հանգստի գոտի՝ ատրակցիոն խաղերով, մշակութային այլ ենթակառուցվածքներով From Wikipedia, the free encyclopedia
Զվարճանքի զբոսայգի (ատրակցիոնների զբոսայգի, թեմատիկ զբոսայգի), հավաքական տերմին, որն առանձնանում է որոշակի թվով ատրակցիոնների և զվարճանքի այլ տեսակների միևնույն տարածքում գտնվելով։ Զվարճանքի այգին տարբերվում է քաղաքային զբոսայգիներից և մանկական խաղահրապարակներից նրանով, որ նախատեսված է մարդկանց լայն շրջանակի զվարճանքի համար։ Իսկ ի տարբերություն տոնավաճառների և ժողովրդական զբոսահանդեսների, որոնք ժամանակավոր են և շարժական, զվարճանքի այգիները ստացիոնար են և նախատեսված են երկարատև գործելու համար։ Երբեմն զբոսայգին լինում է թեմատիկ, որը զվարճանքի այգի է՝ ատրակցիոններով, շրջապատող դեկորացիաներով, և որի սպասարկող անձնակազմը ոճավորված է որոշակի թեմայի շուրջ, օրինակ՝ Վայրի արևմուտք կամ Ծովահենների կղզի և այլ թեմաներով։
Դիսնեյլենդ | |
1583 թվականին Դանիայում կառուցվել է «Բակկեն» (բլուր) զբոսայգին, որը գտնվում է Կոպենհագենից դեպի հյուսիս Կլամփենբորգում։ Այն համարվում է աշխարհում կառուցված զվարճանքի առաջին զբոսայգին[1][2], որով էլ դրվել է ատրակցիոնների ստացիոնար պուրակների պատմության սկիզբը[3]։
Ըստ ավանդույթի, մի աղջիկ, քայլելով Կոպենհագենի հյուսիսում գտնվող Եղնիկների թագավորական պուրակում, նկատել է գետնի տակից դուրս հորդող ստորգետնյա աղբյուր։ Այդ ջրից նա տուն է բերել։ Աղբյուրի ջուրը համարվել է բուժիչ։ Դրանից հետո դեպի պուրակ են ձգտել հազարավոր մարդիկ։ Դանիացիներն աղբյուրի մոտ էին հավաքվում հանգստանալու՝ վայելելով լռությունն ու սառնությունը։ Դերասաններն այստեղ սկսել են փողոցային ներկայացումներ կազմակերպել, հանրությանը զվարճացնելու համար։ Սկսել են ժամանակավոր թատերական ներկայացումներ՝ բալագաններ կազմակերպել։ Կառուցվել են գիշերակացի տներ։ Դրան հաջորդել են պարզունակ ատրակցիոններ։ Հետաքրքրական է, որ «Բակկեն» զբոսայգին շարունակում է գործել առ այսօր, առանց ընդմիջման և պահպանելով Դանիայի 16-րդ դարի ոգին[4]։
17-18-րդ դարերում Եվրոպայում (Ֆրանսիա, Իտալիա), ապա Ռուսաստանում բարձրաշխարհիկ ազնվականության զբոսայգիներում և պուրակներում տոնական օրերին կազմակերպվում էին զանազան զվարճանքներ։ Ազնվականները փորձում էին զարմացնել միմյանց։ Սկզբում նրանց ճարտարապետները, օգտագործելով իրենց ամբողջ երևակայությունը, շեշտը դնում էին միայն լանդշաֆտային փոփոխության վրա (ջրի կասկադներ, արհեստական լճեր, քարայրեր)։ Այնուհետև սկսեցին հայտնվել առաջին ատրակցիոնները։ Դրանցից է Սրբազան անտառ այգին (Հրեշների ամառանոց) Բոմարցոյում, որտեղ սովորական ազնվական ագարակը վերածվել է մի ամբողջ զվարճանքի զբոսայգու, որտեղ ատրակցիոնների դերը կատարել են հրեշների վիթխարի արձանները։ Այն նմանատիպ ատրակցիոններից առաջինն է աշխարհում։ Մեծ տարածում են ստացել ջրային խաղերով ատրակցիոնների զբոսայգիները (հումորային շատրվաններ)։ Ինժեներական մտքի սրամիտ լուծումն իրենից ներկայացնում էր շատրվանի նման ջրի շիթերի հանկարծակի ժայթքումը։
