Վիքիմեդիայի նախագծի ցանկ From Wikipedia, the free encyclopedia
Թագավորական ընկերության նախագահ (անգլ.՝ President of the Royal Society (PRS)), Լոնդոնի բնական գիտությունների թագավորական ընկերության ղեկավար, ով նախագահում է ընկերության խորհրդի հանդիպումները։ Ընկերության գործունեությունը ոչ պաշտոնապես սկսել է 1645 թվականին Գրեշեմ քոլեջում։ Պաշտոնապես հիմնադրվել է 1660 թվականի նոյեմբերի 28-ին «ֆիզիկամաթեմատիկական փորձարարական ուսուցման խթանման համար քոլեջ» ստեղծելու նպատակով մի խումբ բնափիլիսոփաների և բժիշկների նախաձեռնությամբ[1]։ 1662 թվականի հուլիսի 15-ին Թագավորական խարտիան հաստատել է ընկերության գործունեությունը և նախագահ է նշանակել Ուիլյամ Բրաունկերին։ Խարտիան որոշել է, որ հետագայում նախագահի ընտրությունը կատարվելու է խորհրդի անդամների կողմից ամեն տարի Սուրբ Էնդրյուի օրը (նոյեմբերի 30)։
Լոնդոնի թագավորական ընկերության նախագահ | |
---|---|
Presidents of the Royal Society Վիքիպահեստում |
Նախագահության մանրամասները նկարագրվել է Երկրորդ թագավորական խարտիայով։ Այն չի սահմանափակել նախագահի պաշտոնավարման տևողությունը։ Նախագահի պաշտոնավաման տևողության որոշ փոփոխություններ են եղել մինչև 19-րդ դարը։ Հետագայում տրամադրվածություն է եղել նախագահ ընտրել հարուստ դիլետանտների բացառապես այն պատճառով, որ նրանք կարող էին կազմակերպությանը հովանավորել։ 1847 թվականին կազմակերպությունը որոշել է, որ անդամները պետք է ընտրվեն բացառապես գիտական արժանիքներով։ 1870 թվականից սկսած (մի քանի բացառություններով) յուրաքանչյուր նախագահ ծառայել է ուղիղ հինգ տարի ժամկետով։ Համաձայն ընթացիկ կանոնադրության նախագահը չի կարող հինգ տարուց ավել ծառայել[2]։
Նախագահի փոխարինումը տեղի է ունենում Թագավորական ընկերության տարեդարձի օրը՝ նոյեմբերի 30-ին մոտ աշխատանքային որևէ օր, երբ լրանում է նախորդ նախագահի ծառայության ժամկետը։ 2015 թվականին Թագավորական ընկերության նախագահ է ընտրվել Վենկատրաման Ռամակրիշնան[3]։
Ջոզեֆ Բենքսը եղել է Լոնդոնի թագավորական ընկերության ամենաերկար պաշտոնավարած նախագահը (1778-1820)։
Պատկեր | Անուն | Անունի և տիտղոսի բնօրինակ | Մասնագիտություն | Պաշտոնավարման ժամանակահատված | Միապետ | |
---|---|---|---|---|---|---|
1 | Ռոբերտ Մորեյ | Sir Robert Moray | ռազմական և պետական գործիչ, մասոն և բնագետ | 1660—1662 | Չարլզ II Ստյուարտ | |
2 | Ուիլյամ Բրաունկեր | William Brouncker, 2nd Viscount Brouncker | մաթեմատիկոս | 1662—1677 | ||
3 | Ջոզեֆ Ուիլյամսոն | Sir Joseph Williamson | պետական ծառայող և քաղաքական գործիչ | 1677—1680 | ||
4 | Քրիստոֆեր Ռեն | Sir Christopher Wren | աստղագետ և ֆիզիկոս | 1680—1682 | ||
5 | Ջոն Հոսկինս | Sir John Hoskyns, 2nd Baronet | փաստաբան | 1682—1683 | ||
6 | Սիրիլ Վիչ | Sir Cyril Wyche | իրավաբան, քաղաքական գործիչ և ադմինիստրատոր | 1683—1684 | ||
7 | Սեմյուել Փիփս | Samuel Pepys | քաղաքացիական ծառայող և քաղաքական գործիչ | |||
1684—1686 | Ջեյմս II (անգլ.՝ James II ) | |||||
8 | Ջոն Վոհան | John Vaughan, 3rd Earl of Carbery | քաղաքական գործիչ | 1686—1689 | ||
9 | Թոմաս Պեմբրոկ | Thomas Herbert, 8th Earl of Pembroke | քաղաքական գործիչ | 1689—1690 | Մարիա II (անգլ.՝ Mary II) | |
