Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Խարկովի մարզ (ուկրաիներեն՝ Ха́рківська о́бласть), մարզ Ուկրաինայի հյուսիս-արևելքում։ Ստեղծվել է 1932 թվականի փետրվարի 27-ին[1]։ Տեղաբաշխված է Մերձդնեպրովյան ցածրավայրի և Միջինռուսական բարձրավայրի սահմաններում։ Սահմանակից է ուկրաինական Լուգանսկի, Դոնեցկի, Դնեպրոպետրովսկի, Պոլտավայի, Սումիի մարզերի և Ռուսաստանի հետ։ Տարածությունը 31 400 կմ2 է, բնակչություն՝ 2 738 000 (1979)։ Բաժանվում է 25 շրջանի, ունի 15 քաղաք, 62 քտա։ Կենտրոնը՝ Խարկով։ Խոշոր քաղաքներն են Խարկովը, Իզյումը, Լոզովայան, Լյուբոտինը, Բալակլեան, Կուպյանսկը, Մերեֆան։
| |||||
Երկիր | Ուկրաինա | ||||
Կարգավիճակ | մարզ | ||||
Մտնում է | Ուկրաինա | ||||
Ներառում է | 27 շրջան, 17 քաղաք, 61 քաղաքատիպ ավան, 1682 գյուղ | ||||
Վարչկենտրոն | Խարկով | ||||
Խոշորագույն քաղաք | Լոզովայա Կուպյանսկ Իզյում | ||||
ԲԾՄ | 236 մետր | ||||
Օրենսդրական մարմին | Kharkiv Oblast Council? | ||||
Մարզային պետական վարչության ղեկավար | Միխայլո Մարկովիչ Դոբկին | ||||
Հիմնական լեզու | ուկրաիներեն, ռուսերեն | ||||
Բնակչություն (2012) | 2,738 միլիոն (6 %, 4 տեղ) | ||||
Խտություն | 90,05 | ||||
Տարածք | 31,415 հազ. (5,2 %, 4 տեղ) | ||||
Բարձրություն ծովի մ-ից՝ - Բարձրագույն կետ | 236 մ | ||||
Հիմնադրված է | 1932 թ. փետրվարի 27 թ. | ||||
Սահմանակցում է | Սումիի մարզ, Պոլտավայի մարզ, Դնեպրոպետրովսկի մարզ, Դոնեցկի մարզ, Լուգանսկի մարզ և Բելգորոդի մարզ | ||||
Ժամային գոտի | UTC+2 | ||||
ISO 3166-2 կոդ | UA-63 | ||||
Հեռախոսային կոդ | +380 57 | ||||
Փոստային ինդեքսներ | 61xxx, 62xxx, 63xxx, 64xxx | ||||
Ինտերնետ-դոմեն | kharkov.ua; kh.ua | ||||
Ավտոմոբիլային կոդ | АХ | ||||
kharkivoda.gov.ua | |||||
Խարկովի մարզի մակերևույթը ալիքավոր հարթություն է, հյուսիսից հարավ թույլ թեքությամբ, մասնատված է գետային հովիտներով և հեղեղատներով։ Հյուսիս-արևելքում տարածվում են Միջին Ռուսական բարձրության լեռնաճյուղերը (բարձրությունը՝ մինչև 236 մ)։ Մարզի մեծ մասը գտնվում է Մերձդնեպրյան դաշտավայրում։ Օգտակար հանածոներից կան բնական գազ (Շեբելինկա, Եֆրեմովկա), գորշ ածուխ, քարաղ, ցեմենտի հումք, շինարարական և ապակու ավազ, հանքային ջրեր։
Կլիման չափավոր ցամաքային է։ Հունվարի միջին ջերմաստիճանը - 8, 4 °C-ից - 7, 2 °C է, հուլիսինը՝ 20 °C-ից 21 °C, տարեկան տեղումները՝ 460 - 540 մմ։ Գլխավոր գետը Մևերսկի Դոնեցն է (Ուդա, Մժա, վոլչյա, Օսկոլ և այլ վտակներով), որի ավազանում կառուցված են Պեչենեգիի (սնում է Խարկովը) և Կրասնոօսկոլսկի (սնում է Սևերսկի Դոնեց - Դոնբաս ջրանցքը) ջրամբարները։ Մարզի տարածքով է անցնում Սևերսկի Դոնեց - Դոնբաս ջրանցքը։