18-րդ դարի կեսերին հայտնի ռուս գիտնական և ինժեներ Անդրեյ Նարտովը Պետրոս I թագավորի համար «Մեխանիկական սահելու բլուր» է հորինել։ Շինությունը շահագործվել է, բայց ատրակցիոնային ինդուստրիան սկսվել է միայն հաջորդ դարում, երբ Մոսկվայի մոտ ջախջախված նապոլեոնական բանակի նախկին զինվորները ստեղծել են ատրակցիոնի նմանօրինակ՝ այն անվանելով «Ռուսական բլուրներ» (ռուս.՝ Русские горки)։ Այդ անվանումով ատրակցիոնը հայտնի է մինչև օրս։ Ռուսաստանում ավելի հաճախ անվանում են «Ամերիկյան բլուրներ»։ Այն աշխարհի ամենահայտնի ժամանցային ատրակցիոնն է համարվում աշխարհի տարբեր ծայրերում։
Մեծ ճանաչում են վայելել նաև ձիերով կարուսելները։ Ձիերով կարուսելները դարձել են առաջին շարժական ատրակցիոնները, որոնք հնարավոր էր հեշտությամբ քանդել և տեղափոխել սայլերով։
1860-ական թվականների և 1870-ական թվականների նորարարությունների ալիքը հանգեցրել է մեխանիկական ատրակցիոնների առաջացմանը, ինչպիսիք են գոլորշիով աշխատող կարուսելը (որը կառուցվել է Թոմաս Բրեդշոույի կողմից Էյլշամ տոնավաճառային քաղաքում), հատկապես Ֆրեդերիկ Սավեգի կողմից Քինգս Լիյն քաղաքից, (Նորֆոլկ, Անգլիա), որի կարուսելային սարքավորումները արտահանվել են ամբողջ աշխարհում։ Նրա «ձիեր հեծնելու» նորամուծությունն այսօր կարելի է տեսնել կարուսելներում[5]։ Սա նշանավորել է ժամանակակից զվարճանքների զբոսայգիների դարաշրջանի սկիզբը, քանի որ բանվոր դասակարգին ավելի ու ավելի հասանելի էր դառնում ժամանցը[6]։
19-րդ դարի սկզբին Ամերիկայում, որտեղ հանգստյան օրերին տրամվայների ուղևորների թիվը զգալիորեն կրճատվում էր, յուրօրինակ կոմերցիոն քայլ են մտածել։ Հաճախորդների ուշադրությունը տրամվայով երթևեկելու վրա սևեռելու համար՝ ատրակցիոն զբոսայգիները կազմակերպում էին տրամվայի երթուղիների վերջին կայարաններում։ 1925 թվականին կառուցվել է մոտ մեկուկես հազար նման զբոսայգի։ Սկզբում մուտքն անվճար էր, այնուհետև տարածք մուտք գործելու համար գումար էին գանձում։ Այդպիսի պուրակներն սկսեցին անվանե «Տրամվայների զբոսայգիներ» (անգլ.՝ trolley park), քանի որ «trolley»՝ մետաղաձողային հոսանքահանիչ (ռուս.՝ штанговый токосъёмник) է այդ ժամանակ կիրառվել ԱՄՆ-ի տրամվայների վրա[7]։
1912 թվականին Ռուսաստանում առաջին ատրակցիոն պարկը բացվել է Սանկտ-Պետերբուրգի Սպայական փողոցում (այժմ՝ Դեկաբրիստների), որը կոչվել է «Լունա-պարկ»։ Համալիրի կազմում, մասնավորապես, ընդգրկված են եղել Սատանի անիվը (բարձր արագության կենտրոնախույս ատրակցիոն, որը մարդկանց այս ու այն կողմ էր շպրտում)[8], սահելու բլուրները (լեռնային երկաթուղի թունելներով և կտրուկ շրջադարձերով)[9][10]։ Խորհրդային միությունում Նոր տնտեսական քաղաքականության[11] ժամանակներում սկվել է զբոսայգիների կառուցման իսկական բում։ 1928 թվականին ԽՍՀՄ-ում կառուցվել է Մոսկվայի կենտրոնական՝ Գորկու անվան մշակույթի և հանգստի զբոսայգին[12], որն Արևելյան Եվրոպայում գոյություն ունեցող ամենախոշոր զբոսայգին է (ընդհանուր մակերեսը՝ 219,7 հա)։
