Դանիական թագավորություն
From Wikipedia, the free encyclopedia
Դանիական թագավորություն (դան․՝ Danmarks Rige), սահմանադրական միապետություն և համայնք` բաղկացած երեք ինքնավար մասերից․
- Դանիա` Հյուսիսային Եվրոպայում
- Ֆարերյան կղզիներ` Հյուսիսային Ատլանտիկայում
- Գրենլանդիա` Հյուսիսային Ամերիկայում[5]։
Դանիական թագավորություն | |||||
---|---|---|---|---|---|
| |||||
Կարգավիճակ | ինքնիշխան պետություն, սահմանափակ միապետություն, թագավորություն, colonial power?, երկիր, ունիտար պետություն, OECD country? և realm? | ||||
Ներառում է | Դանիա, Ֆարերյան կղզիներ և Գրենլանդիա | ||||
Պետական լեզու | դանիերեն, ֆարյորերեն[1] և գրենլանդերեն[2] | ||||
Մայրաքաղաք | Կոպենհագեն | ||||
Պետական կարգ | ունիտար պետություն, սահմանափակ միապետություն և խորհրդարանական միապետություն | ||||
Օրենսդիր մարմին | Ֆոլկետինգ | ||||
Երկրի ղեկավար | Դանիայի կրոնպրինց Ֆրեդերիկ | ||||
Կառավարության ղեկավար | Մետե Ֆրեդերիկսեն | ||||
Ազգաբնակչություն | 5 930 987 մարդ (հունվարի 1, 2020)[3] | ||||
Հիմն | Kong Christian stod ved højen mast? և Դանիայի օրհներգ | ||||
Հիմնադրված է | մոտ 965 թ. | ||||
Արժույթ | DKK և Faroese króna? | ||||
Կենտրոնական բանկ | Դանիայի ազգային բանկ | ||||
Ազգային տոն | Yule? | ||||
Ժամային գոտի | UTC+1, UTC+0, UTC−01:00?, UTC-2, UTC−3, UTC−4, Կենտրոնական եվրոպական ժամանակ, WET? և ADT? | ||||
Հեռախոսային կոդ | +45, +298 և +299 | ||||
Ինտերնետ-դոմեն | .dk | ||||
Մարդկային ներուժի զարգացման ինդեքս | 0,948[4] | ||||
Դանիան համարվում է թագավորության ամենամեծ մասը, նրանից բխում են դատական, օրենսդիր և գործադիր իշխանությունները[6]։ Անդամ երկրների հարաբերությունները կոչվում են Ազգերի համագործակցություն (Rigsfællesskabet)[7]: Ֆարերյան և գրենլանդյան օրենքների համաձայն՝ Ֆարերյան կղզիները և Գրենլանդիան ինքնավար համայնք թագավորության ներսում[8]։
Այս երեք երկրներից միայն Դանիան է Եվրամիության անդամ պետություն։
Դանիայի սահմանադրության համաձայն՝ թագավորության բոլոր մասերի արտաքին քաղաքականության վերաբերյալ հարցերը որոշվում է դանիական կառավարության կողմից։ 1948 թվականին Ֆարերյան կզղիները դարձել են ինքնավար, իսկ Գրենլանդիան՝ 1979 թվականին։ Գրենլանդիայի ինքնավարությունը է'լ ավելի է ընդարձակվել 2009 թվականին, իսկ ներկայումս դանիական կառավարությունը գրեթե չունի ազդեցություն Գրենլանդիայի ներքին գործերի վրա։