Բնական միացությունների քիմիայի հիմնադիրներից, Լոնդոնի թագավորական ընկերության անդամ (1920) թվականին, նախագահ (1945—1950 թվականներին)։ ՍՍՀՄ ԳԱ արտասահմանյան անդամ (1966 թվականին)։ Ավարտել է Մանչեստրի համալսարանը (1910 թվականին), ստացել դոկտորի կոչում։ Եղել է Սիդնեյի (1912—1915 թվականներին), Լիվերպուլի (1915—1921 թվականներին), Մանչեստրի (1922—1928), Լոնդոնի (1928—1930 թվականներին) համալսարանների օրգանական քիմիայի, Օքսֆորդի համալսարանի (1930—1955 թվականներին) քիմիայի պրոֆեսոր։ Հիմնական աշխատանքները վերաբերում են տեսական օրգանական քիմիային։ Ուսումնասիրել է ալկալոիդների, իզոպրենոիդների, անտոցիանների կազմությունը, պարզել մորֆինի, ստրիխնինի կառուցվածքը, մշակել ատրոպինի, կոկաինի միացությունների սինթեզը։ Արժանացել է Նոբելյան մրցանակի 1947 թվականին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։