From Wikipedia, the free encyclopedia
Իվան Կլիմա (չեխ.՝ Ivan Klíma, իսկական ազգանունը՝ Կուդերս (չեխ.՝ Kauders, սեպտեմբերի 14, 1931[1][2][3][…], Պրահա, Չեխոսլովակիա[4][5][6][…]), չեխ ժամանակակից արձակագիր, դրամատուրգ և հրապարակախոս, որի ստեղծագործությունները թարգմանված են գրեթե բոլոր հնարավոր լեզուներով՝ անգլերեն, գերմաներեն, ռուսերեն, հունարեն, նորվեգերեն, ճապոներեն, թուրքերեն և շատ այլ։
Իվան Կլիմա չեխ․՝ Ivan Klíma | |
---|---|
Ծննդյան անուն | չեխ․՝ Ivan Kauders |
Ծնվել է | սեպտեմբերի 14, 1931[1][2][3][…] (93 տարեկան) |
Ծննդավայր | Պրահա, Չեխոսլովակիա[4][5][6][…] |
Մասնագիտություն | գրող, ակնարկագիր, դրամատուրգ, լրագրող, վիպասան, մանկավարժ, բանաստեղծ և հրապարակախոս |
Լեզու | չեխերեն |
Քաղաքացիություն | Չեխիա և Չեխոսլովակիա |
Կրթություն | Պրահայի Կարլի համալսարան և Բարձրագույն տնտեսական դպրոց Պրահայում[7] |
Անդամակցություն | Českobratrská církev evangelická. Sbor (Vinohrady, Praha, Česko)?[8] |
Կուսակցություն | Չեխոսլովակիայի կոմունիստական կուսակցություն |
Աշխատավայր | Միչիգանի համալսարան |
Պարգևներ | |
Ամուսին | Helena Klímová? |
Զավակներ | Michal Klíma? և Hana Bergmannová Klímová?[10] |
Ազգականներ | Martin Klíma? |
Ivan Klíma Վիքիպահեստում |
Լինելով 10-ամյա երեխա՝ երեք ու կես տարի անցկացրել է հրեաների համար Տերեզին ֆաշիստական համակենտրոնացման ճամբարում[11]։
Պատերազմից հետո ավարտել է գիմնազիան և Կարլովի համալսարանի արվեստի ֆակուլտետը։ Նրա դիպլոմային աշխատանքը նվիրված էր Կարել Չապեկի արվեստին։ Դարձել է լրագրող և համագործակցել «Ческе новины» թերթի հետ։
1956 թվականից «Кветы» թերթում աշխատել է որպես խմբագիր, 1959-1963 թվականներին Československý spisovatel (Չեխոսլովակյան գրող) հրատարակչությունում։ 1963—1969 թվականներին եղել է մշակութային-քաղաքական «Literární noviny» և «Literárních listů» ամսագրերի գլխավոր խմբագրի տեղակալ։
1953 թվականին ընդունվել է Չեխոսլովակիայի Կոմունիստական կուսակցության շարքերը[12]։ 1960-ական թվականներին չեխ այլ մտավորականների հետ ակտիվ մասնակցություն է ունեցել Պրահայի գարնան կազմակերպման մեջ։ 1967 թվականին հեռացվել է կուսակցությունից։
1969 թվականին տեղափոխվել է ԱՄՆ, որտեղ աշխատել է Միչիգանի համալսարանում որպես հրավիրված դասախոս։ Հայրենիք է վերադարձել 1970 թվականին։
1990-ական թվականների կեսերին Իվան Կլիման դարձել է չեխական ՊԵՆ ակումբի նախագահի տեղակալ։
Իվան Կլիման չեխ հոգեբանական արձակի հեղինակ ստեղծողներից է։ Ճանաչում ձեռք է բերել որպես այլախոհ գրող, որի ստեղծագործությունները 1967 թվականից մինչև 1989 թվականի «Թավշե հեղափոխություն» չէր կարող հայտնվել պաշտոնական չեխական մամուլում։ Իվան Կլիմայի գործերը տպվում էին սամիզդատ (տնայնագործական տպագրությամբ) և ընթերցողից ընթերցող էին փոխանցվում։ Նա մեծ ճանաչում ուներ չեխ տարագիրների շրջանում։
Արձակ ստեղծագործությունների, փիլիսոփայական վեպերի, դրամաների, պատմվածքների, ակնարկների, էսսեների, մանկական գրքերի հեղինակ է։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.