Հողերը բերրի սևահողեր են, գետահովիտներում՝ մարգագետնային։ Կենդանական աշխարհին բնորոշ են այծյամը, գորշուկը, գայլը, կզաքիսը, աղվեսը, նապաստակը, ջրասամույրը, վայրի բադը, կտցարը, կաքավը, լորը, կրծողներ։
Ունի զարգացած վերամշակող արդյունաբերություն (4/5-ը կենտրոնացված է Խարկովում), ինտենսիվ գյուղատնտեսություն, շինարարություն և տրանսպորտ։ Զարգացած է նաև վառելանյութի (բնական գազի), ապակու, ճենապակու և հախճապակու, բժշկական սարքերի, պոլիգրաֆիական արտադրությունը։
Գյուղատնտեսության առաջատար ճյուղերն են հացահատիկի, շաքարի ճակնդեղի, կարտոֆիլի, կերային կուլտուրաների մշակությունը, անասնապահությունը և այգեգործությունը։ Զարգացած է պտղաբուծությունը, կաթնամսատու անասնապահությունը, խոզաբուծությունը, թռչնաբուծությունը, մեղվաբուծությունը։
Երկաթուղիների երկարությունը 1520 կմ (1976) է։ Հիմնական ուղիներն են՝ Մոսկվա-Խարկով - Դոնեցկ, Կիև-Պոլտավա - Խարկով-Կուպյանսկ։ Երկաթուղիների մեծ մասը էլեկտրիֆիկացված է։ Ավտոճանապարհների երկարությունը 9 200 կմ է (կոշտ ծածկով՝ 5 հզ. կմ)։ Խարկովի մարզով են անցնում Մոսկվա-Խարկով-Սիմֆերոպոլ, Կիև-Խարկով-Դոնի Ռոստով ավտոճանապարհները։
Ունի 21 բուհ (այդ թվում՝ Խարկովի համալսարանը), գործում են ծանր էլեկտրամեքենաշինության ԳՀԻ, քիմիական և ցածր վոլտային ապարատաշինական նախագծային ինստիտուտները։ 1976 թվականին Խարկովի մարզում կար 1367 գրադարան, 6 թանգարան, 6 թատրոն, 1174 ակումբ, 1181 կինոսարք։ 1980 թվականի դրությամբ լույս են տեսնել «Սոցիալիստիչնա Խարկիվշչինա» («Սոցիալիստական Խարկովշչինա»), «Կրասնոյե զնամյա» («Կարմիր դրոշ»), «Լենինսկա զմինա» («Լենինյան հերթափոխ») մարզային լրագրերը։
Խարկովի մարզի վարչական կենտրոնն է Խարկով քաղաքը։
Մարզի վարչական միավորների քանակները՝
Մարզում տեղական ինքնակառավարումը իրականացվում է Խարկովի մարզային խորհրդի կողմից, գործադիր իշխանությունն է՝ մարզային պետական վարչությունը։ Մարզի ղեկավարն է հանդիսանում մարզային վարչության նախագահը, որը նշանակվում է Ուկրաինայի նախագահի կողմից։
Մարզային նշանակության քաղաքներ՝
Շրջանային նշանակության քաղաքներ՝
|
|
Բնակչության 67%-ը ուկրաինացիներ են, 29, 4%-ը՝ ռուսներ, բնակվում են նաև հրեաներ, բելառուսներ, հայեր և այլք (1980)։ Միջին խտությունը 1 կմ2 վրա 97 մարդ է (1979), քաղաքային բնակչությունը՝ 75%։ Խարկովի մարզում 2012 թվականի տվյալներով բնակվում էր 2, 738 միլիոն մարդ։
(1970 թ. մարդահամար)` | (2001 թ. մարդահամար)` | |
Ուկրաինացիներ | 66, 2 | 70, 7 %[2] |
Ռուսներ | 29, 3 % | 25, 6 %[2] |
Հրեաներ | 2, 7 % | 0, 4 % |
Բելառուսներ | 0, 6 % | 0, 5 % |
այլ | 1, 2 % | |
Հայեր | 0, 4 % | |
Ադրբեջանցիներ | 0, 2 % | |
Վրացիներ | 0, 2 % |
Բնակավայրեր, որոնց բնակչությունը գերազանցում է 10 հազարը 2011 թվականի հոկտեմբերի 1-ի տվյալներով | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.