Իվան Միխայլովիչ Սեչենով (ռուս.՝ Иван Михайлович Сеченов, օգոստոսի 1 (13), 1829[1][2][3], Սեչենովո, Կուրմիշսկիյ շրջան, Սիմբիրսկի նահանգ, Ռուսական կայսրություն[3] - նոյեմբերի 2 (15), 1905[1][2][3], Մոսկվա, Ռուսական կայսրություն[4][1][3]), ռուս գիտնական, ֆիզիոլոգ, ռուսական ֆիզիոլոգիայի դպրոցի հիմնադիր, հոգեբան, հոգեֆիզիոլոգ, բժշկության ուսուցիչ։ Իվան Պավլովը նրան անվանում էր «ռուսական ֆիզիոլոգիայի հայր»։ Հայտնի է կենտրոնական նյարդային համակարգի, մասնավորապես, գլխուղեղի փորձարարական ֆիզիոլոգիական հետազոտություններով, ինչպես նաև նյարդային ռեֆլեքսների մասին իր աշխատություններով։

Արագ փաստեր Իվան ՍեչենովИван Сеченов, Ծնվել է ...
Իվան Սեչենով
Иван Сеченов
Thumb
Ծնվել էօգոստոսի 1 (13), 1829[1][2][3]
Սեչենովո, Կուրմիշսկիյ շրջան, Սիմբիրսկի նահանգ, Ռուսական կայսրություն[3]
Մահացել էնոյեմբերի 2 (15), 1905[1][2][3] (76 տարեկան)
Մոսկվա, Ռուսական կայսրություն[4][1][3]
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Մասնագիտությունճարտարագետ, հոգեբան, ֆիզիոլոգ, մաթեմատիկոս և փիլիսոփա
Հաստատություն(ներ)Օդեսայի ազգային համալսարան[5], Բեստուժևյան դասընթացներ, Կայսերական բժշկա-վիրաբուժական ակադեմիա[3], Նովոռոսիյսկի կայսերական համալսարան, Սանկտ Պետերբուրգի կայսերական համալսարան[5][3] և Մոսկվայի կայսերական համալսարան[5]
Գործունեության ոլորտֆիզիոլոգիա և հոգեբանություն
ԱնդամակցությունՍանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիա[5][3], Ռուսաստանի գիտությունների ակադեմիա և Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիա[5][3]
Ալմա մատերՆիկոլայան ճարտարագիտական ուսումնարան[5], Մոսկվայի համալսարանի բժշկական ֆակուլտետ[5], Մոսկվայի կայսերական համալսարան, Մոսկվայի Ի. Սեչենովի անվան առաջին պետական բժշկական համալսարան, MSU Faculty? և Օդեսայի ազգային համալսարան
Գիտական աստիճանբժշկության դոկտոր (1860) և գիտությունների դոկտոր
Տիրապետում է լեզուներինռուսերեն[6]
Գիտական ղեկավարՅոհաննես Մյուլլեր, Ivan Glebov?, Ֆեոդոր Ինոզեմցև և Joseph Warwinsky?
Եղել է գիտական ղեկավարՆիկոլայ Վվեդենսկի, Վիկտոր Պաշուտին, Ալեքսանդր Սամոյլով, Vasily Florinsky? և Միխայիլ Շատերնիկով
Հայտնի աշակերտներՄիխայիլ Շատերնիկով և Ալեքսանդր Սամոյլով
Ինչով է հայտնի«Ռուսական ֆիզիոլոգիայի հայրը» (Ի․ Պավլով)
Պարգևներ
Սուրբ Ստանիսլավի 1-ին աստիճանի շքանշան Սուրբ Վլադիմիրի 3-րդ աստիճանի շքանշան Սուրբ Աննայի 2-րդ աստիճանի շքանշան
և Դեմիդովի մրցանակ
Ամուսին(ներ)Maria Alexandrovna Sechenova?
 Ivan Sechenov Վիքիպահեստում
Փակել

Կենսագրություն

Ծնվել է 1829 թվականի օգոստոսի 13-ին (հին տոմարով՝ օգոստոսի 1-ին) Սիմբիրսկի նահանգի Կուրմիշի ուեզդի Տյոպլի Ստան գյուղում (այժմ՝ գ․ Սեչենովո, Նիժնի Նովգորոդի մարզ), աղքատ ազնվականի ընտանիքում։ 1848 թվականին ավարտել է Սանկտ-Պետերբուրգի Գլխավոր զինվորական ինժեներական ուսումնարանը։ Ծառայել է պահեստային սակրավորային գումարտակում, զորացրվել է 1850 թվականին։ 1850-1856 թվականներին սովորել է Մոսկվայի համալսարանի բժշկական ֆակուլտետում։ Ավարտելուց հետո երեք տարի աշխատել է արտասահմանում՝ Լայպցիգում, Վիեննայում, Բեռլինում։

1860 թվականին հրավիրվել է աշխատելու Սանկտ-Պետերբուրգի Բժշկա-վիրաբուժական ակադեմիայում (այժմ՝ Կիրովի անվան Ռազմաբժշկական ակադեմիա)՝ ֆիզիոլոգիայի ամբիոնում, որտեղ էլ նույն թվականին հաջողությամբ պաշտպանել է իր դոկտորական դիսերտացիան՝ «Նյութեր ալկոհոլային արբեցողության ապագա ֆիզիոլոգիայի համար» աշխատանքով։ Ամբիոնին կից կազմակերպել է Ռուսաստանում առաջին ֆիզիոլոգիական լաբորատորիաներից մեկի բացումը։ 1870 թվականին լքել է ակադեմիան՝ ի նշան բողոքի ընդդեմ «կանանց դիսկրիմինացիայի» և Ի․ Մեչնիկովի աշխատանքից հեռացման։

Նույն թվականին ընդունվել է աշխատանքի Դ․ Մենդելեևի լաբորատորիայում՝ Սանկտ-Պետերբուրգի համալսարանում։ 1871-1876 թվականներին զբաղեցրել է Օդեսսայի Նովոռոսիյսկյան համալսարանի ֆիզիոլոգիայի ամբիոնի վարիչի պաշտոնը։ 1876-1888 թվականներին աշխատել է Պետերբուրգի համալսարանի զոոլոգիայի ամբիոնում, որտեղ 1888 թվականին կրկին բացել է առանձին ֆիզիոլոգիական լաբորատորիա։

1889-1901 թվականներին աշխատել է Մոսկվայի համալսարանում, սկզբում որպես պրիվատ-դոցենտ, հետո (1891 թվականից)՝ ֆիզիոլոգիայի պրոֆեսոր։ 1904 թվականին ընտրվել է Ռուսաստանի ԳԱ պատվավոր անդամ։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.