Իմերեթի մարզ
Վրաստան From Wikipedia, the free encyclopedia
Վրաստան From Wikipedia, the free encyclopedia
Իմերեթի մարզ (վրաց.՝ იმერეთის მხარე՝ Իմերեթիս մխարե), մարզ Վրաստանի արևմուտքում։ Գտնվում է Ռիոնի գետի և նրա վտակների ավազանի միջին հոսանքում։ Վարչական կենտրոնն է քաղաք Քութայիսը։
Իմերեթի մարզ վրաց.՝ იმერეთის მხარე | |
---|---|
Երկիր | Վրաստան |
Կարգավիճակ | Մխարե |
Մտնում է | Վրաստան |
Վարչկենտրոն | Քութայիս |
Նահանգապետ | Իռակլի Չոգովաձե |
Հիմնական լեզու | վրացերեն |
Պաշտոնական լեզուներ | վրացերեն |
Բնակչություն (2014) | 533 906[1] (անգլ.) |
Ազգային կազմ | վրացիներ (99,3%), ռուսներ (0,25%), հայեր (0,13%)[1] |
Կրոնական կազմ | ուղղափառություն (99%)[2] |
Տարածք | 6 552.3[3] |
Հիմնադրված է | 1995 թ. |
Սահմանակցում է | Սամեգրելո-Զեմո Սվանեթ, Գուրիայի մարզ, Սամցխե-Ջավախեթի մարզ, Շիդա Քարթլիի մարզ և Ռաճա-Լեչխում և Քվեմո Սվանեթ |
Ժամային գոտի | UTC+4 |
ISO 3166-2 կոդ | GE-IM |
Հեռախոսային կոդ | 231 |
Ավտոմոբիլային կոդ | 60 |
imereti.gov.ge | |
Անվանումը կազմված է վրացերեն Իմեր (վրաց.՝ იმერ) «այն կողմը» բառից և տեղ իմաստ արտահայտող -եթի (վրաց.՝ -ეთი) վերջածանցից, այսինքն՝ արևելյան Վրաստանի նկատմամբ Լիխի լեռնաշղթայից այն կողմ գտնվող երկիր[4]։
Գրականության մեջ հիշատակվում է նաև Իմերեթիա ձևով։
Իմերեթիի մարզը բաժանվում է 12 շրջանների՝
Մարզի հիմնական բնակչությունը վրացիներ են, ավելի ճիշտ, նրանց ազգագրական խմբի իմերեթացիները։ Իմերեթիի հյուսիսարևելյան մասում ապրում են օսեր (այդ տարածքը, որը իրենք բնակեցնում են, մասնակիորեն ճանաչված Հարավային Օսիայի հարավարևմտյան մասն է)։ Խոսում են վրացերենի իմերեթյան բարբառով։ Բնակվում են նաև հայեր (5.000), ռուսներ, ուկրաինացիներ։
Մարզի ամենամեծ քաղաքը Քութայիսն է։ Բացի դրանից կան նաև ուրիշ արդյունաբերական կենտրոններ, ինչպիսին է Սամտրեդիան, Ճիաթուրան (մանգանի արտադրություն), Տղիբուլը (ածուխ), Զեստափոնը (մետաղներ), Խոնի։ Իմերեթը ավանդական գյուղատնտեսական տարածք է, որը հայտնի է իր խաղողով և թթենիով։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.