Երկրորդ համաշխարհային պատերազմի բերած աղետների հետևանքով, զվարճանքի ինդուստրիայի զարգացումը երկարատև դադար է ունեցել։ Իսկական առաջընթաց էր ընտանեկան հանգստի համար նախատեսված Ուոլթ Դիսնեյի նախաձեռնությամբ և ֆինանսավորմամբ կառուցված զբոսայգին։ 1955 թվականին Դիսնեյը ներդրել է 100 հազար դոլլար։ Բայց գործարար գործընկերները Դիսնեյի գաղափարը համարել են ուտոպիա, և սեփականատերը ստիպված էր իր բոլոր բաժնետոմսերը գրավ դնել Անահայմում (Կալիֆոռնիա) առաջին Դիսնեյլենդի կառուցման համար։ Ժամանցի ինդուստրիայում ներդրված 17 միլիոն դոլարը ոչ միայն ծախսերը հանեցին, այլև բերեցին հսկայական եկամուտ սեփականատիրոջը։
Գրավիչ ճանապարհորդություն հայտնի մուլտֆիլմերի կախարդական երկրում։ - Դիսնեյլենդ զբոսայգու հայեցակարգ |
Դիսնեյի առաջին պարկի համբավից ոգեշնչված կառուցվել են նմանատիպ զբոսայգիներ ամբողջ Ամերիկայում։ Արլինգտոնում ստեղծվել է «Վեց Դրոշ Տեխասի վրա» զբոսայգին, որը նվիրված է Ամերիկայի Միացյալ Նահանգների պատմությանը։ Նեշվիլում (նահանգ՝ Թենեսի) կառուցվել է «Օփրիլենդ» քանթրի ոճով։ Նյու Ջերսիում «Մեծ արկած» և «Սաֆարի առյուծների քաղաքում» զբոսայգիներում միավորված են բացօթյա կենդանաբանական այգին և ատրակցիոնները։ Այստեղ կենդանիները պահվում են բնական պայմաններում։
Քաղաքակիրթ երկրների մյուս մասը զգալիորեն հետ է մնում զվարճանքի ատրակցիոնների կառուցման թվով։ Եվրոպայում և Ասիայում խոշոր ժամանցային կենտրոններ հայտնվել են միայն վերջին մի քանի տասնամյակների ընթացքում։ Դրանցից առավել հայտնիներից են 1992 թվականին կառուցված «Փարիզյան Դիսնեյլենդը և Սեուլի (Կորեա) «Լոթե Վորլդ» զվարճանքի զբոսայգիները։ Վերջինս գրանցվել Է «Գինեսի ռեկորդների գրքում», որպես աշխարհի խոշորագույն փակ զբոսայգի (ընդհանուր մակերեսը կազմել է ավելի քան 7560 հա)։
Ատրակցիոն զբոսայգիներից մեծ ժողովրդականություն են վայելում։ «Բիզնես-ամսագրի» տվյալներով՝ մեկ տարվա ընթացքում, միայն ԱՄՆ-ում ատրակցիոն զբոսայգիներ այցելելողների թիվը հասնում է 170 միլիոն մարդու։ Ընդ որում, նման զբոսայգիների ընդհանուր եկամուտը գերազանցում է տարեկան 1 մլրդ դոլարը։ 2006 թվականին Ռուսաստանում գործել են շուրջ 700 ատրակցիոն զբոսայգիներ, որոնք ջուրջ 3,5 միլիարդ ռուբլի եկամուտ են բերել։
«Նյարդերը լարել» ցանկացողների համար կան ատրակցիոններ, որոնք գրավում են ակտիվ ապրելակերպ սիրող մարդկանց ուշադրությունը։ Որպես կանոն, մինչև 14 տարեկան երեխաների մուտքն արգելված է էքստրեմալ գոտում գտնվող ատրակցիոններ։ Նման ատրակցիոններից են․
Ընտանեկան գոտու ատրակցիոնները համալրվում են այնպիսի շինություններով, որոնք նախատեսված են ինչպես մեծահասակների, այնպես էլ երեխաների համար։ Այդպիսի ատրակցիոնների օրինակներ են՝
Այս տարածքը նախատեսված էր բացառապես 6-14 տարեկան երեխաների համար։ Ատրակցիոնների հիմնական տեսակները՝
6 տարեկանից փոքր երեխաների համար նախատեսված էր էլեկտրամեխանիկական ճոճանակներ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.