Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Քրիստոֆեր Ռեն (անգլ.՝ Christopher Wren, հոկտեմբերի 20 (30), 1632[1][2][3][…], Իաթ Նոյլ, Անգլիայի թագավորություն[4] - փետրվարի 25 (մարտի 8), 1723[1][2][5], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի թագավորություն[4]), անգլիացի ճարտարապետ և գիտնական։
1649 թվականի և 1653 թվականի միջև մաթեմատիկա է ուսանել Օքսֆորդի համալսարանում։ 1657 թվականից՝ աստղագիտության պրոֆեսոր Լոնդոնում, 1661 թվականից՝ Օքսֆորդում։ 1681-1683 թվականներին Լոնդոնի թագավորական ընկերության (Գիտությունների ակադեմիա) պրեզիդենտ։ 1660-ական թվականներից զբաղվել է ճարտարապետությամբ, դարձել անգլիական կլասիցիզմի խոշորագույն ներկայացուցիչներից։ Լոնդոնի վերակառուցման Ռենի նախագիծը (կազմվել է 1666 թվականի հրդեհից հետո) չի իրականացվել, սակայն Սիթիում նա կառուցել է բազմաթիվ բնակելի տներ և 52 եկեղեցի, որոնք ուշագրավ են կառուցվածքային և ծավալատարածական լուծումների բազմազանությամբ։ Լավագույնը Սբ․ Պողոսի տաճարն է Լոնդոնում աշխարհում ամենամեծ բողոքական տաճարը։ Գործերից են նաև Լոնդոնում՝ Չելսիի (1682-1691) և Գրինվիչի (1696-1716, ավարտվել է 1728 թվականին, ճարտարապետ Ջ․ Վանբրու և ուրիշներ) հոսպիտալները, Քեմբրիջում՝ Տրինիտիկոլեջի գրադարանը (1676-1684), Օքսֆորդում՝ Շելդոնի թատրոնը (1664-1669) և այլն։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.