնականում ալիքավոր հարթավայր է։ Սևերսկի Դոնեցից հյուսիս և հարավ բարձրանում է Դոնեցկի բլրաշարը (բարձրությունը՝ մինչև 367 մետր, Մոգիլա-Սեչետնայա լեռը)։ Լուգանսկի մարզը հարուստ է բարձրորակ քարածխով, Դոնեցկի ածխային ավազանի մի մասն է։ Կլիման չափավոր ցամաքային է։ Հուլիսի միջին ջերմաստիճանը՝ 21,8— 23,1 °С, հունվարինը՝ -6 °C-ից մինչև -8°С, տարեկան տեղումները՝ մինչև 400—550 մմ, վեգետացիոն շրջանը՝ 196—208 օր։ Դետերի մեծ մասը պատկանում է Սևերսկի Դոնեցի ավազանին։ Լուգանսկի մարզը գտնվում է տափաստանային զոնայում, տիրապետում են բերրի սևահողերը։ Տարածքի մեծ մասը հերկված է։ Անտառները գրավում են տարածքի 7٪-ը։ Կենդանիներից կան տափաստանային կրծողներ, ինչպես նաև ռուսակ-նապաստակ, քարայծ, աղվես, թռչուններից՝ դաշտային և մարգագետնային մկնաբազե, գերեզմանափոր-արծիվ, կանաչ փայտփորիկ, դաշտային արտույտ, վայրի բադեր, կտցարներ են[2]։
Լուգանսկի մարզի վարչական կենտրոնն է Լուգանսկ քաղաքը։
Մարզի վարչական միավորների քանակները՝
Մարզում տեղական ինքնակառավարումը իրականացվում է Լուգանսկի մարզային խորհրդի կողմից, գործադիր իշխանությունն է՝ մարզային պետական վարչությունը։ Մարզի ղեկավարն է հանդիսանում մարզային վարչության նախագահը, որը նշանակվում է Ուկրաինայի նախագահի կողմից։
Լուգանսկի մարզի կազմի մեջ մտնում են 18 շրջաններ՝
Մարզային նշանակության քաղաքներ՝
Շրջանային նշանակության քաղաքներ՝
|
|
|
|
Լուգանսկի մարզում բնակվում են ավելին քան 2,2 միլիոն մարդ կամ Ուկրաինայի բնակչության 5,82 %[3]։ Բնակչության քանակով գրավում է Ուկրաինայում 5-րդ տեղը։ Խոշոր քաղաքներն են Լուգանսկը, Ստախանովը, Կոմունարսկը, Լիսիչանսկը, Կրասնի Լուչը։
Լուգանսկի մարզի ազգային կազմը, ըստ 2001 թվականի մարդահամարների տվյալների[4] (ցույց են տրված հազար և ավելի մարդ քանակով ազգերը)`
Բնակավայրեր, որոնց բնակչությունը գերազանցում է 18 հազարը 2012 թվականի հունվարի 1-ի դրությամբ | ||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
Լուգանսկի մարզը խորհրդային տարիներին ծանր արդյունաբերության կարևոր շրջան է եղել։ Մարզում կազմակերպվել է էներգետիկական և կոքսացող քարածխի արդյունահանումը։ Մարզում ստեղծվել է խոշոր ՋԷԿ-երի և ՊՇԷԿ-երի ցանց։ Այժմ Լուգանսկի մարզի էկոնոմիկայում զգալի տեղ է գրավում սև մետալուրգիան, որն աշխատում է տեղական կոքսով և Կրիվոյ Ռոգի հանքանյութով[2]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.