Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Կահույքի արդյունաբերությունը, արդյունաբերության ճյուղ, բնակելի և հասարակական շենքերի համար արտադրում Է կահույք։
Նախահեղափոխական Ռուսաստանում կահույքի արդյունաբերությունը հիմնականում տնայնագործական և կիսատնայնագործական բնույթ ուներ։
Հայաստանում կահույքի արդյունաբերությունը ձևավորվել Է խորհրդային իշխանության տարիներին։ 1929—1930 թթ սկսվեց կահույքի արտադրության տիպի ձեռնարկությունների կազմակերպումը, բնափայտի մեքենայական մշակումը, կահույքի սերիական թողարկումը։ 1934-ին Երևանում շահագործման հանձնվեց փայտամշակման առաշին կոմբինատը, հետագայում՝ Լենինականի, Երևանի, Կամոյի, Ղափանի, Կիրովականի և այլ ֆաբրիկաներ։ Ետպատերազմյան տարիներին ձեռնարկություններում ներդրվեցին նորագույն սարքավորումներ, դետալների սոսնձման և նրբատախտակով երեսպատման ժամանակակից մեթոդներ։ 1971—75-ին կառուցվեցին Հոկտեմբերյանի, Մտեփանավանի ֆաբրիկաները, Մյասնիկյանի անվան արտադրական միավորման գլխամասային ձեռնարկության նոր մասնաշենքերը, վերակառուցվեց Կիրովականի կահույքի ֆաբրիկան։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 193)։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.