Կաքավ
From Wikipedia, the free encyclopedia
Կաքավներ՝ հավանմանների կարգի փասիանների ընտանիքի թռչուններ։ Առավել տարածված են սպիտակ, անապատային, տունդրային, մոխրագույն կաքավները և քարակաքավը։ Վերջին 2 տեսակները հանդիպում են նաև Հայաստանի շատ վայրերում։ Մոխրագույն կաքավը նստակյաց է, տարածված։ Հիմնականում հանդիպում է լեռնատափաստաններում, քարակույտերի և թփուտների մեջ։ Մարմնի երկարությունը 29-31 սմ է, կենդանի զանգվածը՝ 350-600 գ։ Արտաքինից նման է լորի։ Մարմինը վերևից մոխրադարչնագույն է, ներքևից՝ մոխրագույն։ Փորին կա սևավուն բիծ։ Հաճախ բնադրում են խոտառատ դաշտերում և ցանքատարածքների եզրամասերում։ Դնում են 10-20 ձու։ Թխսակալում է էգը 24-25 օր։ Աղվամազոտ ձագերի գույնը շրջապատից գրեթե չի տարբերվում։ Կաքավներն ապրում են զույգերով, իսկ ուշ աշնանը կազմում են ոչ մեծ երամներ և աստիճանաբար շարժվում դեպի ձմեռանոցներ։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կաքավ (այլ կիրառումներ)
Կաքավ | |
![]() |
Քարակաքավը բնադրող-չվող է, քիչ տարածված։ Մեծ քանակով պահպանված է Եղեգնաձորում և Վայքում։ Բնակվում է քարքարոտ սարալանջերին՝ ժայռագոյացությունների հարևանությամբ, կիսաանապատներում ու չոր լեռնատափաստաններում, նաև գետերի ու առվակների մոտ։ Թվաքանակը նվազում է հարավից հյուսիս։ Մարմնի երկարությունը 45-54 սմ է, կենդանի զանգվածը՝ 2,5 կգ։ Մարմինը վերևից դարչնամոխրագույն է, կողքերը՝ բաց դեղնավուն-սպիտակ, կարմրագույն- դարչնագույն լայն շերտերը՝ սև ուղղահայաց զոլերով։
Բնադրում է թփուտներում և խիտ խոտաբույսերի մեջ։ Դնում է 8-20 ձու։ Թխսակալում է էգը՝ 28-30 օր։ Ձագերը հայտնվում են հունիսին, ինքնուրույն թռչողները՝ օգոստոսի վերջից սեպտեմբեր։ Հանդիպում են փոքր երամներով։ Կաքավները սնվում են սերմերով, հատիկներով, խոտաբույսերով, պտուղներով ու միջատներով։ Համեղ մսի համար կաքավներին անխնա որսում են, և նրանց քանակն անընդհատ նվազում է, ուստի պաշտպանության կարիք ունեն։ Կաքավները վատ են թռչում, բայց քայլվածքը հպարտ ու սիգաճեմ է, կազմվածքը՝ գեղանի։
![]() |
Ընթերցե՛ք «կաքավ» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 354)։ ![]() |
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կաքավ» հոդվածին։ |
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.