10 | Ռոբերտ Սաութվել | Sir Robert Southwell | դիվանագետ | 1690—1695 | ||
11 | Չարլզ Մոնտեգյու | Charles Montagu, 1st Earl of Halifax | քաղաքական գործիչ | 1695—1698 | Վիլհելմ III Օրանացի | |
12 | Ջոն Սոմերս | John Somers, 1st Baron Somers | իրավաբան և քաղաքական գործիչ | |||
1698—1703 | Աննա Ստյուարտ (անգլ.՝ Anne Stuart) | |||||
Պատկեր | Անուն | Անունի և տիտղոսի բնօրինակ | Մասնագիտություն | Պաշտոնավարման ժամանակահատված | Միապետ | |
---|---|---|---|---|---|---|
13 | Իսահակ Նյուտոն | Sir Isaac Newton | ֆիզիկոս, մաթեմատիկոս, աստղագետ, բնափիլիսոփա, ալքիմիկոս և աստվածաբան | 1703—1727 | Աննա Ստյուարտ | |
Գեորգ I | ||||||
14 | Հանս Սլոան | Sir Hans Sloane, 1st Baronet | բժիշկ և հավաքորդ | 1727—1741 | Գեորգ II | |
15 | Մարտին Ֆոլկս | Martin Folkes | անտիկվար | 1741—1752 | ||
16 | Ջորջ Պարկեր | George Parker, 2nd Earl of Macclesfield | աստղագետ | |||
1752—1764 | Գեորգ III | |||||
17 | Ջեյմս Դուգլաս | James Douglas, 14th Earl of Morton | աստղագետ | 1764—1768 | ||
18 | Ջեյմս Բորոու | Sir James Burrow | իրավաբանական թղթակից | 1768—1768 | ||
19 | Ջեյմս Վեստ | James West | քաղաքական գործիչ և անտիկվար | 1768—1772 | ||
20 | Ջեյմս Բերոու | Sir James Burrow | իրավաբանական թղթակից | 1772—1772 | ||
21 | Ջոն Պրինգլ | Sir John Pringle, 1st Baronet | բժիշկ | 1772—1778 | ||
22 | Ջոզեֆ Բենքս | Sir Joseph Banks, 1st Baronet | բնագետ և բուսաբան | 1778—1820 |
Պատկեր | Անունի և տիտղոսի բնօրինակ | Անուն | Մասնագիտություն | Պաշտոնավարման ժամանակահատված | Միապետ | |
---|---|---|---|---|---|---|
23 | William Hyde Wollaston | Ուիլյամ Վոլլաստոն | քիմիկոս | 1820—1820 | Գեորգ IV | |
24 | Sir Humphry Davy, 1st Baronet | Հեմֆրի Դևի | քիմիկոս և գյուտարար | 1820—1827 | ||
25 | Davies Gilbert | Դևիս Գիլբերտ | ինժեներ, հեղինակ և քաղաքական գործիչ | 1827—1830 | ||
26 | Prince Augustus Frederick, Duke of Sussex | Ավգուստ Ֆրեդերիկ | 1830—1838 | Վիլհելմ IV | ||
Միացյալ Թագավորության Ջորջ III-ի վեցերորդ որդի | ||||||
27 | Spencer Joshua Alwyne Compton, 2nd Marquess of Northampton | Սպենսեր Քոմփթոն | ազնվական | 1838—1848 | Վիկտորիա | |
28 | William Parsons, 3rd Earl of Rosse | Ուիլյամ Պարսոնս | աստղագետ | 1848—1854 | ||
29 | John Wrottesley, 2nd Baron Wrottesley | Ջոն Ռոթսլի | աստղագետ | 1854—1858 | ||
30 | Benjamin Collins Brodie, 1st Baronet | Բենջամին Բրոդի | ֆիզիոլոգ և վիրաբույժ | 1858—1861 | ||
31 | Sir Edward Sabine | Էդուարդ Սաբին | աստղագետ, երկրաֆիզիկոս, թռչնաբան և հետազոտող | 1861—1871 | ||
32 | Sir George Biddell Airy | Ջորջ Էյրի | մաթեմատիկոս և աստղագետ | 1871—1873 | ||
33 | Sir Joseph Dalton Hooker | Ջոզեֆ Հուկեր | բուսաբան և հետազոտող | 1873—1878 | ||
34 | William H Spottiswoode | Ուիյամ Սփոթիսֆուդ | մաթեմատիկոս և ֆիզիկոս | 1878—1883 | ||
35 | Thomas Henry Huxley | Թոմաս Հեքսլի | կենսաբան | 1883—1885 | ||
36 | Sir George Gabriel Stokes, 1st Baronet | Ջորջ Գաբրիել Ստոքս | մաթեմատիկոս և ֆիզիկոս | 1885—1890 | ||
