Թոքաբորբ
From Wikipedia, the free encyclopedia
Թոքաբորբ կամ պնևմոնիա (հուն․՝ πνευμονία - թոքի բորբոքում), բնութագրվում է որպես թոքի շնչական հատվածի սուր վարակային բորբոքում, որը գերազանցապես ախտահարում է ալվեոլները[4], նրանց մեջ առաջացնելով էքսուդացիա։
Թոքաբորբ | |
---|---|
Բլթային թոքաբորբ | |
Տեսակ | վարակիչ հիվանդություն, հիվանդության կարգ և մահվան պատճառ |
Պատճառ | Վարակ, Ասպիրացիոն թոքաբորբ և ծխում |
Հիվանդության ախտանշաններ | հազ[1], արագաշնչություն[1], տենդ[1], հևոց[1], Արյունախխում[2], Խռմփոց[2] և դող[3] |
Բուժաքննություն | կրծքավանդակի ռենտգեն[1], CT[1] և խորխի մանրեաբանական հետազոտություն |
Բժշկական մասնագիտություն | թոքաբանություն և վարակաբանություն |
ՀՄԴ-9 | 480, 481, 482, 483, 484, 485, 486 և 770.0 |
ՀՄԴ-10 | J18.9 |
Բուժում | դեղանյութեր |
Pneumonia Վիքիպահեստում |
Այս բնութագրումը նշում է ալվեոլների բորբոքման վարակային բնույթը ի տարբերություն ոչ վարակային ախտահարմանը, որը առաջանում է իմունաբանական և ալերգիկ բորբոքման ժամանակ և կոչվում է «պնևմոնիտ»։ Թոքաբորբը սովորաբար առաջանում է բակտերային կամ վիրուսային վարակներով կամ այլ միկրոօրգանիզների պատճառով, որոշ բուժումների կամ ինքնաիմուն հիվանդություններից[5][6]։ Ռիսկի գործոններ են համարվում թոքի այլ հիվանդությունները ինչպիսիք են ցիստիկ ֆիբրոզը, ԹՔՕՀ, և ասթման, շաքարային դիաբետը, սրտային անբավարարությունը, ծխելը, ինսուլտից հետո առաջացած թույլ կենսաակտիվությունը կամ թույլ իմուն համակարգի առկայությունը[7]։ Ախտորոշումը հիմնված է ախտանիշների և ֆիզիկալ հետազոտության վրա[8]։ Կրծքավանդակի ռենտգեն հետազոտությունը, արյան քննությունը, և խորխի ցանքսը կարող են օգնել ախտորոշմանը[8]։ Հիվանդությունը դասակարգվում է կախված այն բանից, թե ինչքանով է այն կապված հասարակության, հիվանդանոցի, կամ բուժհաստատության հետ[9]։