Լուգանսկ

From Wikipedia, the free encyclopedia

Լուգանսկmap

Լուգանսկ կամ Լուհանսկ (ուկրաիներեն՝ Луга́нськ, պատմական անվանում՝ Луга́нське), քաղաք Ուկրաինայի արևելքում, Լուգանսկի մարզի վարչական կենտրոնն է։ Արևելյան Ուկրաինայի ամենամեծ քաղաքն է։ Գտնվում է Կիևից 811 կմ հեռավորության վրա։

Արագ փաստեր Քաղաք, Երկիր ...
Քաղաք
Լուգանսկ
Луга́нськ
Դրոշ Զինանշան
Thumb Thumb

Thumb
Երկիր Ռուսաստան
ՄարզԼուգանսկի մարզ
ՀամայնքLuhansk urban hromada?[1]
Ներքին բաժանումԼենինի շրջան, Ժովտնևի շրջան, Արտեմիվի շրջան և Կամյանոբրիդսկի շրջան
ՔաղաքագլուխՄանոլիս Պիլավով[2]
Հիմնադրված է1795 թ.
Առաջին հիշատակում1740
Այլ անվանումներՎորոշիլովգրադ
Տվյալ կարգավիճակումսեպտեմբերի 3, 1882 թվականից
Մակերես286 կմ²
ԲԾՄ105±1 մետր
Պաշտոնական լեզուուկրաիներեն և ռուսերեն
Բնակչություն340 990[3] մարդ (2015)
Ազգային կազմուկրաինացիներ
Ժամային գոտիUTC+2, ամառը UTC+3
Հեռախոսային կոդ+380 642
Փոստային ինդեքս91000
Փոստային դասիչ91001–91479 և 291001–291479
Ավտոմոբիլային կոդBB և НВ / 13
Պաշտոնական կայքinfo.lg.ua/city/
Thumb
Լուգանսկ (Ռուսաստան)
Փակել

Գտնվում է Դոնբասում, Լուգան և Օլխովայա գետերի (Սևերսկի Դոնեցի ավազան) խառնատեղում։ Երկաթուղային և ավտոմոբիլային ճանապարհների հանգույց է։ Քաղաքն ունի օդակայան։ Ունի 485 հազար բնակիչ (1983)։ Քաղաքի առաջացումը կապված է 1795 թվականին Լուգան գետի ափին Ռուսաստանի հարավում չուգունաձուլական առաջին գործարանի հիմնադրման հետ։

Քաղաքը Ուկրաինայի և ծանր արդյունաբերության խոշոր կենտրոններից է։ Առաջատար ճյուղը մեքենաշինությունն է։ Զարգացած է նաև սննդի, թեթև, կահույքի արդյունաբերությունը։ Ունի մեքենաշինական, գյուղատնտեսական, բժշկական, մանկավարժական, ինստիտուտներ, 8 տեխնիկում, երաժշտական, գեղարվեստական, կուլտուր-լուսավորական ուսումնարաններ, 2 թատրոն, ֆիլհարմոնիա, 2 թանգարան։

Քաղաքի տեսարաններ

Քույր քաղաքներ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.