![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/f/f6/State_Engineering_University_of_Armenia_2.jpg/640px-State_Engineering_University_of_Armenia_2.jpg&w=640&q=50)
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան
համալսարան / From Wikipedia, the free encyclopedia
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը (ՀԱՊՀ)՝ բարձրագույն ուսումնական հաստատություն է Հայաստանում։ Համալսարանի կենտրոնական մասնաճյուղը գտնվում է Երևանում։
Արագ փաստեր Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան, Հապավում ...
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան | |
---|---|
![]() | |
![]() | |
Հապավում | ՀԱՊՀ |
Տեսակ | համալսարան |
Նախկին անվանումներ | Երևանի Կառլ Մարքսի անվան Պոլիտեխնիկական Ինստիտուտ (1933-1991), Հայաստանի պետական Ճարտարագիտական Համալսարան (1991-2014) |
Հիմնադրված է | 1933 |
Անվանված է | Կարլ Մարքս |
Տիպ | պետական |
Ռեկտոր | Գոռ Վարդանյան |
Ուսանողներ | շուրջ 10 000 |
Անդամակցություն | Եվրոպայի համալսարանների միություն[1] |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Երևան (մասնաճյուղեր՝ Գյումրիում, Վանաձորում, Կապանում) |
Պարգևներ | |
Կայք | polytech.am |
![]() ![]() Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան, Հայաստան | |
![]() |
Փակել
Մինչև 1991 թ. համալսարանը հայտնի էր որպես Երևանի Կառլ Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտ կամ պարզապես Երևանի Պոլիտեխնիկական Ինստիտուտ՝ ԵրՊԻ (հաճախ ոչ-պաշտոնապես անվանվում էր «Պոլիտեխնիկ»), իսկ 1991-2014 թթ. անվանվում էր Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան (ՀՊՃՀ)։ 2014 թ. նոյեմբերի 13-ին Հայաստանի կառավարության որոշմամբ «Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան (Պոլիտեխնիկ)» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերակազմավորվել է «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի[2]։