From Wikipedia, the free encyclopedia
Ալեքսանդր Ֆիլիպովիչ Սամոյլով (ռուս.՝ Александр Филиппович Самойлов, մարտի 26 (ապրիլի 7), 1867, Օդեսա, Խերսոնի նահանգ, Ռուսական կայսրություն[1] - հուլիսի 22, 1930[1], Մոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]), խորհրդային ֆիզիոլոգ։
Ալեքսանդր Սամոյլով | |
---|---|
Ծնվել է | մարտի 26 (ապրիլի 7), 1867 Օդեսա, Խերսոնի նահանգ, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | հուլիսի 22, 1930[1] (63 տարեկան) Մոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] |
Գերեզման | Վվեդենսկոե գերեզմանատուն |
Բնակության վայր(եր) | Aristov house?, Բոլշայա Կրասնայա փողոց, Կազան |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ և Խորհրդային Ռուսաստան |
Մասնագիտություն | ֆիզիոլոգ |
Հաստատություն(ներ) | Դորպատի կայսերական համալսարան, Փորձարարական բժշկության ինստիտուտ, Մոսկվայի կայսերական համալսարան, Կազանի կայսերական համալսարան և Մոսկվայի պետական համալսարան |
Գործունեության ոլորտ | ֆիզիոլոգիա և բժշկություն |
Ալմա մատեր | Դորպատի կայսերական համալսարան |
Գիտական աստիճան | գիտությունների դոկտոր |
Տիրապետում է լեզուներին | ռուսերեն |
Գիտական ղեկավար | Իվան Պավլով, Իվան Սեչենով և Rudolf Kobert? |
Եղել է գիտական ղեկավար | Խաչատուր Կոշտոյանց և V. V. Parin? |
Հայտնի աշակերտներ | V. V. Parin? |
Պարգևներ | |
Aleksandr Samoylov Վիքիպահեստում |
Ավարտել է Դորպատի համալսարանը (այժմ՝ Տարտու), 1893-1896 թվականներին աշխատել Իվան Պավլովի, 1896-1907 թվականներին՝ Իվան Սեչենովի լաբորատորիաներում։ Եղել է Կազանի (1903 թվականից) և Մոսկվայի (1924 թվականից) համալսարանների պրոֆեսոր։ Սրտի ֆիզիոլոգիայի և նյարդամկանային ապարատի հետազոտության մեթոդների հեղինակ է, էլեկտրակարդիոգրաֆիայի և միջնորդների մասին տեսության հիմնադիրներից (Ռուսաստանում), փորձառական ճանապարհով ապացուցել է (1928, Մ․ Կիսելյովի հետ) կենտրոնական արգելակման հումորալ բնույթը։ Աշխատանքները վերաբերում են մկանների, նյարդերի և զգացողության օրգանների ֆիզիոլոգիային։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.