Լորենցո դա Պոնտե (մարտի 10, 1749(1749-03-10)[1][2][3][…], Ceneda, Վիտորիո Վենետո, Իտալիա[4] - օգոստոսի 17, 1838(1838-08-17)[1][2][3][…], Նյու Յորք, ԱՄՆ[5][4][6][…]), իտալացի լիբրետիստ և թարգմանիչ։ Տասնմեկ երգահանների, այդ թվում՝ Մոցարտի և Անտոնիո Սալիերիի օպերաների համար քսանութ լիբրետոների հեղինակ է։

Արագ փաստեր Լորենցո դա Պոնտեիտալ.՝ Lorenzo Da Ponte, Ծննդյան անուն ...
Լորենցո դա Պոնտե
իտալ.՝ Lorenzo Da Ponte
Thumb
Ծննդյան անունիտալ.՝ Lorenzo Da Ponte
Ծնվել էմարտի 10, 1749(1749-03-10)[1][2][3][…]
ԾննդավայրCeneda, Վիտորիո Վենետո, Իտալիա[4]
Վախճանվել էօգոստոսի 17, 1838(1838-08-17)[1][2][3][…] (89 տարեկան)
Վախճանի վայրՆյու Յորք, ԱՄՆ[5][4][6][…]
ԳերեզմանCalvary Cemetery և 11th Street Catholic Cemetery
Գրական անունLesbonico Pegasio
Մասնագիտությունլիբրետիստ, թարգմանիչ, դրամատուրգ, կոմպոզիտոր, բանաստեղծ, գրող և երգերի հեղինակ
Լեզուիտալերեն և վենետիկերեն
Քաղաքացիություն Վենետիկի հանրապետություն
ԺանրերԼիբրետո
ԱնդամակցությունԱրկադիայի ակադեմիա
ԱշխատավայրԿոլումբիայի համալսարան
 Lorenzo Da Ponte Վիքիպահեստում
Փակել

Կենսագրություն և ստեղծագործական ուղի

Լորենցո դա Պոնտեն (ծնյալ՝ Էմանուելե Կոմելյանո) ծնվել է Վենետիկի հանրապետության Չենեդո քաղաքամասում (այժմ՝ Վիտորիո Վենետո), հրեաների ընտանիքում։ Նրա մայրը վախճանվել է 1754 թվականին, և նրա մահից հետո հայրը կրկին ամուսնացել է, որի պատճառով երեխաների հետ կաթոլիկություն է ընդունել։ Մկրտվելիս Էմանուելեն ընդունել է արարողակարգն անցկացրած եպիսկոպոսի անունը՝ Լորենցո դա Պոնտե։ 1769 թվականից սովորել է Պորտոգրուարոյի հոգևոր սեմինարիայում (միջնակարգ հոգևոր ուսումնական հաստատություն), իսկ 1773 թվականին ընդունել վանականի աստիճան[7]։ 1774—1776 թվականներին աբբա դա Պոնտեն Տրևիզո սեմինարիայում դասավանդել է գրականություն և ճարտասանություն։ Սակայն արմատական հայացքների (դա Պոնտեն Ժան-Ժակ Ռուսոյի երկրպագուն էր[7]) և ցոփ ու շվայտ կենսակերպի պատճառով նրան արտաքսել են Տրևիզոյից, ապա նաև՝ Վենետիկից։ Այստեղ նրա մերձավոր ծանոթների շարքում էր Կազանովան։

1782 թվականին Լորենցո դա Պոնտեն ժամանել է Վիեննա և պալատական երգահան Անտոնիո Սալիերիի միջնորդությամբ ստանձնել պալատական լիբրետիստ բանաստեղծի պաշտոնը[7]։ Դա Պոնտեն այստեղ գրել է Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի երաժշտությանը նվիրված երեք առավել հայտնի լիբրետոները՝ «Ֆիգարոյի ամուսնությունը», «Դոն Ժուան » և «Այդպես են վարվում բոլորը»։ Նա լիբրետոներ է գրել նաև Սալիերիի («Թալիսման», «Մեկ օրով հարուստը», «Օրմուզի արքա Աքսուրը», «Հավատարիմ քահանան», «Թվանշան»), Յոզեֆ Վայգլի, Վիսենտե Մարտին ի Սոլերի և այլ երգահանների ստեղծագործությունների համար։

1790 թվականին դա Պոնտեն զրկվել է աշխատանքից՝ ֆինանսավորման կրճատման պատճառով։ Մեկնել է Տրիեստ, որտեղ և ծանոթացել է իր ապագա կնոջ՝ անգլուհի Նենսի Գրալի հետ։ Ապրել է Պրահայում և Դրեզդենում, Փարիզում և Լոնդոնում։ Տասներեք տարի շարունակ աշխատել է այժմ մոռացության մատնված երգահանների հետ։ Լորենցո դա Պոնտեն 1805 թվականին արտագաղթել է Ամերիկա։

ԱՄՆ-ում ապրած տարիներ

Ամերիկայում Լորենցո դա Պոնտեն իտալերենով թարգմանել է անգլերեն մի քանի ստեղծագործություններ, գրել «Չենեդոյի մասին Լորենցո դա Պոնտեի հիշողությունները՝ գրված նրա կողմից» հուշագրությունը (1823—1827 թվականներ, թարգմանիչ՝ գերմանացի Գոտա, 1861 թվական)։ Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանում դասավանդել է Իտալիայի բանահյուսություն և Համալսարանում եղել ամբիոնի առաջին կաթոլիկ քահանան։ 1826 թվականին Ամերիկայում «Դոն Ժուան» օպերայի առաջին ներկայացման կազմակերպիչն էր (Ցերլինայի դերում երգել է Մարիա Մալիբրանը)։ 1828 թվականին յոթանասունիննամյա Լորենցո դա Պոնտեն Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացիություն է ստացել։

Լորենցո դա Պոնտեն վախճանվել է Նյու Յորքում, ութսունինը տարեկան հասակում։ Նրա հուղարկավորությանը հոծ բազմություն է հավաքվել։ Թաղված է Բրուքլինում։

Ծանոթագրություններ

Գրականություն

Արտաքին հղումներ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.