Ժոզեֆ Լուի Լագրանժ (ֆր.՝ Joseph Louis Lagrange, հունվարի 25, 1736(1736-01-25)[1][2][3][…], Թուրին, Սարդինիայի թագավորություն[4][5][6][…] - ապրիլի 10, 1813(1813-04-10)[1][2][3][…], Փարիզ, Ֆրանսիա[5][7]), ֆրանսիացի մաթեմատիկոս և մեխանիկ, մշակել է վարիացիոն հաշվի հիմնական հասկացությունները։
Արագ փաստեր Ժոզեֆ Լուի Լագրանժֆր.՝ Joseph-Louis Lagrange, Ծնվել է ...
Ժոզեֆ Լուի Լագրանժ ֆր.՝ Joseph-Louis Lagrange |
---|
|
Ծնվել է | հունվարի 25, 1736(1736-01-25)[1][2][3][…] Թուրին, Սարդինիայի թագավորություն[4][5][6][…] |
---|
Մահացել է | ապրիլի 10, 1813(1813-04-10)[1][2][3][…] (77 տարեկան) Փարիզ, Ֆրանսիա[5][7] |
---|
Գերեզման | Պանթեոն (Փարիզ) |
---|
Բնակության վայր(եր) | Պիեմոնտ |
---|
Քաղաքացիություն | Ֆրանսիա և Սարդինիայի թագավորություն |
---|
Մասնագիտություն | մաթեմատիկոս, աստղագետ, ֆիզիկոս, քաղաքական գործիչ, գրող և համալսարանի դասախոս |
---|
Հաստատություն(ներ) | Բարձրագույն նորմալ դպրոց |
---|
Գործունեության ոլորտ | մաթեմատիկական անալիզ, թվերի տեսություն, Analytical mechanics?, երկնային մեխանիկա, մաթեմատիկական անալիզ, մաթեմատիկա[8] և աստղագիտություն[8] |
---|
Պաշտոն(ներ) | Պահպանողական սենատի անդամ և նախագահ |
---|
Անդամակցություն | Լոնդոնի թագավորական ընկերություն[6], Պրուսիայի գիտությունների ակադեմիա[4], Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա, Ֆրանսիական գիտությունների ակադեմիա[4], Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիա, Ռուսաստանի գիտությունների ակադեմիա, Իտալիայի գիտությունների ազգային ակադեմիա, Բավարիական գիտությունների ակադեմիա, Էդինբուրգի թագավորական ընկերություն[6], Ֆրանսիական գիտությունների ակադեմիա[6], Պրուսիայի գիտությունների ակադեմիա[6] և Թուրինի գիտությունների ակադեմիա[7] |
---|
Ալմա մատեր | Թուրինի համալսարան |
---|
Տիրապետում է լեզուներին | ֆրանսերեն[1][8][9] և գերմաներեն[8] |
---|
Գիտական ղեկավար | Giovanni Battista Beccaria? |
---|
Եղել է գիտական ղեկավար | Սիմեոն Պուասոն[10], Giovanni Plana?[11] և Ժոզեֆ Ֆուրիե[12] |
---|
Հայտնի աշակերտներ | Ժոզեֆ Ֆուրիե և Սիմեոն Պուասոն |
---|
Ազդվել է | Լեոնարդ Էյլեր |
---|
Պարգևներ | |
---|
Ամուսին(ներ) | Vittoria Conti? և Adélaïde Le Monnier?[14] |
---|
Ստորագրություն
|
Joseph-Louis Lagrange Վիքիպահեստում |
Փակել
Նա մաթեմատիկան ուսումնասիրել է ինքնուրույն և արդեն 19 տարեկանում Տուրնիի հրետանային դպրոցի պրոֆեսոր էր։
1759 թվականին ընտրվել է Բեռլինի գիտությունների ակադեմիայի անդամ, իսկ 1766 - 1787 թվականներին եղել է այդ ակադեմիայի մաթեմատիկական դասարանի տնօրեն։ 1787 թվականին տեղափոխվել է Փարիզ, 1795 թվականին դարձել է նորմալ դպրոցի, իսկ 1797 թվականին՝ Պոլիտեխնիկական դպրոցի տնօրեն։
Լագրանժի ամենակարևոր աշխատանքները վերաբերում են վարիացիոն հաշվին. նա առաջարկել է վարիացիոն խնդիրների լուծման ընդհանուր անալիտիկ մեթոդ, որոնք կոչվել են Լագրանժի խնդիրներ։ Նա շարժման հավասարումներին տվել է նոր ձև, որոնք կոչվում են Լագրանժի հավասարումներ։ «Անալիտիկ մեխանիկա» (1788 թվական) դասական աշխատությունում նա ստատիկայի հիմքում դրել է հնարավոր տեղափոխությունների սկզբունքը, այնուհետև այդ սկզբունքը զուգակցելով ֆրանսիացի գիտնական Դ՛Ալամբերի սկզբունքների հետ՝ կառուցել է նաև դինամիկան. (Դ՛Ալամբերի - Լագրանժի սկզբունք)։
Լագրանժը արժեքավոր հետազոտություններ է կատարել նաև մաթեմատիկական անալիզի, թվերի տեսության, հանրահաշվի, դիֆերենցիալ հավասարումների, մաթեմատիկական քարտեզագրության, աստղագիտության և այլ գիտությունների ոլորտում։