From Wikipedia, the free encyclopedia
Ֆարմակոլոգիան (հին հունարեն՝ φάρμακον` ֆարմակոն` թույն (դեղ), λόγος` բառ, բան (-λογία` գիտություն)) բժշկության ճյուղ է, որն ուսումնասիրում է դեղերին և նրանց աղբյուրները, հատկությունները, քիմիական գործընթացներին, ազդեցություններին գործածությանը վերաբերող գիտություն է[1]։ Դեղագիտությունն ուսումնասիրում է դեղի ծագումը, էությունը, հատկությունները և բոլոր մակարդակներում ազդեցությունը կենդանի օրգանիզմի վրա։ Այսինքն դեղամիջոցի ստեղծման ու կիրառման տեսական հիմքն է։ Համարվում է ինտեգրատիվ գիտություն, արմատներ ունի քիմիայում, կենսաքիմիայում, որոնք կապում է ֆիզիոլոգիայի հետ։
Ընդգրկում է ֆարմակոդինամիկան և ֆարմակոկինետիկան։ Առաջինն ուսումնասիրում է դեղի ազդեցությունը օրգանիզմի վրա, երկրորդը՝ հակառակը՝ դեղի կլանումից մինչև դուրսբերում։
Անցյալում ֆարմակոլոգիան ընդգրկում էր դեղանյութերի, դրանց ստացման աղբյուրների, դեղաձևերի տեխնոլոգիայի և բուժական օգտագործման վերաբերյալ եղած տեղեկությունները։ 19-րդ դարի 2-րդ կեսին այն դարձավ փորձառական գիտություն, և անջատվեցին դեղագործական գիտությունները[2]։
Դեղագիտությունը դեղագործությունը չէ, վերջինը դեղամիջոցի պատրաստման ու դուրսգրման գործունեությունն է։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.