![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/7/75/Karl_Schwarzschild_and_Ejnar_Hertzsprung_%25281909%2529.jpg/640px-Karl_Schwarzschild_and_Ejnar_Hertzsprung_%25281909%2529.jpg&w=640&q=50)
Էյնար Հերցշպրունգ
From Wikipedia, the free encyclopedia
Էյնար Հերցշպրունգ (դան․՝ Ejnar Hertzsprung, հոկտեմբերի 8, 1873(1873-10-08)[1][2][3][…], Ֆրեդերիկսբերգ, Դանիա - հոկտեմբերի 21, 1967(1967-10-21)[4][1][2][…], Ռոսկիլե, Դանիա), դանիացի աստղագետ, աշխատել է Յոհանեսբուրգի աստղադիտարանում։
Էյնար Հերցշպրունգ Ejnar Hertzsprung | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հոկտեմբերի 8, 1873(1873-10-08)[1][2][3][…] Ֆրեդերիկսբերգ, Դանիա |
Մահացել է | հոկտեմբերի 21, 1967(1967-10-21)[4][1][2][…] (94 տարեկան) Ռոսկիլե, Դանիա |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | աստղագետ, քիմիկոս և համալսարանի դասախոս |
Հաստատություն(ներ) | Լեյդենի համալսարան, Գյոթինգենի համալսարան, Լեյդենի համալսարան[3] և Լեյդենի համալսարան[3] |
Գործունեության ոլորտ | աստղագիտություն |
Անդամակցություն | Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Թագավորական Դանիական գիտությունների ակադեմիա և Նիդերլանդական արվեստների և գիտությունների թագավորական ակադեմիա |
Գիտական ղեկավար | Վիլհելմ Օստվալդ, Հանս Է. Լաու և Կարլ Շվարցշիլդ |
Եղել է գիտական ղեկավար | Վիլեմ Յակոբ Լեյտեն[5], Ջերարդ Կոյպեր[6], Pieter Oosterhoff?[7], Հենրիկ վան Գենտ[8], Aernout de Sitter?[9], Ադրիան Վեսելինկ[10], Լուկաս Պլուտ[11], Jacobus Gijsbertus Ferwerda?[12] և Վիլեմ Քրիստիան Մարտին[12] |
Պարգևներ | |
![]() |
1911-ից 1913 թվականները համատեղ Հենրի Ռասելի հետ ստեղծել է Հերցշպրունգ-Ռասելի դիագրամը։ 1913 թվականին նա հաշվարկել է որոշ ցեֆեիդների հեռավորությունը[16], և դրանով իսկ հնարավոր դարձրեց ճշգրտել Հենրիետս Լավիտի կողմից հայտնաբերված ցեֆեիդների պարբերության և լուսատվության կապը։ Այս գնահատման ժամանակ նա սխալ է թույլ տվել, հնարավոր է, որ գրչի սահքի հետևանքով, արդյունքում աստղերը հաշվարկվել են տասը անգամ մոտ։ Հերցշպրունգը օգտագործել է այս գնահատականը Փոքր Մագելանի ամպի հեռավորությունը գնահատելիս։
1919-ից 1946 թվականները Հերցշպրունգը աշխատել է Լեյդենի աստղադիտարանում Նիդերլանդներում, 1937 թվականից աշխատել է այստեղ որպես տնօրեն։ Նրա ուսանողներից է եղել Ջերարդ Կոյպերը։ Հերցշպրունգի ամենանշանակալի ներդրումը գիտության մեջ հավանաբար կարելի է համարել նրա առաջարկած աստղերի սպեկտրալ դասերով, զարգացման աստիճանով և լուսատվությամբ դասակարգման մեխանիզմը։ Հերցշպրունգ-Ռասելի դիագրամը կիրառվում է աստղերի տիպերի և էվոլյուցիայի զարգացման դասակարգման համար։
Հայտնաբերել է երկու աստերոիդ՝ (1627) Իվար ( Ամուրի աստերոիդների խումբ) և (1702) Կալահարի։
Հերցշպրունգը պարգևատրվել է Թագավորական աստղագիտական միության ոսկե մեդալուվ (1929) և Բրյուսի մեդալով (1937)։ Նրա պատվին են անվանվել խառնարան Լուսնի վրա և (1693) Հերցշպրունգ աստերոիդը։