37 | William Thomson, 1st Baron Kelvin | Ուիլյամ Թոմսոն | մաթեմատիկական ֆիզիկոս | 1890—1895 | ||
38 | Joseph Lister, 1st Baron Lister | Ժոզեֆ Լիստեր | վիրաբույժ | 1895—1900 |
Պատկեր | Անունի և տիտղոսի բնօրինակ | Անուն | Մասնագիտություն | Պաշտոնավարման ժամանակահատված | Միապետ | |
---|---|---|---|---|---|---|
39 | Sir William Huggins | Ուիյամ Հագինս | աստղագետ | 1900—1905 | Վիկտորիա | |
40 | John Strutt, 3rd Baron Rayleigh | Ջոն Ուիլյամ Ռելեյ | ֆիզիկոս | 1905—1908 | Էդուարդ VII | |
41 | Sir Archibald Geikie | Արչիբալդ Գեյկի | երկրաբան և գրող | |||
1908—1913 | Ջորջ V | |||||
42 | Sir William Crookes | Ուիլյամ Քրուքս | քիմիկոս և ֆիզիկոս | 1913—1915 | ||
43 | Sir Joseph John “J. J.” Thomson | Ջոզեֆ Ջոն Թոմսոն | ֆիզիկոս | 1915—1920 | ||
44 | Sir Charles Scott Sherrington | Չարլզ Սկոտ Շերինգթոն | նյարդաֆիզիոլոգ, հյուսվածքաբան, մանրէաբան և ախտաբան | 1920—1925 | ||
45 | Ernest Rutherford, 1st Baron Rutherford of Nelson | Էռնեստ Ռեզերֆորդ | ֆիզիկոս և քիմիկոս | 1925—1930 | ||
46 | Sir Frederick Gowland Hopkins | Ֆրեդերիկ Հոփկինս | կենսաքիմիկոս | 1930—1935 | ||
47 | Sir William Henry Bragg | Ուիլյամ Հենրի Բրեգ | ֆիզիկոս, քիմիկոս և մաթեմատիկոս | |||
1935—1940 | Ջորջ VI | |||||
48 | Sir Henry Hallett Dale | Հենրի Դեյլ | դեղագետ և ֆիզիոլոգ | 1940—1945 | ||
49 | Sir Robert Robinson | Ռոբերտ Ռոբինսոն | օրգանական քիմիկոս | 1945—1950 | ||
50 | Edgar Douglas Adrian, 1st Baron Adrian | Էդգար Դուգլաս Էդրիան | էլեկտրաֆիզիոլոգ | |||
1950—1955 | Եղիսաբեթ II | |||||
51 | Sir Cyril Norman Hinshelwood | Սիրիլ Նորման Հինշելվուդ | ֆիզիկական քիմիկոս | 1955—1960 | ||
52 | Howard Walter Florey, Baron Florey | Հովարդ Ֆլորի | դեղաբան և պաթոլոգ | 1960—1965 | ||
53 | Patrick Maynard Stuart Blackett, Baron Blackett | Պատրիկ Բլեկետ | ֆիզիկոս | 1965—1970 | ||
54 | Sir Alan Lloyd Hodgkin | Ալան Լլոյդ Հոջկին | ֆիզիոլոգ և կենսաֆիզիկոս | 1970—1975 | ||
55 | Alexander Robertus Todd, Baron Todd | Ալեքսանդր Թոդ | կենսաֆիզիկոս | 1975—1980 | ||
56 | Sir Andrew Fielding Huxley | Էնդրյու Հաքսլի | ֆիզիոլոգ և կենսաֆիզիկոս | 1980—1985 | ||
57 | George Hornidge Porter, Baron Porter of Luddenham | Ջորջ Պորտեր | քիմիկոս | 1985—1990 | ||
58 | Sir Michael Francis Atiyah | Մայքլ Ատիյա | մաթեմատիկոս | 1990—1995 | ||
59 | Sir Aaron Klug | Էրոն Քլագ | քիմիկոս և կենսաֆիզիկոս | 1995—2000 |
Պատկեր | Անուն | Անվան ու տիտղոսի բնօրինակ | Մասանգիտություն | Պաշտոնավարման ժամանակահատված | Միապետ | |
---|---|---|---|---|---|---|
60 | Ռոբերտ Մեյ | Robert McCredie May, Baron May of Oxford | մաթեմատիկական կենսաբան | 2000—2005 | Եղիսաբեթ II | |
61 | Մարտին Րիս | Martin John Rees, Baron Rees of Ludlow | տիեզերագետ և աստղաֆիզիկոս | 2005—2010 | ||
62 | Պոլ Նուրս | Sir Paul Maxime Nurse | գենետիկ և բջջային կենսաբան | 2010—2015 | ||
63 | Վենկատրաման Ռամակրիշնան | Venkatraman Ramakrishnan | կենսաֆիզիկոս | 2015 թվականից | ||
64 | Ադրիան Սմիթ | Adrian Smith | վիճակագիր | 2020 թվականից առ այժմ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.